Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 65 — Ինքնաբացարկի, բացարկի կամ վարույթին մասնակցելուց ազատելու հարցի լուծումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 65AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 65 — Ինքնաբացարկի, բացարկի կամ վարույթին մասնակցելուց ազատելու հարցի լուծումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 65. Ինքնաբացարկի, բացարկի կամ վարույթին մասնակցելուց ազատելու հարցի լուծումը 1. Ինքնաբացարկը, բացարկը կամ վարույթին մասնակցելուց ազատելու միջնորդությունն իր իրավասության սահմաններում լուծում է վարույթն իրականացնող մարմինը: Համապատասխան անձը վարույթին մասնակցելուց կարող է ազատվել նաև վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ: 2. Ինքնաբացարկի, բացարկի կամ վարույթին մասնակցելուց ազատելու վերաբերյալ կայացվում է որոշում, որի պատճենն ուղարկվու

Ամբողջ Տեքստ

Հոդված 65. Ինքնաբացարկի, բացարկի կամ վարույթին մասնակցելուց ազատելու հարցի լուծումը 1. Ինքնաբացարկը, բացարկը կամ վարույթին մասնակցելուց ազատելու միջնորդությունն իր իրավասության սահմաններում լուծում է վարույթն իրականացնող մարմինը: Համապատասխան անձը վարույթին մասնակցելուց կարող է ազատվել նաև վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ:

2. Ինքնաբացարկի, բացարկի կամ վարույթին մասնակցելուց ազատելու վերաբերյալ կայացվում է որոշում, որի պատճենն ուղարկվում է տվյալ վարույթի մասնակիցներին:

3. Ինքնաբացարկ հայտնած դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որոնք ենթակա են բառացի արձանագրման: Եթե ինքնաբացարկ հայտնած դատավորը գտնում է, որ կարող է տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, ապա իրավասու է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկել ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ համաձայնում են անտեսել դատավորի ինքնաբացարկը, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորը շարունակում է դատական վարույթը:

4. Դատավորին հայտնված բացարկը լուծում է տվյալ դատավորը: Եթե բացարկ է ներկայացվել կոլեգիալ կազմով վարույթ իրականացնող մեկից ավելի դատավորների կամ դատարանի ամբողջ կազմին, ապա յուրաքանչյուր դատավոր լուծում է իր բացարկի հարցը:

5. Մինչդատական վարույթում դատախազին հայտնված բացարկը լուծում է վերադաս դատախազը, իսկ դատական վարույթում՝ համապատասխան դատարանը:

6. Քննիչին, քննչական մարմնի ղեկավարին, հետաքննիչին կամ հետաքննության մարմնի պետին հայտնված բացարկը լուծում է հսկող դատախազը:

7. Պաշտպանին, տուժողի կամ գույքային պատասխանողի լիազոր ներկայացուցչին, վկայի փաստաբանին, մեղադրյալի, տուժողի, գույքային պատասխանողի կամ վկայի օրինական ներկայացուցչին վարույթին մասնակցելուց ազատելու հարցը լուծում է վարույթն իրականացնող մարմինը:

8. Փորձագետին կամ թարգմանչին հայտնված բացարկը լուծում է վարույթն իրականացնող մարմինը:

9. Ընթերակային հայտնված բացարկը լուծում է ապացուցողական գործողություն կատարող անձը, իսկ դատական նիստի քարտուղարին հայտնված բացարկը` դատարանը:

10. Մեկից ավելի անձանց միաժամանակ հայտնված բացարկների դեպքում առաջնահերթության կարգով լուծվում է այն անձին հայտնված բացարկը, որն իրավասու է լուծելու մյուսների բացարկի հարցը:

11. Այն դեպքում, երբ վարույթին մեկից ավելի անձանց միաժամանակյա մասնակցությունը բացառվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների պատճառով, վարույթին մասնակցելուց ազատվում է այն անձը, որը մյուսներից ուշ է ձեռք բերել վարույթին ներգրավված անձի կարգավիճակ, բացառությամբ օրինական ներկայացուցչի:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել