Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հայրանուն — ԱՎԴ/0013/11/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հայրանուն — ԱՎԴ/0013/11/22

Վճռաբեկ դատարանԱՎԴ/0013/11/222 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Արարատի մարզի դատախազությունում ստացվել է դիմող՝ «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ ԱԹնոսյանի «Միջնորդություն» վերտառությամբ գրությունը: Հիշյալ դիմումի կապակցությամբ Արարատի մարզի դատախազության դատախազ Գ.Մանասերյանի՝ 2022 թվականի հունիսի 2ի գրությամբ դիմողի ներկայացուցիչ Ա.Թնոսյանին տրվել է գրավոր պատասխան: 2 Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ դիմողի ներկայացուցիչ Ա.Թնոսյանի բողոքի հիման վր

Ամբողջ Տեքստ

Հետե /225 ԱՎԴ/008/11/22

է: Մեր «Ե Ֆ

ի 3»):

լ ԱԱ: Ն

ԱԱ 2»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Հ.Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Լ.Աբգարյան

Զ մարտի 2023 թվական ք.Երնան

ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դտարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 29-ի որոշման դեմ դիմող՝ «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նսերկայացուցիչ Ա.ՆԹնոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Արարատի մարզի դատախազությունում ստացվել է դիմող՝ «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ ԱԹնոսյանի «Միջնորդություն» վերտառությամբ գրությունը:

Հիշյալ դիմումի կապակցությամբ Արարատի մարզի դատախազության դատախազ Գ.Մանասերյանի՝ 2022 թվականի հունիսի 2ի գրությամբ դիմողի ներկայացուցիչ Ա.Թնոսյանին տրվել է գրավոր պատասխան:

2 Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ դիմողի ներկայացուցիչ Ա.Թնոսյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժվել է:

Յ. Դիմողի ներկայացուցիչ Ա.Թնոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան|՝ 2022 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցիչ ԱԹնոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:

Բողոք բերած անձը, որպես դատական վերանայման բողոքի հիշյալ հիմքի հիմնավորում, նշել է, որ Վերաքննիչ դատարանը ոչ հիմնավոր եզրահանգում է կատարել դատական վերանայման բողոքի` ժամկետանց լինելու մասին: Այսպես, Վերաքննիչ դատարանը, հանգելով հետնության, որ դատական վերանայման բողոք

Յ

բերելու ժամկետը վերջանում էր 2022 թվականի հուլիսի 23-ին, անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ժամկետի լրանալը համընկել է ոչ աշխատանքային օրվան, հետնաբար ժամկետի վերջին օրը պետք է հաշվվեր դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2022 թվականի հուլիսի 25-ը:

Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետնության՝ փաստելով, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 2022 թվականի հուլիսի 26-ին, քանի որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 2022 թվականի հուլիսի 25-ին:

Ընդհանրացնելով վերոգրյալը` բողոքաբերն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել սահմանված ժամկետում:

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 29-ի որոշումը՝ բավարարելով հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 8-ի որոշումը դիմողի ներկայացուցիչ Ա.Թնոսյանը ստացել է 2022 թվականի հուլիսի 13-ին:

71Լ 2022 թվականի հուլիսի 25ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի գրությունը, որին կից ներկայացվել է ընկերության ներկայացուցիչ ԱԹնոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը:

8. Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(-.) Առաջին ափյանի դատարանի բողոքարկվող որոշումը դիմողի ներկայացուցիչ Ա.Թնոսյանը ստացել է 2022 թվականի հուլիսի 15-ին, հետնարար դավփական ակտի բողոքարկման 10-օրյաւ ժամկետի վերջին օրր եղել է 2022 թվաւկանի հուլիսի 23-ը: (..) Բողոքաբերը հատուկ վերանայման բողոքը (..) փռարալյին ծառայության է հանձնել 2022 թվականի հուլիսի 1 Տե՛ս նյութեր, թերթ 34:

Հ Տե'ս նյութեր, թերթեր 37-47:

4

26-ին: Այսինքն` վերջինիս կողմից դատական ակտի բողոքարկման 10-օրյա ժամկետը չի պահպանվել»':

Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյո՞ք դիմող՝ «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Ա.Թնոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին ստորադաս դատարանի հետնությունը:

10. ՀՇ Մահմանադրության 78րդ հոդվածի համաձայն «Հիմնական

իրավունքների նե ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պեվք է պիտանի ն անհրաժեշվ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափաւկվող հիմնական իրավունքի ն ազատություն նշանակությանը»:

Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող` դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնաով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, արձանագրել է, որ անճձի՝ դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներ բացառելու նպատակով ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ ն որոշակի փաստական հանգամանքներից բխող հետնությունների վրա՝ ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման ն հետապնդվող նպատակի միջն համարժեք հարաբերակցությունը::

101. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն՝ «(..)

3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն ակսվում է առաջին օրվա գիշերվա 3Տե՛ս նյութեր, թերթեր 55-56:

Հ Տե'ս, դուետ ոանոմ Տ Վճռաբեկ դատարանի՝ Վայպտգես Գասպարիի գործով 2017 թվականի ապրիլի 12ի թիվ ԵՍՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճոաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴՉ/0049/01/17 որոշումը:

5

զիո ժամից ն վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը 2400-ին: Ժամկետն ամիսներով կամ փարիներով հաշվելիս ժամկետ վերջանում է վերջին ամսվա, համապատասխան օրր, իսկ եթե վփվյալ ամիսը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետն ավարվվում է այդ ամսվա վերջին օրր: Եթն ժաւմկետը լրանալու օրը ոչ աշխատանքային է, ապա ժամկետի վերջին օր է համարվում դրան հաջորդող առաջին աշխատանքային օրի, սաւկայն այս կանոնը չի կիրառվում անձի ազատության սահմանափակման հեզ կապված ժումկետները հաշվելիս:

4. Ժամկետը բաց թողնվածչի համարվում, եթն բողոքը կամ այլ փաստաթուղթը փոռատին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, (..)»:

Նույն օրենսգրքի 390-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դափական ակտն արանալու օրվանից հեվոտ՝ տասնօրյա ժամկեվում»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը, սահմանելով՝ դատական ակտերի բողոքարկման հնարավորություն, միննուն ժամանակ նախատեսել է դրա իրականացման հստակ կանոններ: Այսպես, ընդհանուր կանոնի համաձայն՝ ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքը սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից ն վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: Բողոքարկման ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե վերաքննիչ բողոքարկման ժամկետի վերջին օրը համընկել է ոջ աշխատանքային օրվան, իսկ բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստային առաքման միջոցով կամ առձեռն դատարանին հանձնվել է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը»:

1. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 8-ի որոշումը դիմողի ներկայացուցիչ Ա.Թնոսյանը ստացել է 2022 թվականի հուլիսի 13-ին:,

- 2022 թվականի հուլիսի 25-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 5 Տեա դամոհչ ումռոճչ Վճռաբեկ դատարանի` Արմեն Տեր-Սահակյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԵԴ/0049/11/19 որոշումը, 101-րդ կետ:

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

6

գրությունը, որին կից ներկայացվել է ընկերության ներկայացուցիչ Ա.Թնոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը՛,

- Վերաքննիչ դատարանը ներկայացուցիչ Ա.Թնոսյանի հատուկ վերանայման բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ դատական վերանայման բողոք բերելու 10-օրյա ժամկետի վերջին օրը եղել է 2022 թվականի հուլիսի 23-ը, սակայն հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը, փոստային առաքման միջոցով, Վերաքննիչ դատարան է ուղարկվել 2022 թվականի հուլիսի 26-ին, այսինքն, ներկայացուցիչ ԱԹնոսյանը հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ներկայացրել է վերաքննիչ բողոքարկման 10-օրյան ժամկետի խախտմամբ::

12. Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի բողոքարկման ժամանակային սահմանափակումները կիրառել է ոչ իրավաչափորեն, միաժամանակ, հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետի վերաբերյալ հանգել սխալ եզրահանգման:

Այսպես՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը ներկայացուցիչ Ա.Թնոսյանը ստացել է 2022 թվականի հուլիսի 13-ին, որպիսի պայմաններում դրա վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետը հաշվարկելու ընթացքը սկսվում էր 2020 թվականի հուլիսի 14-ից: Ընդհանուր կանոնի համաճայն՝ բողոքարկման ժամկետն ավարտվում էր նույն թվականի հուլիսի 23-ին, որը համընկել էր ոչ աշխատանքային օրվան, իսկ դրան հաջորդող օրը՝ հուլիսի 24-ը եղել է կիրակի, դարձյալ ոչ աշխատանքային օր, հետնաբար ժամկետի վերջին օրը պետք է հաշվել դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2022 թվականի հուլիսի 25-ը: Տվյալ դեպքում, ներկայացուցիչ ԱԹնոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում ստացվել է 2022 թվականի հուլիսի 25-ին, մինչդեռ Վերաքննիչ դատարանը որնէ կերպ չի պատճառաբանել, թե կոնկրետ որ փաստական տվյալլներյով է հաստատված համարել հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը 2022 թվականի հուլիսի 26-ին փոստային ծառայությանը հանձնված լինելու հանգամանքը: Ուստի, Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ հատուկ վերանայման 7 Տե՛ս սույն որոշման 71-րդ կետը:

Ց Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

7

վերաքննիչ բողոքը ներկայացուցի -ԱՐՍԹնոսյանը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետում:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմող՝ «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Ա.Թնոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին ստորադաս դատարանի հետնությունը հիմնավոր չէ:

13. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 29-ի որոշումը բեկանելու ն վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար»: Վերաքննիչ դատարանը նոր քննության ընթացքում պետք է քննարկման առարկա դարձնի վերաքննիչ բողոքը:

14. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163»րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ 36Լրդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող` «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ ԱԹնոսյանի հատուկ վերանայման բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական Տես ոամոնճ թանում Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/8 ն Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:

8

դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 29-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 մարտի, 2023 թ.
Գործի #:
ԱՎԴ/0013/11/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել