Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Աթաջանյան — ՎԴ1/0079/05/19
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Աթաջանյան — ՎԴ1/0079/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ1/0079/05/195 մայիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պաշտպանության նախարարության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.07.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Կարեն Աթաջանյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարութան նե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու, այն է՝ ծառայության ողջ ժամանակահատվածի ընթացքում շաբաթ օրերին աշխատած, սակայն չվարձատրված գումարը հաշվարկելուն ն վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը.

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴԼ/0079/05/19

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴԼ/0079/05/19

Նախագահող դատավոր՝ Կ. Մաթնոսյան

Դատավորներ՝ Ա. Առաքելյան

Ա. Բաբայան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

2023 թվականի մայիսի 05-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պաշտպանության նախարարության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.07.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Կարեն Աթաջանյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարութան նե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու, այն է՝ ծառայության ողջ ժամանակահատվածի ընթացքում շաբաթ օրերին աշխատած, սակայն չվարձատրված գումարը հաշվարկելուն ն վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Կարեն Աթաջանյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարել որոշակի գործողություններ, այն է՝

2

հաշվարկել ն վճարել ծառայության ողջ ժամանակահատվածի ընթացքում շաբաթ օրերին աշխատած, սակայն չվարձատրված գումարը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ. Մախմուդյան) (այսուհետ` Դատարան) 06.08.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է. վճռվել է պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը հաշվարկել ն հայցվորին վճարել ծառայության ընթացքում շաբաթ օրերին՝ ընդհանուր թվով 65 օր աշխատած, սակայն չվարձատրված գումարը:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.07.2021 թվականի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԶՈԽ գլխավոր շտաբի ն ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են, ե Դատարանի 06.08.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունը (ներկայացուցիչ` Արմեն Աղաբալյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի Լին մասը, 18-րդ հոդվածը, «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցեող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետի «ե» ենթակետը ն 8-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, 7- րդ, 227-րդ ն 231-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդրությունը զինծառայողի համար, ով ծառայողական պարտականությունների կատարման նպատակով ներգրավված է եղել հանգստյան կամ տոնական օրերին ծառայության` նախատեսում է հանգստի լրացուցիչ օրերի տրամադրում ծառայության շահերի հաշվառմամբ, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին, այսինքն, զինծառայողի համար ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված չէ վարձատրություն կամ դրամական փոխհատուցում, այլ տրվում է լրացուցիչ հանգստյան օր, կամ այն կարող է միացվել հիմնական արձակուրդին:

Այլ կերպ ասած՝ օրենսդրությամբ նախատեսված չէ զինծառայողի վարձատրություն արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար կամ դրանց դիմաց դրամական փոխհատուցման տրամադրում, որպիսին դրված է հայցապահանջի հիմքում: Տվյալ դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը, որպես պետական մարմին, կարող է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են օրենքներով, իսկ զինծառայողի համար ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված չէ վարձատրություն կամ դրամական փոխհատուցում:

Այսպիսով՝ հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումը, առկա է իրավունքի զարգացման խնդիր հետնյալ հարցի վերաբերյալ: իրավահարաբերությունը կարգավորող հատուկ օրենքի («Հայաստանի Հանրապետության

Յ

զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենք, «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք) կարգավորող նորմի առկայության պարագայում, արդյո՞ք կիրառելի է ընհանուր օրենքի (ՀՀ աշխատանքային օրենսգիրք) միննույն իրավահարաբերությունը կարգավորող նորմը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում հայցվորի շաբաթ օրերին ծառայելու ն այդ օրերն արձակուրդին չավելացնելու պարագայում այն կարող է դիտվել միայն որպես չօգտագործված արձակուրդի համապատասխան օրեր, որի վարձատրման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 09.08.2018 թվականի թիվ 898 որոշման 2-րդ կետով:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.07.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ «գործն ուղարկել առաջին ատյանի դատարան ամբողջ ծավալով նոր քննության՝ սահմանելով քննության ծավալները»:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

Չ Կարեն Աթաջանյանը 15.04.2019 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին առ այն, որ վերջինս 27.12.2014 թվականին պայմանագրով անցել է զինվորական ծառայության թիվ Կ զորամասում` որպես Հրթիռահրետանային սպառազինության պահեստի պետ, իսկ 20.11.2018 թվականին անցել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի: Վերջինս հայտնել է, որ զինվորական ծառայության մեջ գտնվելու ողջ ժամանակահատվածում շաբաթ օրերին, բացառությամբ արձակուրդում գտնվող, ներկայացել լէ աշխատանքի, սակայն չի վարձատրվել Ա խնդրել է հաշվարկել ն վճարել ծառայության ողջ ժամանակահատվածի ընթացքում շաբաթ օրերին աշխատած, սակայն չվճարված գումարը (հատոր 1-ին, գ.թ. 18-19):

2) ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի 27.05.2019 թվականի թիվ ՊՆ/ 510-Ա262 գրությամբ Կարեն Աթաջանյանի պահանջը մերժվել է այն հիմնավորմամբ, որ «(..) ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններու, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում, քրեակատարողական ն փրկարար ծառայություններում ծառայության առանձեահատկություններով պայմանավորված հավելումեերի փրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը ն կարգը սահմանելու մասին» Խ 712-Ն որոշմամբ հանգստյան ն տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված սպաներին դրամական հավելման տրամադրում նախատեսված չէ:

Ինչ վերաբերում է սպաներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված փնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավելու ն այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը հիմեական արձակուրդներին միացնելու մասին «Հայաստանի Հանրապետության զիեված ուժերի ներքին ծառայության կանոնագիրք» ՀՀ օրենքի 227-րդ

4

հոդվածով նախատեսված հնարավորությանը, եշված իրավական նորմը չի կարող կիրառվել Ձեր նկատմամբ հետնյալ պատճառաբանությամբ.

«Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետն՝ Օրենք) 61-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայե' զինվորական ծառայությունից արձակվող ն զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զիեծառայողեերիե տրվում է փոխհատուցում" ոչ ավելի, քան զինվորական ծառայությունից արձակվելու ն դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց' ՀՀ. կառավարության սահմանած չափով: Նույն մասում եշված դեպքում չօգտագործված արձակուրդի օրերի հաշվարկում չեն եերառվում զիեծառայողի' Օրենքի համաձայե' զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում չներառվող ժամանակահատվածների օրերը:

ՀՀ սահմանադրական դատարանի 2018թ. հուլիսի 10-ի Ի/ 1424 որոշմամբ Օրենքի 6-րդ հոդվածի 16-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 29-րդ 60-րդ, 73-րդ ն 82-րդ հոդվածներին հակասող:

(:-.)

Տվյալ պահին դեռնս չկա Օրենքում փոփոխություն կատարելու մասին (զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդային օրերի դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու մասով) ուժի մեջ մտած օրենք:

(:-.)

Հետնաբար՝ Օրենքում զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդային օրերի դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու մասով փոփոխություն կատարելու դեպքում այն կարող է կիրառվել Ձեր նկատմամբ միայն, եթե դրանում ներառված լինի հետադարձ ուժ ունենալու իրավական նորմը» (հատոր 1-ին, գ.թ. 9-11):

3) 03.04.2019 թվականին Կարեն Աթաջանյանին տրված թիվ ԶՎ-1014 «Կենսաթոշակի վկայականի» համաձայն՝ 21.11.2018 թվականից նշանակվել է անժամկետ երկարամյա ծառայության կենսաթոշակ (հատոր 1-ին, գ.թ. 17):

4) ՀՀ պաշտպանության նախարարության թիվ Ս զորամասի հրամանատարի կողմից 26.09.2019 թվականին տրվել է թիվ 152 տեղեկանքն առ այն, որ պահեստազորի ենթասպա Կարեն Ռուբենի Աթաջանյանը ՀՀ պաշտպանության նախարարության թիվ Կ զորամասում 27.12.2014-2111.2018թթ. ծառայության ընթացքում ընդգրկվել|իլթէ 0ծառայութան 65 (վաթսունհինգ) շաբաթ օր մինչն ժամը 14:00-ն՝ հիմք ընդունելով շաբաթ օրերի տրանսպորտային միջոցների ուղեգրերի վրա իր կողմից դրված ստորագրությունները՝ ըստ քանակի (հատոր 1-ին, գ.թ. 74):

5) ՀՀ պաշտպանության նախարարության թիվ Ա զորամասի հրամանատարի կողմից 26.09.2019 թվականին տրվել է թիվ 153 տեղեկանքն առ այն, որ ենթասպա Կարեն Ռուբենի Աթաջանյանը ՀՀ պաշտպանության նախարարության թիվ ԿՎ զորամասում ծառայության ընթացքում 27.12.2014-21.11.2018թթ. արձակուրդից օգտվել է.

2015թ.-9 օր՝ 25.08.2015-27.08.2015թթ. ներառյալ, 02.10.2015-04.10.2015թթ. ներառյալ,

16.10.2015-18.10.2015թթ. ներառյալ,

2016թ.-16 օր՝ 12.03.2016-15.03.2016թթ. ներառյալ, 19.08.2016-30.08.2016թթ. ներառյալ,

2017թ.-15 օր՝ 18.08.2017-01.09.2017թթ. ներառյալ,

5

2018թ.-35 օր՝ 24.09.2018-29.10.2018թթ. ներառյալ (հատոր 1-ին, գ.թ. 75):

6) ՀՀ պաշտպանության նախարարության թիվ Ա զորամասի հրամանատարի կողմից հաստատված 14.11.2009 թվականի թիվ 687 գրությամբ ներկայացվլ են ՀՀ պաշտպանության նախարարության թիվ Ի զորամասի ՀՀՍ պահեստի շաբաթ օրերի մուտքի ն ելքի այն ապրանքագրերի պատճենները (45 ապրանքագրի պատճեն), որոնց վրա առկա են Կարեն Աթաջանյանի ստորագրությունները (հատոր 2-րդ, գ.թ. 33-78):

7) ՀՀ պաշտպանության նախարարության թիվ Ս զորամասի հրամանատարի կողմից 09.01.2020 թվականին տրված թիվ 2 գրության համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ Ս զորամասի նախկին զինծառայող, պահեստազորի ենթասպա Կարեն Ռուբենի Աթաջանյանը 27.12.2014-21.11.2018թթ. ընկած ժամանակահատվածում ծառայության է ընդգրկվել 65 շաբաթ օր՝ ըստ ուղեգրերի, իսկ ըստ ՀՀՍ պահեստի շաբաթ օրերի մուտքի ն ելքի ապրանքագրերի՝ զենք-զինամթերքի բաշխումը կատարվել է կոնկրետ խնդրով, առանց ծառայության ընդգրկման (հատոր 2-րդ, գ.թ. 97):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի առնչությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված" Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե որ իրավական ակտերն են ենթակա կիրառման զիեծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի համար փոխհատուցում տրամադրելու իրավահարաբերությունեերի նկատմամբ:

ՀՀ. Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքների ն ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքներով ն ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

ՀՀ ՆՍահմանադրությաան 10-րդ հոդվածի 1ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում ն հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝

6

մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ ն արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրա ն շաբաթական հանգստի, ինչպես նան ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից՝ բացառությամբ ի շահ հանրության՝ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության ն Կոնվենցիայի վկայակոչված նորմերից հետնում է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում գործածվող «սեփականություն» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելակետ ընդունել ն հաշվի առնել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իրավակիրառ պրակտիկան:

Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել Եվրոպական դատարանի կողմից ձնավորված նախադեպային իրավունքը, համաձայն որի՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով ն կապված չէ ներպետական օրենսդրության ձնական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» ն հետնաբար նան՝ «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք գործի բոլոր հանգամանքներից ելնելով՝ դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե՛ս, օրինակ, Խնոզջյռո զոժ Տօտծոյյ/ճո մ. Ճոոծուռ (գանգատ թիվ 27651/05) գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 55):

Միաժամանակ Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով՝ օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, ՔՐՓջտօ9 Շօտքռուռ խռտօն Տ.'Ճ. ռոմ Օիօջ մ. 8519)ստ (գանգատ թիվ 17849/91) գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, կետ 3: «Օրինական սպասելիք»ն առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ

7

ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն ն վերաբերում են սեփականության իրավունքին (տե՛ս, Կօքօօիյ/ մ. ՏԼմոոօ (գանգատ թիվ 44912/98) գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետեր 53-61):

Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, ՑսոմօՄ 7. Թատացռ (գանգատ թիվ 59498/00) գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանը 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ կարնորել է փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորությունը ն գտել է, որ տվյալ դեպքում առկա է իրավունքի պաշտպանության խնդիր ն այդ հարցի նկատմամբ չի կարող ձնական մոտեցում դրսնորվել: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ արձանագրել է, որ «Սույն իրավական դիրքորոշումից շեղումը կհանգեցնի գործատուի պատասխանատվության անտեսման ն աշխատողի իրավունքների ոտնահարման, քանի որ կատարած փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում վճարելուց հրաժարվելը նան անձի սեփականության իրավունքի ուրնահարում է»:

Համադրելով Եվրոպական դատարանի ն ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարված աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նան միջազգային իրավական փաստաթղթերով պաշտպանվող գույքային իրավունք է, որը ենթակա է արդյունավետ իրավական պաշտպանության:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նան հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նան հանրային պաշտոններ ն հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման ն գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին 6Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ն օրենքներով վերապահված լիազորությունների

8

իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը համայնքային ծառայությունը ն հանրային պաշտոնները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր «զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի ՛պարտադիր զինվորական ծառայության), (...):

«Զինվորական ծառայության Ա զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1ին մասի համաձայն զինվորական ծառայություը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ն այլ զորքերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: (...)

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը (այսուհետ՝ Կանոնագիրք), որով սահմանվել են զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց ։փոխհարաբերությունները, գնդի եո նրա ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ինչպես նան ներքին կարգուկանոնը:

Կանոնագրքի 227-րդ հոդվածի համաձայն՝ զորամասում ժամանակի բաշխումն իրականացվում է այնպես, որ ապահովվի մշտական մարտական պատրաստությունը ն պայմաններ ստեղծվեն կարգուկանոնի, զինվորական կարգապահության ն անձնակազմի դաստիարակության, զինծառայողների մարտական կազմակերպված ուսուցման, նրանց կուլտուրական մակարդակի բարձրացման, կենցաղային համակողմանի սպասարկման, ժամանակին հանգստանալու ն սնվելու համար:

Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` ծառայողական շաբաթվա տնողությունը սահմանվում է ժամկետային ծառայության զինծառայողների, ուսանողների նե զինվորական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների (զորամասերի) ունկնդիրների Ա ուսանողների համար՝ վեցօրյա շաբաթ՝ հանգստյան մեկ օրով, սպաների, ենթասպաների, պայմանագրով զինվորական ծառայության անցած զինվորների, սերժանտների, ավագների, ինչպես նան կին զինծառայողների համար՝ հնգօրյա շաբաթ՝ հանգստյան երկու օրով:

(..)

Հանգստյան ն տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրաված սպաներն ու ենթասպաներին զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին` ծառայության շահերի հաշվառումով: Հանգստի տնողությունը չպետք է գերազանցի հանգստյան կամ տոնական օրը ծառայության մեջ անցկացրած ժամանակը:

Սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած

զինծառայողներին ն կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողություւխից դուրս ծառայողական 0պարտականությունների կատարմանը ներգրավելու ն այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում ն զինծառայողին է տրվում

9

հանգստի լրացուցիչ օրերի ձնով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

Կանոնագրքի 231-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր շաբաթ գնդում անցկացվում է հավաքակայանային-տնտեսական օր՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի ն այլ նյութական միջոցների սպասարկման հավաքակայանների ն ուսումնանյութական բազայի օբյեկտների լրասարքավորման ն բարեկարգման, զինվորական ավանները կարգի բերելու ն այլ աշխատանքներ կատարելու նպատակով: Սովորաբար այդ նույն օրն անցկացվում է բոլոր շինությունների ընդհանուր մաքրումը, Ա անձնակազմը լողանում է բաղնիքում:

Բացի այդ, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մշտապես մարտական պատրաստության մեջ պահելու նպատակով գնդում անցկացվում են հավաքակայանային օրեր՝ ամբողջ անձնակազմի ներգրավումով:

Հավաքակայանային-տնտեսական ն հավաքակայանային օրերը անցկացվում են ըստ պլանների, որոնք մշակում է գնդի շտաբը գնդի հրամանատարի՝ սպառազինության ն թիկունքի գծով տեղակալների հետ համատեղ ն հաստատում է գնդի հրամանատարը: Պլանների քաղվածքները հասցվում են ստորաբաժանումներին:

Հավաքակայանային-տնտեսական օրերին կատարվող աշխատանքները ն առաջին հերթին սպառազինության, ռազմական տեխնիկայի ն զինամթերքի սպասարկման աշխատանքները ղեկավարելու համար հերթականության կարգով նշանակվում են նվազագույն թվով սպաներ ն ենթասպաներ: Շաբաթվա ընթացքում նրանց տրվում է հանգստյան օր:

Կանոնագրքի 290-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` հանգստյան ն տոնական օրվա օրական վերակարգում եղած սպաներին ն ենթասպաներին շաբաթվա ընթացքում հանգստյան օր է հատկացվում:

Վերոգրյալ իրավական նորմերի համալիր վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, հաստատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը, սահմանել է զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, գնդի Ա նրա ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ինչպես նան ներքին կարգուկանոնը: Ըստ այդմ, Կանոնագրքի «Ժամանակի բաշխումը Ա առօրյա կարգուկանոնը» վերտառությամբ 5-րդ գլխում սահմանվել է զորամասում ժամանակի բաշխման իրականացման կարգը, որն, ի թիվս այլնի, ուղղված է մշտական մարտական պատրաստության ապահովմանը: Այս նպատակով զորամասում ըստ պլանների անցկացվում են հավաքակայանային-տնտեսական ն հավաքակայանային օրեր, ինչն իր հերթին ենթադրում է զինծառայողների շաբաթական ծառայութան ժամանակի 6սահմանված տնողությութխից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավման պարտականություն:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը Կանոնագրքում սահմանել է սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին ն կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի փոխհատուցման հետնյալ եղանակները՝

10

- շաբաթվա մյուս օրերին տրամադրվում է հանգիստ ծառայության շահերի հաշվառումով,

- այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում ն զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձնով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը Կանոնագրքում սահմանելով սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին ն կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու հնարավորություն ե սահմանելով այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու, իսկ դրա անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվելու ն զինծառայողին հանգստի լրացուցիչ օրերի (կարող են միացվել հիմնական արձակուրդներին) ձնով տրվելու իրավակարգավորումներ՝ չի հստակեցրել այն հարցը, թե լրացուցիչ օրերի ձնով հանգիստ տրամադրելու անհնարինության կամ չտրամադրելու դեպքերում ինչպես է փոխհատուցվում նշված զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը:

Վերոգրյալի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հանգստյան ն ոչ աշխատանքային տոնական ն հիշատակի օրերին աշխատանքի վարձատրությունը սահմանող ընդհանուր կանոններին ն զինծառայողներին շաբաթական ծառայութան ժամանակի 6սահմանված տնողությունթից դուրս .ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի համար փոխհատուցումը նախատեսող հատուկ կանոններին, ըստ այդմ խնդրո առարկա իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերի որոշման հարցին:

Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոններ ն հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանգստյան Ա օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական ն հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին, բացառությամբ նույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքի:

«Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ զինծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքներին ն հիմնական պայմաններին համապատասխան: (...):

11

Նույն հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ զինծառայողներին տրվող հավելումը դրամական ապահովության բաղկացուցի մաս է, որը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կամ բացարձակ դրամական մեծությամբ ն տրվում է՝ ելնելով զինվորական ծառայության առանձնահատկություններից: Զինծառայողներին տրվող հավելումների դեպքերը, չափերն ու տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Պետական պաշտոններ նս պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն` նույն օրենքի գործողությունը տարածվում է՝ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող՝ պետական ծառայող չհանդիսացող անձանց, որոնց վրա տարածվում են միայն սույն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները), այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության ն փրկարար ծառայության ծառայողների, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած ն պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) կազմի ն ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների:

«Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` հավելումը նույն ենթակետում նշված պայմաններից որնէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ (...) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, զինվորական, քրեակատարողական ն փրկարար ծառայության, առանձնակի ռիսկայնության, ինչպե նան հատուկ մասնագիտացման առանձնահատկություններոով 5. պայմանավորված՝ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացումն է:

«Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ն փրկարար ծառայության ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, եթե դրանք չեն կարգավորվում նույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով:

«Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում, քրեակատարողական ն փրկարար ծառայություններում, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման

12

դեպքերը, չափեր ն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական ն փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններոով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը ն կարգը սահմանելու մասին» թիվ 712Ն որոշմամբ սահմանվել է զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը ն հաշվարկման գործակիցները՝ համաձայն Խ 1 հավելվածի:

Վերը նշված իրավակարգավորումների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զինվորական ծառայությունը, ի թիվս այլնի, պետական ծառայության տեսակ է, որն էլ իր հերթին հանրային ծառայություն է: Օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, սահմանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի կիրառումը հանրային պաշտոններ ն հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, միննույն ժամանակ չի բացառել հատուկ օրենքների կիրառումը, եթե համապատասխան օրենքներով այլ բան է նախատեսված:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության ն. զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթները սահմանված են նշված ծառայության առանձնահատկությունների, զինվորական ծառայության մեջ ներգրավված ծառայողների սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունների

առանձնահատկությունների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նույն օրենքը համարվում է զինվորական ծառայության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ օրենքը, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կիրառելի է այն պայմաններում, երբ կոնկրետ հարցեր կարգավորված չեն հատուկ օրենքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը ունի բլանկետային բնութ ն զինծառայողների դրամական ապահովությունն անհրաժեշտ է դիտարկել «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների ն հիմնական պայմանների լույսի ներքո:

Այսպես՝ «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի (հատուկ նորմ) 8-րդ հոդվածը ն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածը (ընդհանուր նորմ) ըստ էության կարգավորում են համասեռ հարաբերություններ, այն է՝ աշխատանքի վարձատրությունը հանգստյան ն ոչ աշխատանքային` տոնական ն. հիշատակի օրերին, ինչը նշված հատուկ օրենքի իմաստով որոշակի սուբյեկտների՝ պետական պաշտոն ն պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումներ են: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Պետական պաշտոններ Ա պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ ստանալու հնարավորության կապակցությամբ այլ|էիբ կարգավորում է նախատեսում, քան ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, որպիսի պայմաններում ՀՀ

13

աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 185- րդ հոդվածի դրույթները տվյալ իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չեն:

Վճռաբեկ դատարանը վերոգրյալ հետնության համար հիմք է ընդունում այն, որ օրենսդիրը որոշակի սուբյեկտների դրամական ապահովության իրականացումը կարգավորել է «Պետական պաշտոններ նս պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներին Ա հիմնական պայմաններին համապատասխան, իսկ հանրաճանաչ սկզբունքի համաձայն՝ «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (12 տքօօռնՏ մ6հօջճէ 1691 ցծոօհռն): Հետնաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում կիրառելի են «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումները:

Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես կանոն, ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն իրականացնող անձանց հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հավելումների վճարումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: ՀՀ զինված ուժերում ծառայության ., առանձնահատկություններով պայմանավորված հավելումնեի տրամադրման դեպքերը սահմանված են ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական ն փրկարար ծառայություններում ծառայության 0առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը ն կարգը սահմանելու մասին» թիվ 712Ն որոշմամբ հաստատված՝ «Զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը ն հաշվարկման գործակիցները» թիվ 1 հավելվածով: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ անձի կողմից կատարված ծառայությունը նշված Հավելվածով նախատեսված հավելումների տրամադրման առանձնահատուկ դեպքերում ներառված չլինելու պայմաններում գործում է «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կանոնն առ այն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ զինծառայողներին շաբաթական ծառայութան ժամանակի 6սահմանված տնողությունից դուրս .29»ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի փոխհատուցման հետ կապված իրավահարաբերությունները ենթակա են կարգավորման «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն վերջիններիս հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում:

Միննուն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, քննարկելով զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարումը այն շաբաթվա մյուս օրերին հանգստով

14

փոխհատուցելու անհնարինության Ա հանգստի լրացուցիչ օրեր չտրամադրելու դեպքերում փոխհատուցման հարցը, արձանագրում է հետնյալը.

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս հանգստյան օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրաված լինելու ժամանակը ըստ էության օրենսդիրը փոխհատուցել է այլ հանգստյան օրերի տրամադրման միջոցով՝ երաշխավորելով Սահմանադրությամբ, ինչպես նան միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված՝ հանգստի իրավունքի ապահովումը: Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, հանգստյան ն տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը սպաներին ու ենթասպաներին ներգրավելու դեպքում զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին՝ ծառայության շահերի հաշվառումով, իսկ դրա անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում ն զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձնով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

Այսինքն՝ հանգստյան օրերին ծառայողական պարտականու

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 մայիսի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ1/0079/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել