ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 742 — Նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելը 1.
Ամփոփում
Հոդված 742. Նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելը 1. Պատվիրատուն իրավունք ունի նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարել` պայմանով, որ դրանցից բխող լրացուցիչ աշխատանքներն իրենց արժեքով չգերազանցեն նախահաշվում նշված շինարարության ընդհանուր արժեքի տասը տոկոսը և չփոխեն շինարարական կապալի պայմանագրում նախատեսված աշխատանքների բնույթը: 2. Նախագծային փաստաթղթում սույն հոդվածի 1-ին կետում նշված ծավալից ավելի փոփոխությունները կատարվում
Ամբողջ Տեքստ
Հոդված 742. Նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելը 1. Պատվիրատուն իրավունք ունի նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարել` պայմանով, որ դրանցից բխող լրացուցիչ աշխատանքներն իրենց արժեքով չգերազանցեն նախահաշվում նշված շինարարության ընդհանուր արժեքի տասը տոկոսը և չփոխեն շինարարական կապալի պայմանագրում նախատեսված աշխատանքների բնույթը:
2. Նախագծային փաստաթղթում սույն հոդվածի 1-ին կետում նշված ծավալից ավելի փոփոխությունները կատարվում են կողմերի համաձայնությամբ կազմված լրացուցիչ նախահաշվի հիման վրա:
3. Կապալառուն, սույն օրենսգրքի 466 հոդվածին համապատասխան, իրավունք ունի պահանջել վերանայելու նախահաշիվը, եթե իրենից անկախ պատճառներով աշխատանքի արժեքն ավելի քան տասը տոկոսով գերազանցել է նախահաշվով նախատեսվածից:
4. Կապալառուն իրավունք ունի պահանջել հատուցելու նախագծային փաստաթղթերի թերությունները պարզելու և դրանք վերանայելու հետ կապված ողջամիտ ծախսերը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
