Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-2426 օգոստոսի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 օգոստոսի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 24 | «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀՀԱԱՅՅԱԱՍՍՏՏԱԱՆՆԻԻ ՀՀԱԱՆՆՐՐԱԱՊՊԵԵՏՏՈՈՒՒԹԹՅՅԱԱՆՆ ՍՍԱԱՀՀՄՄԱԱՆՆԱԱԴԴՐՐԱԱԿԿԱԱՆՆ ԴԴԱԱՏՏԱԱՐՐԱԱՆՆԻԻ ԹԹԻԻՎՎ 22 ԴԴԱԱՏՏԱԱԿԿԱԱՆՆ ԿԿԱԱԶԶՄՄԻԻ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երեւան 26 օգոստոսի 2013թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Ֆ. Թոխյանի Անդամակցությամբ` Վ. Պողոսյանի Կ. Բալայանի Քննության առնելով «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության անհատական դիմումի ընդունելիության հարցը, ՊԱՐԶԵՑ. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպու-թյունը 2013թ. օգոստոսի 5-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին հակասող եւ անվավեր: Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

1. Դիմողի կարծիքով` վիճարկվող դրույթը չի սահմանում համայնքին պատկանող գույքն օտարելու, անհատույց (մշտական) օգտագործման տրամադրելու վերաբերյալ հստակ չափորոշիչներ եւ կարգավորումներ, եւ չի սահմանափակում համայնքին պատկանող գույքն անհատույց օտարելու հնարավորությունը, հետեւաբար` չի երաշխավորում իրավական որոշակիություն եւ կանխատեսելիություն:2 2. Դիմումը ձեւակերպված չէ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի պահանջներին համահունչ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ սահմանադրական դատարանում անհատական դիմումների ընդունելիության վավերապայմաններն ինքնանպատակ չեն, այլ ուղղված են ապահովելու սահմանադրական դատարանի` սահմանադրական արդարադատություն իրականացնելու պատշաճ եւ արդյունավետ գործառույթի իրականացմանը, ձերբազատելով սահմանա-դրական դատարանին թե անհիմն դիմումներից եւ թե դրանց հետեւանքով սահմանա-դրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, փաստելով, որ նման դիմումներն իրենց պահանջով չեն ծառայում կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին: Դիմումի ուսումնասիրության արդյունքներով կարելի է փաստել, որ դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ իր կողմից վիճարկվող իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ, մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պահանջ, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009թ. նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանա-դրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որեւէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված` խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակա-սահմանադրականության որեւէ հիմնավորում: Միաժամանակ, դիմողը չի հիմնավորել, թե վիճարկվող դրույթի «հակասահմանա-դրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաեւ չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի եւ վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջեւ պատճառահետեւանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի եւ ՀՀ սահմանադրական դատարանի` 2009թ. նոյեմբերի 24-ի ՍԴՈ-8393 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:

3. Դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտի արդյունք են, այսինքն` խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Այսինքն` առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանա-դրական դատարանի թիվ 2 դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող՝ Անդամներ՝ 26 օգոստոսի 2013 թվականի ՍԴԴԿՈ/2-24

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 օգոստոսի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-24
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել