Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 373 — Պահման հիմքերը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 373AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 373 — Պահման հիմքերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 373. Պահման հիմքերը 1. Պարտատերը, որի մոտ գտնվում է պարտապանին կամ նրա նշած անձին հանձնելու ենթակա գույքը, իրավունք ունի պարտապանի կողմից տվյալ գույքի համար վճարելու կամ դրա հետ կապված պարտատիրոջ ծախսերը և մյուս վնասները հատուցելու պարտավորությունը ժամկետին չկատարելու դեպքում գույքը պահել իր մոտ` մինչև համապատասխան պարտավորության կատարումը: 2. Գույքի պահումով կարող են ապահովվել նաև գույքի համար վճարելու կամ դրա վրա կատարված ծախսերը և այլ վ

Ամբողջ Տեքստ

Հոդված 373. Պահման հիմքերը 1. Պարտատերը, որի մոտ գտնվում է պարտապանին կամ նրա նշած անձին հանձնելու ենթակա գույքը, իրավունք ունի պարտապանի կողմից տվյալ գույքի համար վճարելու կամ դրա հետ կապված պարտատիրոջ ծախսերը և մյուս վնասները հատուցելու պարտավորությունը ժամկետին չկատարելու դեպքում գույքը պահել իր մոտ` մինչև համապատասխան պարտավորության կատարումը:

2. Գույքի պահումով կարող են ապահովվել նաև գույքի համար վճարելու կամ դրա վրա կատարված ծախսերը և այլ վնասները հատուցելու հետ չկապված պահանջները, որոնք ծագել են որպես ձեռնարկատեր հանդես եկող կողմերի պարտավորությունից:

3. Պարտատերը կարող է իր մոտ գտնվող գույքը պահել, չնայած այն բանին, որ այդ գույքը պարտատիրոջ տիրապետմանն անցնելուց հետո դրա նկատմամբ իրավունքներ է ձեռք բերել երրորդ անձը:

4. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել