ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 114 — Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը 1. Մեկ ուրիշի առողջությ
Ամփոփում
Հոդված 114.Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը 1. Մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է տուժողի կողմից գործադրված բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ հակաիրավական, հակաբարոյական այլ գործողության (անգործության) հետեւանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ տուժողի կողմից դրսեւորված հակաիրավական կամ հակաբարոյական պարբերական վարքագծի
Ամբողջ Տեքստ
Հոդված 114.Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը
1. Մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է տուժողի կողմից գործադրված բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ հակաիրավական, հակաբարոյական այլ գործողության (անգործության) հետեւանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ տուժողի կողմից դրսեւորված հակաիրավական կամ հակաբարոյական պարբերական վարքագծի կապակցությամբ առաջացած երկարատեւ հոգեճնշող վիճակում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է սույն հոդվածի առաջին մասում նշված հանգամանքներում՝
պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
(114-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
