ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 276 — Դատաքննության սահմանները 1.
Ամփոփում
Հոդված 276. Դատաքննության սահմանները 1. Առաջին ատյանի դատարանում վարույթն իրականացվում է միայն մեղադրյալի նկատմամբ և միայն նրան ներկայացված մեղադրանքով: 2. Մեղադրյալին ներկայացված մեղադրանքը փաստական հանգամանքների մասով առաջին ատյանի դատարանում կարող է փոփոխվել կամ լրացվել միայն հանրային մեղադրողի կողմից, եթե հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված ապացույցներով հաստատվել են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք հայտնի չէին մինչդատական վարույթ
Ամբողջ Տեքստ
Հոդված 276. Դատաքննության սահմանները 1. Առաջին ատյանի դատարանում վարույթն իրականացվում է միայն մեղադրյալի նկատմամբ և միայն նրան ներկայացված մեղադրանքով:
2. Մեղադրյալին ներկայացված մեղադրանքը փաստական հանգամանքների մասով առաջին ատյանի դատարանում կարող է փոփոխվել կամ լրացվել միայն հանրային մեղադրողի կողմից, եթե հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված ապացույցներով հաստատվել են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք հայտնի չէին մինչդատական վարույթում, և որոնք ինքնին կամ այլ փաստական հանգամանքների հետ միասին անհրաժեշտ են դարձնում մեղադրյալին նոր մեղադրանք ներկայացնելը:
3. Մինչև վերդիկտ կայացնելու համար առաջին ատյանի դատարանի` առանձին սենյակ հեռանալը հանրային մեղադրողն իրավասու է փոխելու մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը:
4. Դատարանն իրավասու է հաստատված կամ հերքված համարելու միայն մեղադրյալին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները: Վերդիկտ կայացնելիս դատարանը, դուրս չգալով մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքների շրջանակից, կարող է փոխել մեղադրյալին վերագրվող արարքին տրված իրավական գնահատականը, եթե տարբերվող իրավական գնահատականի հարցը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում քննարկել է կողմերի հետ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
