Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 82 — Հրամանատարը (պետը) պարտավոր է հմտորեն աշխատել կադրերի հետ` - բազմակողմանիորեն ուսումնասիրել անձնակազմը անձնական շփման միջոցով, իմանալ ենթակաների գործնական ու բարոյահոգեբանական հատկ
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 82AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 82 — Հրամանատարը (պետը) պարտավոր է հմտորեն աշխատել կադրերի հետ` - բազմակողմանիորեն ուսումնասիրել անձնակազմը անձնական շփման միջոցով, իմանալ ենթակաների գործնական ու բարոյահոգեբանական հատկ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 82. Հրամանատարը (պետը) պարտավոր է հմտորեն աշխատել կադրերի հետ` - բազմակողմանիորեն ուսումնասիրել անձնակազմը անձնական շփման միջոցով, իմանալ ենթակաների գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, ամեն օր զբաղվել նրանց դաստիարակությամբ. - իրականացնել սպաների, ենթասպաների ընտրությունը, տեղաբաշխումը, ատեստավորումը` այդ գործում ներգրավելով իր տեղակալներին, զորատեսակների և ծառայությունների պետերին, հաշվի առնելով սպայական ժողովի և զորամասի (ստորաբ

Ամբողջ Տեքստ

Հոդված 82. Հրամանատարը (պետը) պարտավոր է հմտորեն աշխատել կադրերի հետ` - բազմակողմանիորեն ուսումնասիրել անձնակազմը անձնական շփման միջոցով, իմանալ ենթակաների գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, ամեն օր զբաղվել նրանց դաստիարակությամբ. - իրականացնել սպաների, ենթասպաների ընտրությունը, տեղաբաշխումը, ատեստավորումը` այդ գործում ներգրավելով իր տեղակալներին, զորատեսակների և ծառայությունների պետերին, հաշվի առնելով սպայական ժողովի և զորամասի (ստորաբաժանման) մյուս հասարակական կազմակերպությունների կարծիքը և մշտական գործող ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունները. - ղեկավարվել պայմանագրով զինվորական ծառայության ընդունվելու և զինվորական ուսումնական հաստատություններ ընդունվելու թեկնածուների ընտրությունը. - ապահովել զինծառայողների նախատեսվող տեղաշարժերի հրապարակայնությունը, ստեղծել կադրային ռեզերվ և պայմաններ ղեկավարման ժառանգորդության համար փորձառու և երիտասարդ մասնագետ կադրերի համատեղության ճանապարհով. - անձամբ զրույցներ անցկացնել ենթակաների հետ. - ենթականերին խրախուսել քաջագործությունների և ցուցաբերած խելացի նախաձեռնության, ջանասիրության ու ծառայության մեջ աչքի ընկնելու համար, խստորեն հանդիմանել անփույթներին: Բացի դրանից, զորամասի հրամանատարը պարտավոր է ոչ պակաս, քան ամսական երկու անգամ օրվա կարգացուցակով սահմանված ժամկետներում անձնական հարցերով ընդունել զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, իսկ ստորաբաժանման հրամանատարը` իր ենթականերին մարտական հերթապահությունից, օրվա վերակարգի պարտականությունների կատարումից և պարապմունքներից ազատ ժամերին: (82-րդ հոդվածը փոփ.

14.04.11 ՀՕ-124-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել