Մխիթարյան — ԱՐԴ/3713/02/20
Ամփոփում
քննելով ըստ Աստղիկ Մխիթարյանի հայցի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթնոսյանի (այսուհետ` Մարզպետ)` որոշումն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, իսկ դրա անհնարինության դեպքում` գումար բռնագանձելու, ինչպես նան հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2021 թվականի որոշման դեմ Մարզպետի վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1 Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Աստղիկ Մխիթարյանը պահանջե է անվավեր ճանաչել Մարզպետի 13.10.2020 թվականի՝ իրեն «Վաղարշապատի Մ.
Ամբողջ Տեքստ
ազե շն
Մ -2
լ/ ՅԵՐ Ը՝
է: ՈՀ Զ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/3713/02/20 դատարանի որոշում 2022թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/37:3/02/20
Նախագահող դատավոր Ն. Մարգարյան
Դատավորներ Կ. Համբարձումյան
Հ. Ենոքյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
ն վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ եախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2022 թվականի ապրիլի 28-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Աստղիկ Մխիթարյանի հայցի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթնոսյանի (այսուհետ` Մարզպետ)` որոշումն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, իսկ դրա անհնարինության դեպքում` գումար բռնագանձելու, ինչպես նան հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2021 թվականի որոշման դեմ Մարզպետի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1 Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Աստղիկ Մխիթարյանը պահանջե է անվավեր ճանաչել Մարզպետի 13.10.2020 թվականի՝ իրեն «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Դպրոց) տնօրենի պաշտոնից ազատելու ն իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ ՄՈ/420-2020 որոշումը, իրեն
2
վերականգնել նախկին աշխատանքում, բռնագանձել իր միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, իսկ նախկին աշխատանքում իրեն վերականգնելու անհնարինության դեպքում Մարզպետին պարտավորեցնել հարկադիր պարապուրդի ամբողջ» ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, ն աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոջ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 12.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.07.2021 թվականի որոշմամբ Մարզպետի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 12.02.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարզպետը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աստղիկ Մխիթարյանը (ներկայացուցիչ Արամ Օրբելյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրեեսգիքի 115-րդ հոդվածի Լ ին մասի 6-րդ կետը, 122-րդ հոդվածի 2-րդ կետը ն 265-րդ հոդվածը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, «Պետական ոչ առնտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Աստղիկ Մխիթարյանը, հանդիսանալով դպրոցի տնօրեն` իրավաստեղծ մարմին, ունեցել է պարտավորություն իրականացնելու իր կողմից ընդունված հրամանների ներքին հաշվառում ն պահպանում` իր իսկ կողմից սահմանված կարգով, որպիսի պարտավորությունը չի կատարել, ինչպես նան այդ կարգը չի սահմանել:
Բացի այդ, Աստղիկ Մխիթարյանն իր պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում արձակված հրամաններում չի պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-22-րդ հոդվածների պահանջները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Աստղիկ Մխիթարյանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի պահանջը խախտվել է ինչպես Դպրոցի ուսուցիչ Քնարիկ Կարապետյանի, այնպես էլ նույն Դպրոցի մի խումբ աշխատակիցների պարագայում, ում նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր` միաժամանակ խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգիքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները: Աստղիկ Մխիթարյանի կողմից 25.09.2020 թվականին տրված հայտարարության համաձայն՝ վերջինս կարգապահական տույժերի մասին աշխատակիցներին տեղեկացրել է բանավոր:
Քնարիկ Կարապետյանին աշխատանքից ազատելուց հետո «Ազգային երգ ու պար» առարկայի կրճատում չի կատարվել, սակայն Դպրոցի 2020-2021 ուսումնական տարվա պլանը հաստատված է եղել առանց «Ազգային երգ ու պար» առարկան ընդգրկելու:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ Հարություն Հովհաննիսյանը, չունենալով բարձրագույն կրթություն, սկզբում որպես ժամանակավոր՝ տնօրենի 10.09.2019 թվականի թիվ 69 հրամանով, ապա որպես ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի մասնակից, հաղթող ճանաչվելով, Աստղիկ Մխիթարյանի տնօրենի 0110.2019 թվականի թիվ
Յ
82 հրամանով նշանակվել է Դպրոցի զինղեկ, որով խախտվել են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ կառավարության 14.10.2010 թվականի թիվ 139 Ն որոշման Լին կետի 4-րդ ենթակետով հաստատված ՀՀ-ում հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրերի 11-րդ բաժնի 3-րդ կետի Լին ենթակետի ն ՀՀ կրթության ն. գիտության նախարարի 15.04.2013 թվականի թիվ 396-Ն հրամանի Դին կետով հաստատված կարգի 15-րդ կետի պահանջները, ինչպես նան Աստղիկ Մխիթարյանի՝ որպես Դպրոցի տնօրենի կողմից հայտարարված ն «Հայրենականչ» հասարակական-քաղաքական, մշակութային թերթով 2019 թվականի սեպտեմբերի 2-1Էին հրապարակված մրցույթի պարտադիր պահանջները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ Դպրոցում «Կերպարվեստ» առարկայի ուսուցչին փոխարինել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետն ավարտած ն «Գրաֆիկա» մասնագիտությամբ մանկավարժի որակավորում չունեցող Մանե Աբելյանը, որով Աստղիկ Մխիթարյանը խախտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ Աստղիկ Մխիթարյանի 07.10.2019 թվականի թիվ 85 հրամանով 07.10.2019 թվականից մինչն 05.1ւ2019 թվականը Դպրոցի 5- րդ, 6-րդ ն 7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերը վերապահվել են պարապելու բարձրագույն կրթություն նե մանկավարժի որակավորում չունեցող դպրոցի պահակ Սամվել Մկրտչյանին, որով խախտվել են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26- րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ չնայած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի, 14-րդ հոդվածի 1ին, 2-րդ ն 3-րդ մասերի, Մարզպետի 25.02.2020 թվականի թիվ ՄՈ/50-2020 որոշմամբ հաստատված Դպրոցի կանոնադրության 76-րդ, 81-րդ ն 82-րդ կետերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարի 3108.2020 թվականի թիվ 25-Ն հրամանի 1ին կետի Էին ենթակետով հաստատված օրինակելի ուսումնական պլանի Լին կետի պահանջների` 25.09.2020 թվականի դրությամբ դեռնս հաստատված չեն եղել Դպրոցի 2020-2021 ուսումնական տարվա մանկավարժական խորհրդի կազմը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսումնական պլանները, դասացուցակն ամբողջությամբ, իսկ 2020-2021 ուսումնական տարվա պլանը հաստատվել է առանց «Ազգային երգ ու պար» առարկան ընդգրկելու:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ մանկավարժական խորհրդի նիստերի արձանագրությունների գրանցամատյանի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրանում գրանցված վերջին արձանագրությունը 29.06.2020 թվականի թիվ 8 նիստն է: Մինչդեռ Դպրոցի տնօրեն Աստղիկ Մխիթարյանի ն 12019-2020 ուսումնական տարվա մանկավարժական խորհրդի քարտուղար Քրիստինե Հովհաննիսյանի կողմից տրված գրավոր հայտարարությունների Էհամաձայն՝ 1109.2020 (թվականին կայացել է մանկավարժական խորհրդի նիստ, որը չի արձանագրվել: Աստղիկ Մխիթարյանը նշել է, որ նիստը չարձանագրելը Քրիստինե Հովհաննիսյանի բացթողումն է, իսկ վերջինս իր գրավոր բացատրագրում նշել է, որ նիստը չի արձանագրել Դպրոցում տիրող լարված իրավիճակի ն իր առողջական խնդիրների պատճառով:
Աստղիկ Մխիթարյանի ն վերջինիտ ուսումնական աշխատանքների գծով տեղակալի բանավոր պարզաբանումների համաձայն՝ աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրություններ կատարելու ժամանակ Դպրոցում դասաբաշխումը դեռնս ավարտված
4
չի եղել, քանի որ դեռ անորոշ վիճակում են մնացած եղել «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվելիք ն սեպտեմբերի 25-ի դրությամբ դեռնս չհատկացված դասաժամերի բաշխման հարցերը:
Վերը նշված խախտումները թույլ տալու արդյունքում Աստղիկ Մխիթարյանը խախտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի, 14-րդ հոդվածի Լին, 2-րդ ն 3-րդ մասերի, Մարզպետի 25.02.2020 թվականի թիվ ՄՈ/50-2020 որոշմամբ հաստատված Դպրոցի կանոնադրության 76-րդ, 8Էրդ ն 82-րդ կետերի ն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարի 3108.2020 թիվ 25-Ն հրամանի 1-ին կետի 1- ին ենթակետով հաստատված օրինակելի ուսումնական պլանի 1-ին կետի պահանջները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ Դպրոցում շեղումներով ն խախտումներով է կատարվել Դպրոցի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը, որով Աստղիկ Մխիթարյանը խախտել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարի 3108.2020 թվականի թիվ 25-Ն հրամանի 1 ին կետի 1-ին ենթակետով հաստատված օրինակելի ուսումնական պլանի 20-րդ կետի 5-րդ ենթակետի, ինչպես նան ՀՀ կրթության ն գիտության նախարարի 83.09.2017 թվականի թիվ 081Ա/2 հրամանի պահանջները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ Դպրոցի ուսուցիչների կողմից ներկայացված բողոքների հիման վրա ուսումնասիրվել է 2020 թվականից սկսած «Հայոց լեզու», «Դուսաց լեզու» Ա «Անգլերեն» առարկաների դասաժամերը բաժանելու՝ կիսելու հարցը, որի արդյունքում պարզվել է, որ 2020-2021 ուսումնական տարվա համար կազմված ուսումնական պլանով նախատեսված չեն նշված առարկաների կիսված դասաժամեր, որի արդյունքում Աստղիկ Մխիթարյանը խախտել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարի 3108.2020 թվականի թիվ 25-Ն հրամանի 1ին կետի Էին ենթակետով հաստատված օրինակելի ուսումնական պլանի 24-րդ կետի պահանջը:
Վերաքննիչ դատարանը ճիշտ գնահատական չի տվել վերը նշված փաստերը հաստատելու նպատակով Դատարան ներկայացրած ապացույցներին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ նույնիսկ հրամանն անվավեր ճանաձելու հիմքերի առկայության դեպքում Աստղիկ Մխիթարյանը չէր կարող վերականգնվել նախկին աշխատանքում, քանի որ ակնհայտ բացակայել է դրա հնարավորությունը՝ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել ն Դպրոցի տնօրենի պաշտոնում Մարզպետի 0102.2021 թվականի որոշմամբ նշանակվել է Լիլիթ Պետրոսյանը:
Վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ն 122-րդ հոդվածի 2- րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր նան այն առումով, որ «անհամատեղելի արարք»-ի մասով օրենսդիրն ու դատական պրակտիկան չեն տվել որնէ սպառիչ հիմքեր ն դեպքեր ու, ըստ էության, այդ հասկացության բացահայտումը թողնված է դատարանների հայեցողությանը: Խնդիրը բարդանում է նան այս դեպքում նրանով, որ որպես գործատու ն աշխատող հանդես է գալիս նույն անձը: Այս դեպքում պետք է իրավունքի զարգացումը տանել այն ուղղությամբ, որ պետք է հաշվի առնել աշխատանքի էությունը, խախտման բնույթը, այդ մասով մասնագիտության բարոյական ընկալումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.07.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:
5
2.1 Վճոաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա չէ վարույթ ընդունելու, քանի որ վճռաբեկ բողոքում որպես այն վարույթ ընդունելու հիմք վկայակոջվածը՝ օրենքի միատեսակ կիրառության համար բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի Էին մասի 2-րդ կետի կապակցությամբ, առկա չէ:
Առկա չէ նան մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտման առերնույթ առկայությունը:
Բացի այդ, Աստղիկ Մխիթարյանը՝ որպես Դպրոցի տնօրեն,
ուսումնադաստիարակչական գործառույթներ չի իրականացրել ինչպես աշխատանքային պայմանագրով, այնպես էլ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ: Վերջինս իրականացրել է ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման վերաբերյալ իր լիազորությունները, որը որնէ կերպ չի կարող նույնացվել ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնելու հետ, քանի որ առաջինը վերաբերում է այդ աշխատանքը համակարգելուն, ն ոչ թե դրանք փաստացի իրականացնելուն:
Անգամ Աստղիկ Մխիթարյանին ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող դիտարկելու պարագայում վերջինիս հետ աշխատանքային պայմանագիրը չէր կարող լուծվել վերը նշված հիմքերով, քանի որ նրան վերագրված խախտումները չեն հանդիսանում ուսումնադաստիարակչական գործառույթների իրականացման հետ անհամատեղելի արարքներ:
Ինչ վերաբերում է Մարզպետի այն փաստարկին, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասում օգտագործվող «աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք» հասկացությունն ընդգրկում է նան աշխատողի մասնագիտական ունակությունների անհամապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին, ապա աշխատողի մասնագիտական ունակությունների
անհամապատասխանության պարագայում ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նախատեսել է աշխատանքային պայմանագրի լուծման բոլորովին այլ հիմք, այն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
Բացի այդ, Աստղիկ Մխիթարյանին նախկին աշխատանքում վերականգնումն անհնարին դարձնող որնէ խոչընդոտող պատճառ առկա չէ, ն եթե ազատված աշխատակցի փոխարեն արդեն իսկ նշանակված է նոր աշխատող, ապա գործատուն պարտավոր է լուծել նոր կնքված աշխատանքային պայմանագիրը՝ վերականգնելով նախկին աշխատակցին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը`
Ս Մարզպետի 24.07.2019 թվականի թիվ ՆՄՈ/Յ08-2019 որոշմամբ Աստղիկ Մխիթարյանը նշանակվել է Դպրոցի տնօրենի պաշտոնում, ինչպես նան որոշվել է 24.07.2019 թվականից նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով (հատոր Էին, գ.թ. 59).
2) վերը նշված որոշման հիման վրա Մարզպետի (այսուհետ՝ նան Գործատու) ն Աստղիկ Մխիթարյանի (այսուհետ նան Տնօրեն) միջե 24.07.2079 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ Գործատուն կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը հանձնել է Տնօրենին, իսկ վերջինս պարտավորվել է բարեխղճորեն ն խելամտորեն կատարել կազմակերպության գործադիր մարմնի գործառույթները` ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ
6
առնտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին, այլ իրավական ակտերին, կազմակերպության կանոնադրությանը, պայմանագրին համապատասխան, ի շահ կազմակերպության: Պայմանագրի 5.1 կետի համաձայն` պայմանագիրն ուժի մեջ է մտել կնքման պահից ն գործում է հինգ տարի ժամկետով՝ մինչն 24.07.2024 թվականը (հատոր 1- ին, գ.թ. 45-47).
3) Մարզպետի 23.09.2020 թվականի թիվ ՄՈ/398-2020 որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից 23.09.2020 թվականից մինչն 25.09.2020 թվականը Դպրոցում իրականացվել է Դպրոցի մի շարք աշխատակիցների ն ծնողների կողմից Մարզպետին հասցեագրված դիմումներում, ինչպես նան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարության «/(Ժեժ գիծ» հեռախոսակապով ստացված ու ՀՀ Արմավիրի մարզպետարան վերահասցեագրված ահազանգում բերված փաստարկների իսկության ուսումնասիրություն, որի ընթացքում աշխատանքային խմբի կողմից ստուգվել է Դպրոցի բնականոն գործունեությունը, ուսումնասիրվել են կորոնավիրուսային հիվանդության (ԸՕՕ-9) պայմաններում դպրոցում գործունեութիան կազմակերպման ուղեցույցի պահանջների ներդրման ու պահպանման, ինչպե նան `աշխատանքային փոխհարաբերությունները, ն կազմվել է Դպրոցում իրականացված ուսումնասիրության արդյունքների մասին արձանագրություն, որում արձանագրվել են Աստղիկ Մխիթարյանի կողմից թույլ տրված որոշակի խախտումներ: Նշված արձանագրությունը ստորագրել են աշխատանքային խմբի անդամները, Դպրոցի տնօրենի՝ մասնագիտական կրթական աջակցությունների գծով տեղակալը, հաշվապահը, Դպրոցի մանկավարժներն ու աշխատակազմի ներկայացուցիչները (հատոր Դին, գ.թ. 97-106).
4) Մարզպետի կողմից Դպիոցի տնօրեն Աստղիկ Մխիթարյանին ուղղված գրությամբ վերջինիցս պահանջվել է գրավոր բացատրություն ներկայացնել վերը նշված արձանագրության մեջ նշված խախտումների վերաբերյալ, որի համար տրամադրվել է երեք աշխատանքային օր (հատոր 1-ին, գ.թ. 85).
5) Աստղիկ Մխիթարյանը, ի պատասխան Մարզպետի վերը նշված գրության, ներկայացրել է բացատրագիր` Դպրոցում ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակիցների կողմից իրականացված ստուգումների հիման վրա կազմված արձանագրության դրույթների ն կետերի մասին, որն ամփոփելով՝ նշել է, որ «բնական ն տեղին է համարում իրականացված ստուգումները, որոնք եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան հստակեցրին, ցանկացած ստուգում միտված է աշխատանքային գործընթացի բարելավմանը, ինքը պատրաստ է հայտնաբերված թերությունների հետ կապված գրավոր հանձնարարագրերի ամբողջական կատարմանը» (հատոր 1-ին, գ-թ. 86-96).
6) Մարզպետը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 122-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետով, 123-րդ հոդվածով ն 226-րդ հոդվածի Լին մասով, հիմք ընդունելով իր 07.10.2020 թվականի թիվ 0113/06194-2020 գրությունն ու Դպրոցի տնօրեն Աստղիկ Մխիթարյանի կողմից 12.09.2020 թվականի թիվ 12 գրությամբ ներկայացված բացատրությունը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի պահանջները չպահպանելու, վերջինիս նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով 13.10.2020 թվականին կայացրել է թիվ ՄՈ/420-2020 որոշումը, որով Աստղիկ Մխիթարյանին ազատել է Դպրոցի տնօրենի պաշտոնից` լուծելով նրա հետ կնքված Պայմանագիրը (հատոր Դին, գ.թ. 58):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
7
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ն 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1 բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ն գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի 1ին մասի 6-րդ կետի ն 122- րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարնոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ու կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար,
2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի 1ին մասի 6-րդ կետի ն 122-րդ հոդվածի 2-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ հետնյալ հարցերին.
- արդյո՞ք հանրակրթական դպրոցի տեօրենը հանդիսանում է
ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատող,
- արդյո՛ք սույն գործով հայցվորի կողմից թույլ տրված արարքներն իրենց բնույթով համարվում են վերջինիս աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի:
ՀՀ. աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1ին մասի 6-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպե նան որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դիա գործողության ժամկետի լրանալը աշխատողի նկատմամբ վստահությունը կոիցնելու դեպքում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ գործատուն իրավունք ունի որոշակի ժամկետով աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը վերը նշված հիմքով նախքան դրա գործողության ժամկետի լրանալը լուծելու նան այն դեպքում, երբ աշխատողի նկատմամբ կորցնում է վստահությունը: Որպես աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու ինքնուրոյն դեպք օրենսդիրը նախատեսել է նան վերջինիս կողմից ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնելիս թույլ տրված՝ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարքը:
Այսինքն՝ որպեսզի գործատուի մոտ ծագի վերը նշված հիմքով նախքան աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի լրանալն այն իր նախաձեռնությամբ լուծելու իրավունքը, անհրաժեշտ է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
1 աշխատողը հանդիսանա ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ, ն
2. թույր տրված լինի համապատասխան աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:
8
Անդրադառնալով սույն որոշմամբ առաջադրված այն հարցերին, թե արդյոք հանրակրթական դպրոցի տնօրենը հանդիսանում է -ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատող, ն արդյոք սույն գործով հայցվորի կողմից թույլ տրված արարքներն իրենց բնույթով համարվում են վերջինիս աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նախ բացահայտել «ուսու մնադաստիարակչական գործառույթներ» տերմինը, այնուհետն՝ սույն որոշմամբ անդրադառնալ հանրակրթական դպրոցի տնօրենի գործառույթներին՝ բացահայտելու համար դրանց ուսումնադաստիարակչական բնույթ ունենալու հանգամանքը, որից հետո պարզել՝ հայցվորի կողմից թուլ տրված արարքների անհամատեղելիության հարցը տվյալ աշխատանքը շարունակելու առումով: Այսպես՝
Ըստ Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի՝ «ուսումնական» նշանակում է «ուսման համար կատարվող՝ տեղի ունեցող, ուսման բնույթ կրող», «ուսման պրոցեսը կազմակերպելու ն ղեկավարելու՝ իրականացնելու հետ կապված», «ուսումնական մեթոդներ», իսկ ըստ Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան»-ի՝ «ուսուցողական (ուսմանը վերաբերող՝ հատկացված»:
Ըստ Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական .բառարան»-ի՝ «դաստիարակչական» նշանակում է «դաստիարակության հատուկ», «դաստիարակության՝ դաստիարակելուն ծառայող», իսկ ըստ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ի՝ -«դաստիարակչության վերաբերող՝ հատուկ, դաստիարակիչ, կրթիչ»:
Նկատի ունենալով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «ուսումնադաստիարակչական գործառույթներ» իրականացնող կարող է համարվել այն անձը, ով վերը նշված բառարանների իմաստով միաժամանակ` համալիր կերպով, իրականացնում է ինչպես ուսումնական, այնպես էլ՝ դաստիարակչական գործառույթներ:
«Պետական ոչ առնտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը (տնօրեն, նախագահ, ռեկտոր ն այլն):
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ տնօրենը, որը ընտրվում (նշանակվում) ն ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ ն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում ն կարգով:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ պետական ուսումնական հաստատության խորհուրդը տեօրենի ներկայացմամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն ն. ներկայացնում պետական լիազորված մարմնի հաստատմանը:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատության տնօրենը (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը) պատասխանատու
է հանրակրթության պետական կրթական ն առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սովորողների առողջութան պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար,
9
ինչպես նան օրենքով ն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:
Նույն հոդվածի 18-րդ մասի համաձայն պետական ուսումնական հաստատության տնօրենը՝
Ս խորհրի քննարկմանն է ներկայացնում ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին ն ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
2) ղեկավարում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը, աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.
3) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը ն հաստատության խորհրդի հավանությամբ ներկայացնում պետական լիազորված մարմին.
4) խորհրդի հավանությանն է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը.
5) իրականացնում է օրենքով ն ուսումնական հաստատության կանոնադիությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ սովորողների ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի Ա հաստատության ու ծնողի միջն կնքված պայմանագրի հիման վրա` սույն օրենքով ն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով (..):
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն ն վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում ն հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը ն ներկայացնում ատեստավորման հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցի աշխատանքային բնութագիրը ն սուն հոդվածի 12-րդ մասով սահմանված` ուսուցչի հավաքագրած կրեդիտների մասին տեղեկանք` դրանք հիմնավորող փաստաթղթերով: Ուսուցիչը կարող է ներկայացնել նան տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների կողմից տրամադրած այլ գրավոր բնութագրերը: Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Նույն հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 16-րդ մասի 2-րդ կետի հիման վրա ուսումնական հաստատության տնօրենը որոշումը ստանալուն հաջորդող տասնօրյա ժամկետում պաշտոնից ազատում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող ուսուցչին, եթե նույն հոդվածի 18-րդ կետով սահմանված ժամկետում ատեստավորման հանձնաժողովի
10
որոշումը չի բողոքարկվել: Ուսուցչի թափուր տեղը համալրվում է նույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ներքին գնահատման հաշվետվությունը տնօրենը մինչն ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը ներկայացնում է ուսումնական հաստատության խորհրդին, ծնողական, աշակերտական ն այլ գործող խորհուրդներին, ինչպես նան ապահովում դրա հրապարակումը:
Շարադրված նորմերից բխում է, որ հանրակրթական դպրոցի տնօրենը, նշված իրավական նորմերով օրենսդրի կողմից վերապահված գործառություներն իրականացնելիս մի դեպքում հանդես է գալիս որպես ուսումնական հաստատությունը ղեկավարելու, այսինքն՝ դրա բնականոն աշխատանքն ու ընթացիկ գործունեությունը կազմակերպելու, վարչական գործառույթներ իրականացնող անձ, իսկ մյուս դեպքերում` ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ: Մասնավորապես եթե «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով հանրակրթական դպրոցի տնօրենի, որպես գործադիր մարմնի, վրա դրված են կառավարչական-կազմակերպչական բնույթի որոշ գործառույթներ, ապա այդ նույն օրենքով առկա են այլ լիազորություններ, որոնք կատարվում (տեղի են ունենում) ն վերաբերում են ուսմանը, հետապնդում են ուսման պրոցեսը կազմակերպելու ն ղեկավարելու նպատակ, առնչվում են ուսումնական մեթոդներին ն իրենց բնույթով ծառայում են դաստիարակելուն՝ լինելով դաստիարակությանը հատուկ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրակրթական դպրոցի տնօրենի կողմից «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով վերապահված այն լիազորությունները խախտելը, որոնք միտված են ուսման պրոցեսը կազմակերպելուն ն. ղեկավարելուն, այսինքն՝ առնչվում են ուսումնական մեթոդներին ն իրենց բնույթով ուսումնական-դաստիարակչական են, հիմք են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելու, այսինքն՝ տնօրենի՝ որպես ուսումնադաստիարակչական գործառույթ իրականացնող աշխատողի, հետ կնքված աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցնելու հիմքի կիրառմամբ լուծելու համար, եթե առկա է տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:
Անդրադառնալով այն հարցին, թե որոնք են այն արարքները, որոնք կարող են անհամատեղելի համարվել ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի աշխատանքը շարունակելու հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ աշխատանքային օրենսգիրքը հստակ չի սահմանում, թե որոնք են այն արարքները, որ նույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով համարվում են անհամատեղելի: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք թույլ տված աշխատողը, ինչպես արդեն իսկ նշվեց. պետք է հանդիսանա ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ: Երկրորդ, թուլ տրված արարքները վերոգրյալ դիրքորոշումների հաշվառմամբ պետք է հանդիսանան այնպիսին, որ խաթարած լինեն հանրակրթական դպրոցի տնօրենի վրա օրենքով դրված վերը նշված պարտականությունների կատարման էությունը ն նպատակը` արգելք հանդիսանալով դրանց իրագործմանը, կամ հակասեն բարոյականության համընդհանուր նորմերին:
Վերը նշված դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ,
Սույն գործի փաստերի համաձայն՝ Մարզպետը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի Էին մասի 6-րդ կետով, 122-րդ հոդվածի 2-րդ կետով, 123-րդ հոդվածով ն 226-րդ հոդվածի 1ին մասով, հիմք ընդունելով իր 07.10.2020 թվականի թիվ
11
01/13/06194-2020 գրությունն ու Դպրոցի տնօրեն Աստղիկ Մխիթարյանի կողմից 12.09.2020 թվականի թիվ 12 գրությամբ ներկայացված բացատրությունը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի պահանջները չպահպանելու, վերջինիս նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով 13.10.2020 թվականին կայացրել է թիվ ՄՈ/420-2020 որոշումը, որով Աստղիկ Մխիթարյանին ազատել է Դպրոցի տնօրենի պաշտոնից` լուծելով նրա հետ կնքված Պայմանագիրը:
Վերը նշված որոշման հիմքում, ըստ էության, դրվել են Դպրոցի տնօրեն Աստղիկ Մխիթարյանի կողմից թույլ տրված այն արարքները, որոնք արձանագրվել են Մարզպետի 23.09.2020 թվականի թիվ ՄՈ/Յ98-2020 որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից 23.09.2020 թվականից մինչն 25.09.2020 թվականը Դպրոցում իրականացված ուսումնասիրության ընթացքում: Աշխատանքային խմբի կողմից կազմված արձանագրությամբ, որպես Աստղիկ Մխիթարյանի կողմից թույլ տիված արարքներ, առաջին խմբում նշվել են հետնյալը՝
- արձակված բոլոր հրամանների կառուցվածքը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին` սկսած հրամանների վերնագրերից, դրանց կառուցվածքից, դրանցում հղումների կիրառումից, նորմատիվ իրավական ակտերի անվանումների հիշատակումից, դրանց հերթական համարակալումից մինչն դրանց ստորագրումը,
- Ա. Մխիթարյանի կողմից սահմանված չէ իր կողմից` որպես տնօրենի, արձակված հրամանների հաշվառման ն պահպանման կարգը, իրականացված չէ դրանց պատշաճ իրազեկումն այն աշխատակիցներին, որոնց ուղղված են այդ հրամանները,
- Դպրոցի տնօրեն Ա. Մխիթարյանի կողմից արձակված հրամանների ձեռագիր վարվող հրամանագրքում ստորագրված ն կնքված չեն 08.012020 թվականի թիվ 99-100, 02.02.2020 թվականի թիվ 101102, 2102.2020 թվականի թիվ 103, 24.02.2020 թվականի թիվ 104, 04.05.2020 թվականի թիվ 106-108, 10.05.2020 թվականի թիվ 109, ինչպես նան առանց ժամանակագրական տվյալների գրանցման թիվ 105 ն թիվ 110-112 հրամանները,
- Դպրոցի կառավարման խորհրդի նիստերի արձանագրությունների գրանցամատյանի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրանում արձանագրված 2020 թվականի հունվարից մինչն հաշվետու ժամանակահատվածը` սեպտեմբերի 23-ից 25-ը ներառյալ, փետրվարի 11-ի թիվ 2, հուլիսի 24-ի թիվ 4 ն սեպտեմբերի 2-ի թիվ 5 արձանագրություններում նշված են, որ նիստերին մասնակցել են խորհրդի ութ անդամներից յոթը, սակայն բոլոր այդ արձանագրությունները խորհրդի նախագահի կողմից ստորագրված չեն, ինչպես նան թիվ 4 արձանագրությունը ստորագրված չէ խորհրդի անդամ Լ. Հակոբյանի, իսկ թիվ 5 արձանագրությունը` Լ.. Գյուլխասյանի, Լ.. Հակոբյանի ն Ս. Ալահվերդյանի կողմից:
Երկրորդ խմբում նշվել են թույլ տրված հետնյալ արարքները՝
- Դպրոցի տնօրեն Ա. Մխիթարյանի կողմից «Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցիչ Քնարիկ Կարապետյանին 0108.2020 թվականին տրվել է աշխատանքից առաջիկա հնարավոր ազատման մասին ծանուցում, որում հղում է կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ ենթակետի ն 15-րդ հոդվածի պահանջներին, մինչդեռ ՀՀ կրթության ն գիտության նախարարի 13.09.2017 թվականի թիվ 1081Ա/2 հրամանով Դպրոցում ներդրված է «Ազգային երգ ու պար» առարկան, իսկ -Քնարիկ Կարապետյանին աշխատանքից ազատելուց հետո նշված առարկայի կրճատում չի կատարվել,
- Ա. Մխիթարյանի կողմից խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածն ինչպես Քնարիկ Կարապետյանի, այնպես էլ Դպրոցի մի խումբ աշխատակիցների
12
պարագայում, որոնց նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր` խախտելով նան նույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, իսկ ըստ Ա. Մխիթարյանի հայտարարության` կարգապահական տույժերի մասին աշխատակիցներին տեղեկացրել է բանավոր,
- Հարություն Հովհաննիսյանը, չունենալով բարձրագույն կրթություն, սկզբում որպես ժամանակավոր, ապա որպես ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի մասնակից, հաղթող ճանաչվելով տնօրենի 0110.2019 թվականի թիվ 82 հրամանով, նշանակվել է Դպրոցի զինղեկ,
- Դպրոցում «Կերպարվեստ» առարկայի ուսուցջիին փոխարինել է Հայաստանի գեղարվեստ, պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետն ավարտած ն «Գրաֆիկա» մասնագիտությամբ, մանկավարժի որակավորում չունեցող Մանե Աբելյանը, իսկ «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերը վերապահվել են պարապելու բարձրագույն կրթություն Ա մանկավարժի որակավորում չունեցող Դպրոցի պահակ Սամվել Մկրտչյանին:
Երրորդ խմբում նշվել են թույլ տրված հետնյալ արարքները՝
- նայած համապատասխան իրավակարգավորումների պարտադիր պահանջների` 25.09.2020 թվականի դրությամբ դեռ հաստատված չէին Դպրոցի 2020-2021 թվականների ուսումնական տարվա մանկավարժական խորհրդի կազմը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսումնական պլանները, դասացուցակն ամբողջությամբ, 2020-2021 թվականների ուսումնական տարվա պլանը հաստատված էր առանց «Ազգային երգ ու պար» առարկան ընդգրկելու, իսկ Դպրոցում տիրում էր բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ:
Նույն արձանագրության մեջ նշվել է նան, որ քննարկվել են Դպրոցի ուսուցիչների կողմից 22.09.2020 թվականին Մարզպետին հասցեագրված դիմումներից մեկում նշված՝ «տեօրեն Ա. Մխիթարյանն ուսուցիչներին ստիպում է Դպրոցի սանհաեգույցեերը սեփական միջոցեերով ապահովել հիգիենայի պարագաներով` սահմանելով հերթապահություն ն գեահատման սանդղակ», «կորոնավիրուսային հիվանդության (ՕՍ 19) կանխարգելիչ միջոցառումների համար պահանջվող ախտահարիչ միջոցները դասղեկեերը Դպրոցի տեօրենի ցուցումով պահանջել են երեխաներից» փաստարկները, ինչպես նան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարությունում գործող «(Թեժ գիծ» հեռախոսակապով դպրոցի ծնող Ալինա Վաղարշակյանի կողմից կատարված ահազաեգն այն մասին, որ Պոնօրենը բոլոր դասարանների ծեողեերին ստիպում է ալկոգելեր գնել ն Դպրոց բերել, իսկ ուսուցիչներին էլ ժողովի Է կանչել ն հրահաեգել, որ այդ հարցում խստապահանջ լինեն ն դրանից բացի բոլոր ծնեողեերին ստիպում է դասասենյակները մաքրել, իսկ մաքրելուց հետո էլ, եթե չի հավանում, եորից է պարտադրում մաքրել» ու դիմումատուները հաստատել են իրենց կողմից նշված փաստարկները:
Չորրորդ խմբում նշվել են թույլ տրված հետնյալ արարքները՝
- ի խախտումն կորոնավիրուսային հիվանդության (ՇՕԿ/Ծ 19) պայմաններում դպրոցում գործունեության կազմակերպման ուղեցույցի պահանջների` Դպրոցում թվով 589 աշակերտների համար նախատեսված գծանշումների թիվն ինն էր ն դրանք ըստ դասարանների չէին նշված, մեկուսացումն ապահովելու համար դասասենյակ կամ տարածք չկար առանձնացված, աշխատանքային խմբի եռօրյա այցերի ժամանակ՝ սեպտեմբերի 23-ին ն 24-ին Դպրոցի մուտքերի մոտ նախ ջերմաչափեր չեն եղել ն աշխատանքային խմբի անդամների ջերմաչափում էլ չի իրականացվել:
Հինգերորդ խմբում նշվել են թույլ տրված հետնյալ արարքները՝
13
- Ա. Մխիթարյանի կողմից պաշտոնավարման ժամանակահատվածում տնօրենի աշխատասենյակի վերանորոգման, ինչպես նան գույքի ն տեխնիկայի ձեռքբերման համար ծախսված գումարի արժեքը կազմում է 1883.850 ՀՀ դրամ` առանց մատուցված աշխատանքների կամ ծառայությունների հաշվարկների,
- տնօրեն Ա. Մխիթարյանի 24.012020 թվականի թիվ 21 հրամանով պարգնատրվել են Դպրոցի դռնապան Ա. Ավագյանը, գործավար Վ. Մկրտչյանը, գրադարանավար Ա. Հարթենյանը` յուրաքանչյուրին 10.000-ական ՀՀ դրամ` առանց հիմնավորման, իսկ 25.03.2020 թվականի թիվ 41 ն 25.05.2020 թվականի թիվ 49 հրամաններով` պահակ- փականագործ Ս. Մկրտչյանը` համապատասխանաբար 30.000 ն 40.000 ՀՀ դրամ՝ Դպրոցում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: Արդյունքում Դպրոցում իրականացվել է ֆինանսական ռեսուրսների անարդյունավետ կառավարում:
Աստղիկ Մխիթարյանը հայց է ներկայացրել Դատարան՝ նան հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին՝ հայցի հիմքում դնելով նան այն, որ իր` որպես Դպրոցի տնօրենի լիազորությունների բովանդակությունից ակնհայտ է, որ իր աշխատանքային գործառույթների կազմում ուսումնադաստիարակչական գործառույթը ներառված չէ, ինքը՝ որպես Դպրոցի տնօրեն կատարել է բացառապես վարչական աշխատանք, իսկ արձանագրության բովանդակությունը վկայում է այն մասին, որ դրանում նշված խախտումներից ն ոչ մեկը չի վե
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 ապրիլի, 2022 թ.
- Գործի #:
- ԱՐԴ/3713/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
