Պատասխանող — ՇԴ3/0096/02/11
Ամփոփում
քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երնան եկած հանգամանքով վերանայելու վերաբերյալ Սուրեն Ավդալյանի բերած բողոքը քաղաքացիական գործով ըստ Սուրեն Ավդալյանի հայցի ընդդեմ «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն)՝ նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Սուրեն Ավդալյանը պահանջել է իրեն վերականգնել նախկին աշխատանքում՝ որպես Կազմակերպությունում մաթեմատիկայի ուսուցիչ: 2 Հ
Ամբողջ Տեքստ
ՕՅ-ՉԶ «ՏՐԻ»
Ց 2-7 Ն
ՀՏՐ ՐԸ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0096/02/11 քաղաքացիական ն վարչական 2023թ.
պալատի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ՇԴՅ/0096/02//11
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի փետրվարի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երնան եկած հանգամանքով վերանայելու վերաբերյալ Սուրեն Ավդալյանի բերած բողոքը քաղաքացիական գործով ըստ Սուրեն Ավդալյանի հայցի ընդդեմ «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն)՝ նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սուրեն Ավդալյանը պահանջել է իրեն վերականգնել նախկին աշխատանքում՝ որպես Կազմակերպությունում մաթեմատիկայի ուսուցիչ:
2
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 03.06.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.10.2011 թվականի որոշմամբ Սուրեն Ավդալյանի վերաքննիչ բողոքը մերժվել է ն Դատարանի 03.06.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 23.12.2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշման դեմ Սուրեն Ավդալյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով նոր երնան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք է ներկայացրել Սուրեն Ավդալյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Դատական ակտի վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Դատական ակտի վերանայման բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր երնան եկած հանգամանք:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.
Սույն գործով նոր երնան եկած հանգամանք է Դատարանի դատավոր Միշա Մարտիրոսյանի կողմից մեկ այլ գործով նուն դատարանի նախագահին 22.09.2011 թվականին հասցեագրված դիմումը, որում դատավոր Միշա Մարտիրոսյանը նշել է, որ նախկինում դատախազությունում աշխատած ժամանակ իր հետ ունեցել է լարված հարաբերություններ, որոնք կարող են տեղիք տալ բացարկի, ու խնդրել է գործը հանձնել մեկ այլ դատավորի, այդ գործով բացահայտել է իր կողմնակալ ն աչառու լինելու հիմքերը, այսինքն՝ իր կողմնակալությունը, որը տվյալ դեպքում փաստացի եղել է նան սույն գործի քննության ժամանակաշրջանում: Մինչդեռ դատավոր Միշա Մարտիրոսյանը սույն գործի քննության ժամանակ այդ մասին լռել է, ինքնաբացարկ չի հայտնել, ինչպես նան դատավարության մասնակիցներին չի հայտնել նման լարված հարաբերությունների մասին իր հետնությունները, որը հնարավորություն կտար քննարկելու այդ հիմքը ն դրանից հետո որոշելու՝ բացարկ հայտնել, թե՝ ոչ:
Նման պայմաններում ստացվում է, որ սույն գործով վճիռը կայացվել է ոչ օրինական դատավորի կողմից, որը դատական ակտի անվերապահ բեկանման հիմք է:
Վերը նշված հանգամանքի մասին ինքը տեղեկացել է միայն վերջերս, երբ ձեռք է բերել այդ դիմումը, ն եռամսյա ժամկետում ներկայացրել է սույն բողոքը:
Ավելին՝ նույն դատավոր Միշա Մարտիրոսյանն իր մասնակցությամբ մեկ այլ գործով արդեն 01.09.2014 թվականին որոշում է կայացրել ինքնաբացարկ հայտնելու մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երնան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական
3
պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:
3. Դատական ակտի վերանայման բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Դատական ակտի վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) սույն գործով հայցադիմումը Դատարանում ստացվել է 22.03.2011 թվականին, իսկ գործը քննել է ն հայցը մերժելու մասին վճիռը 03.06.2011 թվականին կայացրել է դատավոր Միշա Մարտիրոսյանը (հիմք՝ «ՊոոԽ.Աոէով6».Յո» տեղեկատվական համակարգը).
2) սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացվելուց Ա վճիռ կայացվելուց հետո նույն Դատարանում ստացված մեկ այլ՝ թիվ ՇԴ1/0388/02/11 քաղաքացիական գործով ըստ Սուրեն Ավդալյանի հայցի ընդդեմ Արտավազդ Ասատրյանի ն Շիրակի մարզպետարանի՝ պատվի, արժանապատվության ն գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին, որը նս մակագրվել է նույն դատավոր Միշա Մարտիրոսյանին, վերջինս 22.09.2011 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով նշված գործը հանձնել մեկ այլ դատավորի, քանի որ «նախկինում դատախազությունում աշխատած ժամանակ Սուրեն Ավդալյանի հետ ունեցել է լարված հարաբերություններ, որը կարող է տեղիք տալ բացարկի»:
Նշված դիմումի հիման վրա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը 29.09.2011 թվականին գործը հանձնել է դատավոր Սուրեն Մնացյանին (հիմք՝ «ՍՈՊ.ԱՅէՃԱԹյ.ճտ» տեղեկատվական համակարգը, բողոքին կից ներկայացված դիմումը).
3) վերը նշված դիմումի պատճենը Սուրեն Ավդալյանին տրամադրվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 17.08.2021 թվականի թիվ ԴԴ/27 ե-61444/21 գրությամբ (ներկայացվել է բողոքին կից).
4) նոր երնան եկած վերը նշված հանգամանքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման բողոքը Սուրեն Ավդալյանն առաջին անգամ ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացրել 18.11.2021 թվականին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ն նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում՝ պայմանավորված նոր երնան եկած հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին
4
ատյանի դատարանի ն վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նան Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ն վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել ն չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ն այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք ն նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված
իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է նույն օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
ՀՀ սահմանադրական դատարանն իր 2015 թվականի հունիսի 26-ին կայացրած թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ, բացահայտելով նոր երնան եկած հանգամանքի նշանակությունը, այն բնութագրել է որպես իրավական լուրջ երաշխիք անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու ն գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ ն ընդգծելով դրա կարնորությունը, նշել է, որ դրանք առիթ են ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը պատշաճ իրավական ընթացակարգով ուսումնասիրելու ն իրավական անհրաժեշտ հիմնավորումների (ապացույցների) առկայության (.) դեպքում հիմք են դատական ակտը վերանայելու (..) համար, այսինքն՝ այդպիսի քննության շրջանակներում իրավասու դատարանը նան պետք է որոշի, թե որքանով են ներկայացված հանգամանքներն ազդել քննության առարկա գործի ելքի վրա ն ինչպես պետք է վերականգնվեն անձի հնարավոր խախտված իրավունքները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ նոր երնան եկած հանգամանքը ներառում է նոր ապացույցներ, որոնք վերաբերում են նախկինում գոյություն
5
ունեցող փաստերին (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի թիվ 54012/10 ԽնհզլեՇիծ Մ. Թօոոզուց-ի գործով 2019 թվականի հուլիսի 8-ին կայացրած վճիռը):
Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ն 420-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված իրավադրույթները, արձանագրում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նան նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր երնան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
- բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել ն չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ն այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն,
- բողոք բերած անձը դատական ակտի վերանայման բողոքը դատարան է ներկայացրել այն պահից սկսած երեք ամսվա ընթացքում, երբ իմացել է կամ կարող էր իմանալ այդ հանգամանքների ի հայտ գալու մասին:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ սույն գործով հայցադիմումը Դատարանում ստացվել է 22.03.2011 թվականին, իսկ գործը քննել է Ա հայցը մերժելու մասին վճիռը 03.06.2011 թվականին կայացրել է դատավոր Միշա Մարտիրոսյանը:
Սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացվելուց Ա վճիռ կայացվելուց հետո նույն Դատարանում ստացված մեկ այլ՝ թիվ ՇԴ1/0388/02/11 քաղաքացիական գործով ըստ Սուրեն Ավդալյանի հայցի ընդդեմ Արտավազդ Ասատրյանի ն Շիրակի մարզպետարանի՝ պատվի, արժանապատվության ն գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին, որը նս մակագրվել է նույն դատավոր Միշա Մարտիրոսյանին, վերջինս 22.09.2011 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով նշված գործը հանձնել մեկ այլ դատավորի, քանի որ «նախկինում դատախազությունում աշխատած ժամանակ Սուրեն Ավդալյանի հետ ունեցել է լարված հարաբերություններ, որը կարող է տեղիք տալ բացարկի»: Նշված դիմումի հիման վրա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը 29.09.2011 թվականին գործը հանձնել է մեկ այլ դատավոր Սուրեն Մնացյանին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միշա Մարտիրոսյանի կողմից նույն դատարանի նախագահին հասցեագրված վերը նշված դիմումի բովանդակությունից, ըստ էության, բխում
6
է, որ վերը նշված հանգամանքներով պայմանավորված դատավոր Միշա Մարտիրոսյանը կանխակալ վերաբերմունք է ունեցել որպես կողմ հանդես եկող Սուրեն Ավդալյանի նկատմամբ: Ընդ որում, նկատի ունենալով այն, թե ինչով է դատավոր Միշա Մարտիրոսյանը պայմանավորել այդ դիմումը ներկայացնելը (նախկինում դատախազությունում աշխատած ժամանակ Սուրեն Ավդալյանի հետ լարված հարաբերություններ ունենալը), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման վերաբերմունքը հաստատապես առկա է եղել (գոյություն է ունեցել) նան սույն գործի լուծման պահին: Վճռաբեկ դատարանի նման հետնությունը պայմանավորված է նրանով, որ սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացնելու ն գործը լուծելու հետ կապված գործողությունները ժամանակային առումով հաջորդել են «գատախազությունում» աշխատելու ժամանակահատվածին:
Ինչպես պարզվեց բողոքի քննությամբ, այն հանգամանքը, որ «նախկինում դատախազությունում աշխատած ժամանակ Սուրեն ՕՋ6-Ավդալյանի հեր լարված հարաբերություններ ունենալը» դատավոր Միշա Մարտիրոսյանի համար պատճառ է հանդիսացել վերը նշված գործը մեկ այլ դատավորի հանձնելու մասին դիմում ներկայացնելու համար, Սուրեն Ավդալյանին հայտնի չի եղել. այն վերջինիս հայտնի է դարձել միայն ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 17.08.2021 թվականի թիվ ԴԴ/27 ե-61444/21 գրությունն ստանալուց հետո (նշված փաստը ժխտող այլ փաստ չի վկայակոչվել ն դրա վերաբերյալ ապացույց չի ներկայացվել):
Գործի լուծման համար վերը նշված հանգամանքի՝ էական նշանակություն ունենալը պայմանավորված է նրանով, որ տվյալ հանգամանքը, գործի լուծման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմք է հանդիսացել, մինչդեռ դատավորը նշված հիմքով ինքնաբացարկ չի հայտնել: Ավելին՝ եթե Սուրեն Ավդալյանն այդ հանգամանքի մասին տեղյակ լիներ, ապա դա կարող էր նրա մոտ ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով դատավոր Միշա Մարտիրոսյանի անկողմնակալության մեջ, Ա հիմք հանդիսանար նույն հիմքով նրան ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու համար, որպիսի եզրահանգումը բխում է վճռաբեկ բողոքի բովանդակությունից:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 17.08.2021 թվականի թիվ ԴԴ/27 ե-61444/21 գրության մեջ նշված հանգամանքները վերը նշված դիրքորոշումների համատեքստում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած հանգամանք են, ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի
7
23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երնան եկած հանգամանքի հիմքով վերանայելու:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերը նշված նոր երնան եկած հանգամանքի հիմքով վերանայելու պարագայում նան ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշման դեմ Սուրեն Ավդալյանի բերած վճռաբեկ բողոքի դատավարական ընթացքը՝ Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշումը ենթակա է բեկանման, իսկ սույն գործը ենթակա է ուղարկման ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ, 408-րդ ն 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Նոր երնան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը բավարարել: Նոր երնան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Զեկուցող Հ Գ. -ՀԱԿՈԲՅՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՇԴ3/0096/02/11
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
