ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 856 — Ուղևորի փոխադրման պայմանագիր 1.
Ամփոփում
Հոդված 856. Ուղևորի փոխադրման պայմանագիր 1. Ուղևորի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է ուղևորին փոխադրել նշանակված վայրը, իսկ ուղևորի կողմից ուղեբեռ հանձնելու դեպքում` նշանակված վայր հասցնել նաև ուղեբեռը և հանձնել դա ստանալու համար լիազորված անձին, իսկ ուղևորը պարտավորվում է վճարել ուղևորության համար սահմանված վարձը, իսկ ուղեբեռ հանձնելու դեպքում` նաև ուղեբեռի փոխադրավարձը: 2. Ուղևորի փոխադրման պայմանագրի կնքումը հավաստվում է տոմսով,
Ամբողջ Տեքստ
Հոդված 856. Ուղևորի փոխադրման պայմանագիր 1. Ուղևորի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է ուղևորին փոխադրել նշանակված վայրը, իսկ ուղևորի կողմից ուղեբեռ հանձնելու դեպքում` նշանակված վայր հասցնել նաև ուղեբեռը և հանձնել դա ստանալու համար լիազորված անձին, իսկ ուղևորը պարտավորվում է վճարել ուղևորության համար սահմանված վարձը, իսկ ուղեբեռ հանձնելու դեպքում` նաև ուղեբեռի փոխադրավարձը:
2. Ուղևորի փոխադրման պայմանագրի կնքումը հավաստվում է տոմսով, իսկ ուղեբեռի հանձնումը` ուղեբեռային անդորրագրով:
3. Ուղևորն իրավունք ունի օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով` 1) իր հետ անվճար կամ այլ արտոնյալ պայմաններով փոխադրել երեխաներ. 2) սահմանված նորմերի շրջանակներում իր հետ անվճար փոխադրել ձեռքի ծանրոց. 3) փոխադրման հանձնել սակագնով վճարված ուղեբեռը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
