ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 143 — Մարտադաշտում սպանվածների դիակներն անարգելը 1.
Ամփոփում
Հոդված 143. Մարտադաշտում սպանվածների դիակներն անարգելը 1. Մարտադաշտում սպանվածների դիակները խեղելը, անդամահատելը կամ այլ եղանակով անարգելը` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զինվորական ծառայություն կրող անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով: 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը զուգորդվել է սպանվածների դիակների խեղմ
Ամբողջ Տեքստ
Հոդված 143. Մարտադաշտում սպանվածների դիակներն անարգելը 1. Մարտադաշտում սպանվածների դիակները խեղելը, անդամահատելը կամ այլ եղանակով անարգելը` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զինվորական ծառայություն կրող անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը զուգորդվել է սպանվածների դիակների խեղման, անդամահատման կամ այլ եղանակով անարգման ընթացքի լուսանկարահանմամբ կամ տեսանկարահանմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
