Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Միրզոև — ԿԴ3/0018/06/18
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Միրզոև — ԿԴ3/0018/06/18

Վճռաբեկ դատարանԿԴ3/0018/06/1825 մայիսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 2018 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի, 268-րդ հոդվածի 1- ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 20860118 քրեական գործը: Նախաքննական մարմնի` 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ Ստեփան Միխաիլի Միրզոևը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով: 2 Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվակա

Ամբողջ Տեքստ

ԿԴ3/0018/06/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ3/0018/06/18

Նախագահող դատավոր՝ ԿՄարդանյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`

մասնակցությամբ դատավորներ`

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ`

Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

2020 թվականի մայիսի 25-ին

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՀարությունյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1 2018 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի, 268-րդ հոդվածի

1-

ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 20860118 քրեական գործը: Նախաքննական մարմնի` 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ Ստեփան Միխաիլի Միրզոևը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով: 2 Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ Ստեփան Միրզոևի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

3 Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ մերժվել է ՍՄիրզոևին

կալանքի

տակ

պահելու

ժամկետը

2

ամսով

երկարացնելու

մասին

նախաքննության մարմնի միջնորդությունը։

4 Վերոնշյալ որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի հունվարի 8-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։

5 Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՀարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ վարույթ է ընդունվել1:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումը ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում ստացվել է 2018 թվականի դեկտեմբերի 10-ին2:

1

Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

3

7

Վերաքննիչ

դատարանը,

առանց

քննության

թողնելով

ՀՀ

Կոտայքի

մարզի

դատախազության դատախազ ԹԹադևոսյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. (() Դատախազ Թ.Թադևոսյանի վերաքննիչ բողոքի և

գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հրապարակվել է 2018 թվականի դեկտեմբերի 08-ին: Որոշման օրինակը՝ Կոտայքի մարզի դատախազություն է ստացվել 2018 թվականի դեկտեմբերի 10-ին: Հետևաբար` դատախազ Թ.Թադևոսյանի համար վիճարկվող դատական ակտի բողոքարկման ժամկետի ընթացքը սկսվել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 00:00-ից և ավարտվել՝ նույն թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 24:00-ին (ժամկետի լրանալը համընկել է ոչ աշխատանքային օրվան՝ 2018 թվականի դեկտեմբերի 15-ին): Սակայն, վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2018 թվականի դեկտեմբերի 18-ինե3։

8

Առաջին

ատյանի

դատարանի

դատական

ակտի

դեմ

ՀՀ

Կոտայքի

մարզի

դատախազության դատախազ ԹԹադևոսյանի վերաքննիչ բողոքը, փոստային առաքման միջոցով, RR248708765AM բեռնային համարով ուղարկվել է Վերաքննիչ դատարան4: (Հայփոստե

փակ

պաշտոնական

բաժնետիրական

կայքէջի համաձայն՝

ընկերության

(այսուհետ`

նաև

RR248708765AM բեռնային

(Հայփոստե

ՓԲԸ)

համարով առաքանին

հաճախորդից ընդունվել է 2018 թվականի դեկտեմբերի 17-ին5:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ

բողոքը

քննվում

է

հետևյալ

հիմքերի

սահմաններում`

ներքոհիշյալ

հիմնավորումներով.

9 Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, ինչի արդյունքում կայացրել է անհիմն և անօրինական դատական ակտ։ Մասնավորապես,

բողոքի

հեղինակը

նշել

է,

որ

թեև

Վերաքննիչ

դատարանն

իրավացիորեն արձանագրել է, որ բողոք ներկայացնելու ժամկետի ընթացքն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 24։00-ին, սակայն առանց պատճառաբանության եզրահանգել է, որ վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել նույն թվականի դեկտեմբերի 2

ՏեԲս նյութեր, թերթ 105:

Տե'ս նյութեր, թերթեր 108-110։

4 Տե'ս նյութեր, թերթ 106:

5

Տե'ս https://www.haypost.am/hy/track-and-trace։

3

18-

4

ին՝ օրենքով սահմանված ժամկետից 1 օր անց։ Մինչդեռ բողոքը փոստային ծառայությանը հանձնվել է 2018 թվականի դեկտեմբերի 17-ին, ինչի մասին է վկայում թիվ RR248708765AM բեռնային համարով փոստային առաքման վերաբերյալ (Հայփոստե ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջում առկա համապատասխան տեղեկատվությունը։ Նշվածից հետևում է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է ժամկետի պահպանմամբ, որպիսի պայմաններում, Վերաքննիչ դատարանը բողոքը պետք է ընդուներ վարույթ և քննության առներ։ 10 Վերոշարադրյալի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՀարությունյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 8-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն

է. հիմնավո՞ր է արդյոք ՀՀ Կոտայքի մարզի դատախազ ԹԹադևոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը: 12 ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն`

(Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ () բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումներըե:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ (Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`

() բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներե։

Մեջբերված նորմերի բովանդակությունից հետևում, որ դատախազը, լինելով հանրային իշխանության մարմին, քրեական դատավարությունում հանդես է գալիս որպես մեղադրանքի կողմ և օժտված է որոշակի լիազորություններով, որոնց թվում է նաև՝ դատարանի դատավճիռները և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատարանի

բողոքարկելու

այլ

որոշումները

դատախազի

բողոքարկելու

իրավունքը

լիազորությունը։

սերտորեն

փոխկապված

Դատական

է

ակտերը

դատախազության

ընդհանուր գործառույթի հետ, քանի որ այն օրենքի կիրառումն ապահովելու և միևնույն

5

ժամանակ արդարադատության համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն օժանդակող միջոցներից մեկն է6։

12.1 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` ((…)

3.Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը (…): Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը (…)

4 Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (…)ե։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն` (1.Վերաքննիչ

բողոք բերվում են՝

()

3) առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետումե։

13

Վճռաբեկ

դատարանը,

դատախազի՝

դատական

ակտերի

բողոքարկման

սահմանադրական գործառույթի համատեքստում անդրադառնալով դատական ակտերի բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, կրկնում է, որ դատախազի՝ դատական ակտերի բողոքարկման սահմանադրական գործառույթի պատշաճ իրացումն ապահովելու համար, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս, դատարանների եզրահանգումները պետք է հիմնվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքների վրա։ Մասնավորապես, առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելիս որպես հիմք կարող են ընդունվել փոստային անդորրագրի, (Հայփոստե

6

Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Հարությունյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշումը։

6

ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով ձեռք բերված տվյալները7։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումը ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում ստացվել է 2018 թվականի դեկտեմբերի 10-ին8,

- ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ ԹԹադևոսյանի վերաքննիչ բողոքը, փոստային առաքման միջոցով, ուղարկվել է Վերաքննիչ դատարան: (Հայփոստե ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ նշված փոստային առաքանին հաճախորդից ընդունվել է 2018 թվականի դեկտեմբերի 17-ին9,

-

Վերաքննիչ

դատարանը

ՀՀ

Կոտայքի

մարզի

դատախազության

դատախազ

ԹԹադևոսյանի բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերաքննիչ բողոքարկման ժամկետի ընթացքը սկսվել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 00։00-ից և նկատի ունենալով, որ ժամկետի լրանալը համընկել է ոչ աշխատանքային օրվան, հետևաբար ժամկետի վերջին օրը պետք է հաշվել դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ը, սակայն վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել նույն թվականի դեկտեմբերի 18-ին10։

15 Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Վերաքննիչ դատարանը հանգել է ճիշտ հետևության առ այն, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերաքննիչ բողոքարկման ժամկետի վերջին օրը 2018 թվականի դեկտեմբերի 17-ն է, սակայն ոչ հիմնավոր եզրահանգում է կատարել բողոքը ժամկետանց լինելու մասին։ Մասնավորապես՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ ԹԹադևոսյանի վերաքննիչ բողոքը, փոստային առաքման միջոցով, 2018 թվականի դեկտեմբերի 17-ին ուղարկվել է Վերաքննիչ դատարան, ինչը հավաստվում է (Հայփոստե ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջում առկա տվյալներով11։ Հետևաբար ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ

7

Տե'ս, mutatis mutandis, Վարտգես Գասպարիի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:

8

Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

9

Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

10

Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

11 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

7

ԹԹադևոսյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է ուղարկվել սահմանված ժամկետում:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքարկման ժամկետը բաց թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնված չէ հստակ և որոշակի փաստական տվյալների վրա։

Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ ԹԹադևոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 23-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար12:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի դատախազի վերաքննիչ բողոքը: Ելնելով

վերոգրյալից

և

ղեկավարվելով

Հայաստանի

Հանրապետության

Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, (Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ և 423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

12

8

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Ստեփան Միխաիլի Միրզոևի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 8-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2.

Որոշումն

օրինական

ուժի

մեջ

է

մտնում

դատական

նիստերի

հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դատավորներ՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

դահլիճում

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 մայիսի, 2020 թ.
Գործի #:
ԿԴ3/0018/06/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել