ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 ապրիլի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 12 | ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
26 ապրիլի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Պողոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Ա. Պետրոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Արմեն Գրիգորյանցի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Արմեն Գրիգորյանցը 2011թ. ապրիլի 12-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ և 234-րդ հոդվածների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին։
Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզվեց, որ դիմումում բերված չեն անհրաժեշտ և բավարար իրավական փաստարկներ վիճարկվող իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորելու համար։ Անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման է սահմանված «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով, որում ամրագրված է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ ամրագրելով, որ վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ պահպանված չէ վերը հիշատակված դրույթի իմպերատիվ պահանջը։ Հարկ է նշել նաև, որ դիմողը պատշաճ չի հիմնավորել նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող դրույթների միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը, ինչն ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
Բացի այդ, վիճարկվող դրույթների վերաբերյալ առկա են ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներ. այսպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ (նախկին խմբագրությամբ 231.1) հոդվածի վերաբերյալ առկա են ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-690, ՍԴՈ-754 և ՍԴՈ-765 որոշումները, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ (նախկին խմբագրությամբ 231.2) հոդվածի վերաբերյալ առկա է ՍԴՈ-690 որոշումը։
Վերը նշված հանգամանքը գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հիմք է։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Արմեն Գրիգորյանցի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
26 ապրիլի 2011թ.
ՍԴԴԿՈ/1-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 ապրիլի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
