Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-220 հունվարի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 հունվարի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 2 | ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

20 հունվարի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Վ. Պողոսյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Գագիկ Սարգսյանի

անհատական դիմումներով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Գագիկ Սարգսյանը 30.12.2011թ. նույն խնդրո առարկա երկու առանձին դիմումներով (Մտից 4-301, Մտից 4-302) դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին մասի, 414.2-րդ հոդվածի 1-ին մասի և 407-րդ հոդվածի սահմանադրականությունը։ Դիմողը գտնում է, որ վերջնական ակտում կիրառված օրենքի դրույթները հակասահմանադրական են, քանի որ չեն համապատասխանում Սահմանադրության 18-րդ, 19- րդ և 20-րդ հոդվածներին, «ծանր հետևանքներ» և «էական նշանակություն» գնահատականներն օրենքով հստակ նախատեսված չեն, որը հանգեցնում է դատավորների կողմից միանման գործերով տարբեր մոտեցումների։

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով նույն խնդրո առարկա վերոհիշյալ դիմումների և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ հիշյալ դիմումների հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

դիմումներն ակնհայտ անհիմն են։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածներով նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան հասցեագրված դիմումների միասնական ընդհանուր պահանջները, դիմումին կցվող նյութերի շրջանակը, իսկ անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման է նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի դիմումը պետք է պարունակի նաև Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Խնդրո առարկա դիմումների ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը հիմնավորում չի ներկայացրել վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ։ Բացի դրանից, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը. դիմումներով վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի և 407-րդ հոդվածի մասով դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա են ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք, մասնավորապես, 30.01.2007թ. ՍԴՈ-674 (որով ամրագրվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը), 11.04.2007թ. ՍԴՈ-691 (որով ամրագրվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը) և 20.07.2007թ. ՍԴՈ-709 (որով ամրագրվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 4-րդ մասի և 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը) որոշումները, ինչը, որպես գործի քննությունը մերժելու հիմք, սահմանված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3- րդ կետով։

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ դիմողի կողմից մատնանշված 25.02.2011թ. ՍԴՈ- 943 որոշումը կիրառելի չէ խնդրո առարկա գործով, քանի որ հիշյալ որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձել է իր այն որոշումներին, երբ վիճարկվող դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող իր իրավական դիրքորոշումների շրջանակում, արձանագրելով, մասնավորապես, որ երբ սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման։ Խնդրո առարկա գործով նման իրավիճակ առկա չէ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացի Գագիկ Սարգսյանի 30.12.2011թ. Մտից 4-301 անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

2. Քաղաքացի Գագիկ Սարգսյանի 30.12.2011թ. Մտից 4-302 անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

20 հունվարի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/1-2

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հունվարի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-2
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել