Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱԳԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱԳԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1210 մայիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 մայիսի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 12 | ԳԱԳԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երեւան

10 մայիսի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ` Կ. Բալայանի

Անդամակցությամբ` Վ. Հովհաննիսյանի

Վ. Պողոսյանի

Քննության առնելով քաղաքացի Գագիկ Աբգարյանի դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Քաղաքացի Գագիկ Աբգարյանը ՀՀ սահմանադրական դատարան է դիմել

19.04.2010р.:

2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է «...հակասահմանադրական ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229, 231, 233 եւ 234 հոդվածները»:

3.Դիմողի կողմից առաջ քաշված փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ

վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող

դրույթների կիրառման արդյունքում ոտնահարվել են Սահմանադրությամբ երաշխավորված իր

իրավունքները` հանգեցնելով լիարժեք կերպով վճռաբեկ բողոք բերելու իր իրավունքի

խոչընդոտմանը:

4. Անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ դիմողի նկատմամբ

վիճարկվող դրույթի` ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից

կիրառումն է: Այս պայմանը, ի թիվս այլոց, նախատեսված է «Սահմանադրական դատարանի

մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին կետով: ՀՀ սահմանադրական դատարանն իր

ՍԴԱՈ-21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ օրենքի 69 հոդվածի

1-ին մասում նշված որեւէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի

նկատմամբ վճռաբեկ դատարանի կողմից չի կիրառվել ՀՀ քաղաքացիական դատավարության

օրենսգրքի 229-րդ հոդվածը:

Անդրադառնալով 231-րդ հոդվածին /նախկին խմբագրությամբ` 230 հոդված/` նշենք, որ

սույն հոդվածը կրում է «Վճռաբեկ բողոքի բովանդակությունը» վերտառությունը եւ կարգավորում է վճռաբեկ բողոքի բովանդակությանն առնչվող իրավահարաբերությունները: Օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասն ամբողջությամբ քննության առարկա է հանդիսացել սահմանադրական դատարանում, եւ վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ առկա է ՍԴՈ-690 որոշումը, որով այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող: Հետագայում վիճարկվող դրույթն էական փոփոխություններ չի կրել /«կիրառվել» բառից հետո ավելացել է «եւ դրանց հիմնավորումները» արտահայտությունը/:

ՍԴՈ-765 որոշմամբ 231-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է Սահմանադրությանը

հակասող եւ անվավեր:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-233 օրենքի 16-րդ հոդվածով օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ. «Վճռաբեկ բողոքն

ստորագրում է բողոք ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը, գլխավոր դատախազը

կամ նրա տեղակալը: Եթե վճռաբեկ բողոքը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա

բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձեւակերպված

լիազորագիրը»: 233-րդ հոդվածը /նախկին խմբագրությամբ` 231.1/ վերնագրված է «Վճռաբեկ

բողոքը վերադարձնելը» եւ կարգավորում է վճռաբեկ բողոքի վերադարձման հետ կապված

իրավահարաբերությունները։ Վիճարկվող 233-րդ հոդվածի /նախկին խմբագրությամբ` 231.1

հոդված/ վերաբերյալ առկա են սահմանադրական դատարանի որոշումներ`

Այսպես.

- ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության

քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերի դրույթները /233-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը եւ 3-րդ մաս/ ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխանող եւ հետագայում փոփոխության չեն ենթարկվել, ՍԴՈ-754 որոշմամբ 233-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը

հակասող եւ անվավեր: Ներկայումս հիշյալ հոդվածում նման դրույթ առկա չէ,

ՍԴՈ-765 որոշմամբ 233-րդ հոդվածի 2-րդ մասը մասնակի ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր: Դրույթը հետագայում չի փոփոխվել: Այս նույն որոշմամբ 233-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող

/հետագայում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-233 օրենքի 17-րդ հոդվածով 233-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանվել է «կամ վճռաբեկ դատարանի սահմանած»

բառերը/:

234-րդ հոդվածը /նախկին խմբագրությամբ` 231.2 հոդված/ սահմանում է վճռաբեկ

բողոքը քննության ընդունելու հիմքերը: Նշված դրույթի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 որոշումը, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի /ներկայիս խմբագրությամբ` 234-րդ հոդված/ բոլոր դրույթները

քննության առարկա են հանդիսացել եւ ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Հետագայում այս հոդվածը փոփոխության չի ենթարկվել: Բացի դրանից, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի

4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի

7-րդ մասում նշված որեւէ հատկանիշով: Դիմողին ներկայացվող այս պահանջը նշանակում է,

որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով հիմնավորել, թե իր որ սահմանադրական

իրավունքներն են խախտվել եւ ինչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա

վիճարկվող դրույթի եւ իր իրավունքների խախտման փաստի միջեւ: Ինչպես վկայում է դիմումի

ուսումնասիրությունը, դիմողն իրավաբանորեն չի հիմնավորել, թե իր որ սահմանադրական

իրավունքներն են խախտվել խնդրո առարկա դրույթներով, ինչպես նաեւ ներկայացված չէ

անմիջական պատճառահետեւանքային կապը վիճարկվող դրույթների եւ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջեւ: Սահմանադրական դատարանը ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել նաեւ, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի

եւ իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջեւ պատճառահետեւանքային կապը,

ապա տվյալ դեպքում դիմումն ակնհայտ անհիմն է:

Դիմողը չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված 6-ամսյա ժամկետը: Ինչպես վկայում է դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, դիմողի նկատմամբ կայացվել են վճռաբեկ դատարանի հետեւյալ որոշումները` համապատասխանաբար 18.05.2009 թվականին, 18.11.2009 թվականին, 03.03.2010 թվականին:

Ընդ որում, առաջին անգամ դիմողը վճռաբեկ բողոք է ներկայացրել նյութական եւ դատավարական իրավունքի խախտման, ինչպես նաեւ նոր երեւան եկած հանգամանքների հիմքերով: Վճռաբեկ դատարանի` 18.05.2009 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է այն

պատճառաբանությամբ, որ «...տվյալ դեպքում բողոք բերած անձը բաց է թողել օրենքով սահմանված վճռաբեկ բողոք բերելու սահմանված ժամկետը եւ բացակայում է այն վերականգնելու միջնորդությունը: Բացի այդ, սույն բողոքը քննության ընդունելու վերաբերյալ բողոք բերած

անձի հիմնավորումները` նոր երեւան եկած հանգամանքների մասին, անհիմն են, քանի որ տվյալ

դեպքում առկա չեն նոր երեւան եկած հանգամանքներ»: 18.11.2009 թվականի որոշմամբ

վճռաբեկ դատարանը կրկին անգամ որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը վերադարձնելու

մասին` նշելով, որ բողոք բերած անձի միջնորդությունը վճռաբեկ բողոք ներկայացնելու համար

օրենքով սահմանված ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ ենթակա է

մերժման: Այս դեպքում կրկին անգամ վճռաբեկ դատարան դիմելը զուտ ձեւական բնույթ է կրել,

որպեսզի դատական պաշտպանության միջոցների սպառման պատրանք առաջացնի եւ օրենքով

նախատեսված 6-ամսյա ժամկետի հաշվարկման համար նոր սկզբնաժամկետ ապահովի: ՀՀ

քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները»

վերտառությամբ 229-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական

ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչեւ այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու

համար սահմանված ժամկետը, իսկ 221.1-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանի`

գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման

պահից մեկ ամիս հետո: Այսինքն` այս դեպքում դիմողի համար սահմանադրական դատարան

դիմելու ժամկետների հաշվարկը պետք է սկսել ստորադաս ատյանի դատական ակտի`

վճռաբեկության կարգով բողոքարկման հնարավորության սպառման պահից:

Վերոշարադրյալ վերլուծությունը վկայում է, որ`

• դիմումն ակնհայտ անհիմն է,

• ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231, 233 եւ 234-րդ հոդվածների

վերաբերյալ առկա են սահմանադրական դատարանի վերոնշյալ համապատասխան որոշումները,

• ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածը չի կիրառվել

դիմողի նկատմամբ,

• դիմողը չի պահպանել նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով

նախատեսված 6-ամսյա ժամկետը։

Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերի եւ

69-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Քաղաքացի Գագիկ Աբգարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝

ԴԱՏԱՐԱՆԻ

Անդամներ՝ Ղ Մ.-

ՐՈՒԹՅՈՒՆ

10 մայիսի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/1-12

ZZ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 մայիսի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-12
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել