ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 228 — Խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունների դադարեցումը 1.
Ամփոփում
Հոդված 228. Խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունների դադարեցումը 1. Դատարանը պարտավոր է դադարեցնել խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները խմբային հայցով հայցվորների մեծամասնության պահանջով կամ օրենքով նախատեսված դեպքերում: 2. Եթե խմբային հայցով հայցվորների մեծամասնություն չկազմող մասը ցանկանում է դադարեցնել խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները կամ փոխել խմբային հայցով ներկայացուցչին, ապա դատարանը նրանց պահանջների մասով առա
Ամբողջ Տեքստ
Հոդված 228. Խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունների դադարեցումը 1. Դատարանը պարտավոր է դադարեցնել խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները խմբային հայցով հայցվորների մեծամասնության պահանջով կամ օրենքով նախատեսված դեպքերում:
2. Եթե խմբային հայցով հայցվորների մեծամասնություն չկազմող մասը ցանկանում է դադարեցնել խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները կամ փոխել խմբային հայցով ներկայացուցչին, ապա դատարանը նրանց պահանջների մասով առանձնացնում է գործի վարույթը` սույն օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Սկզբնական գործը, ինչպես նաև առանձնացված մասով գործը քննվում են սույն գլխի կանոններով, եթե գործի առանձնացումից հետո յուրաքանչյուր գործով համահայցվորների քանակը 20 կամ ավելի է:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
