Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 5 — Քաղաքացիական գործերով դատական ակտերը և դրանց պարտադիր լինելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 5AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 5 — Քաղաքացիական գործերով դատական ակտերը և դրանց պարտադիր լինելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 5. Քաղաքացիական գործերով դատական ակտերը և դրանց պարտադիր լինելը 1. Քաղաքացիական գործով դատարանը կայացնում է եզրափակիչ և միջանկյալ դատական ակտեր: 2. Եզրափակիչ դատական ակտեր են՝ 1) առաջին ատյանի դատարանի կայացրած` ա. վճիռը և օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությունը, բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի

Ամբողջ Տեքստ

Հոդված 5. Քաղաքացիական գործերով դատական ակտերը և դրանց պարտադիր լինելը 1. Քաղաքացիական գործով դատարանը կայացնում է եզրափակիչ և միջանկյալ դատական ակտեր:

2. Եզրափակիչ դատական ակտեր են՝ 1) առաջին ատյանի դատարանի կայացրած` ա. վճիռը և օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությունը, բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու, կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը սահմանելու կամ փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները. գ. (ենթակետն ուժը կորցրել է 26.06.23 ՀՕ-235-Ն) 2) վերաքննիչ դատարանի՝ առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու, վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումները.

3) Վճռաբեկ դատարանի՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, վճռաբեկ վարույթը կարճելու մասին որոշումները:

3. Միջանկյալ դատական ակտեր են սույն հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձևով կամ արձանագրային որոշմամբ:

4. Արձանագրային որոշումը դատական նիստի ընթացքում դատարանի բանավոր կայացրած որոշումն է:

5. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

6. Դատարանը եզրափակիչ դատական ակտով իրավունքներ և պարտականություններ կարող է սահմանել միայն գործին մասնակցող անձանց համար:

7. Դատական ակտի և դատարանի պահանջների չկատարումը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա դատարանների դատական ակտերի և արբիտրաժների ակտերի ճանաչումն ու կատարումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով: (5-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-576-Ն, փոփ.

26.06.23 ՀՕ-235-Ն, խմբ.

11.04.24 ՀՕ-193-Ն ) (23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել