Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 45-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 45-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-23330 հոկտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-233)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 հոկտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 233 | «ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 45-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆՈՐՈՇՈՒՄ

«ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 72 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1 -ԻՆ ՄԱՍԻ 1 -ԻՆ ԿԵՏԻ ԵՎ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 45 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ » ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը , քննության առնելով «Գեղամ Սարգսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Քրեակատարողական ծառայության մասին » օրենքի 45 -րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ » գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը ,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2026 թվականի սեպտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Գեղամ Սարգսյանի (այսուհետ՝ Դիմող , ներկայացուցիչ՝ փաստաբան Դավիթ Ավագյան ) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ համակցված «Քրեակատարողական ծառայության մասին » ՀՀ օրենքի 45 -րդ հոդվածի հետ , ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63 -րդ հոդվածի 1-ին մասին , 75 -րդ և 79 -րդ հոդվածին հակասող և անվավեր »:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ 5/0519/05/24 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է 2

հետևյալ իրավական հարցը . արդյո՞ք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ համակցված «Քրեակատարողական ծառայության մասին « օրենքի 45 -րդ հոդվածի հետ, հակասում է Սահմանադրության 61, 63, 75 և 79 -րդ հոդվածներին՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը , համաձայն որի՝ քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումը դատական կարգով պետք է բողոքարկվի երկամսյա ժամկետում՝ տվյալ անհատական իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից :

Դիմողը նշում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը , որ քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի՝ որպես վեճի առարկայի նյութական օբյեկտը վարչական ակտ չէ, այն կանոնները , որոնք բացառապես կապված են վարչական ակտին վերաբերող իրավակարգավորումների հետ, անալոգիայի կարգով կիրառվել չեն կարող , եթե օրենսդրության մեջ առկա է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմ : Մասնավորապես՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդված ի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետային սահմանափակումը կիրառելի է հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու , այն իրականացնելու , ծառայությունից ազատելու հետ կապված վեճերով վիճարկվող անհատական իրավական ակտերի նկատմամբ , եթե համապատասխան օրենսդրության մեջ բացակայում են նշված վեճերով անհատական իրավական ակտը դատական կարգով վիճարկելու ժամկետային կարգավորումները :

Ըստ Դիմողի՝ քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումը դատական կարգով վիճարկելու կարգի ու ժամկետների վերաբերյալ կարգավորումների մասով նախևառաջ պետք է կիրառելի լինի «Քրեակատարողական ծառայության մասին « օրենքը , իսկ եթե տվյալ հարաբերությունը կարգավորված չէ նշված օրենքով , ապա «Քաղաքացիական ծառայության մասին « և «Հանրային ծառայության մասին « օրենքները , ինչպես նաև 3

ՀՀ աշխատանքային օրենսդրությունը : Այնուամենայնիվ , Դիմողի պնդմամբ՝ «Քրեակատարողական ծառայության մասին « օրենքի 45 -րդ հոդվածում առկա է իրավական անորոշություն այն առումով, թե ո՞ր պահից քրեակատարողական ծառայողը պետք է իրացնի քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումը դատական կարգով վիճարկելու իր իրավունքը :

Դիմողը նշում է, որ օրենսդիրը քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումը չի սահմանել որպես հրամանին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում վերադասության կամ դատական կարգով բողոքարկման ենթակա որոշում, փոխարենը՝ հրամանին ծանոթանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում բողոքարկման կարգավորումը սահմանել է ծառայությունում փոխադրելու , պաշտոնը կամ կոչումն իջեցնելու , կարգապահական տույժի ենթարկելու, ծառայությունից ազատելու մասին որոշումների համար՝ դրանց շարքում չներառ ելով քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումը :

Դիմողը գտնում է, որ այն պարագայում , երբ քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշման կայացումից հետո՝ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում՝ մինչև ծառայությունից ազատելու մասին որոշման կայացումը , օրենսդիրը քրեակատարողական ծառայողին սահմանափակի դատարան դիմելու ժամկետներով կստացվի այնպիսի իրավիճակ , երբ քրեակատարողական ծառայողի վերանշանակման հարցի մասով վերջինիս և գործատուի միջև դեռևս վեճ չի ծագել, սակայն դատարան դիմելու օրենսդրական ժամկետային սահմանափակումները քրեակատարողական ծառայողին հարկադրում են դիմել դատարան՝ քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումը վիճարկելու համար , որն անտրամաբանական է: Դիմողի պնդմամբ՝ նշվածից ստացվում է, որ օրենքի նման մեկնաբանման պարագայում չեն խրախուսվում խնդրի լուծման արտադատական միջոցներ ն սպառելու 4

հնարավորությունները՝ զուտ ֆորմալ պահանջները բավարարելու նպատակով աշխատողներին մղելով ժամանակից շուտ գործատուների դեմ հայցեր ներկայացնելուն :

Ըստ Դիմողի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վիճարկման հայցի համար սահմանված ժամկետային իրավակարգավորումը չի կարող կիրառելի լինել քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումը դատական կարգով բողոքարկելիս , քանի որ քրեակատարողական ծառայողների նկատմամբ կայացվող միջամտող որոշումները վիճարկելու կարգը և ժամկետները որոշվում են «Քրեակատարողական ծառայության մասին « օրենքի 45 -րդ հոդվածով , իսկ տվյալ հոդվածով օրենսդիրը քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումը , ի տարբերություն նշված հոդվածով սահմանված՝ միջամտող անհատական իրավական այլ ակտերի , չի դիտարկել որպես հրամանին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում վերադասության կամ դատական կարգով բողոքարկման ենթակա որոշում: Դիմողի պնդմամբ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63 -րդ հոդվածի 1-ին մասին այնքանով , որքանով օրենսդրական ֆորմալ պահանջները պահպանելու համար անձին հարկադրում է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումը դատական կարգով բողոքարկել երկամսյա ժամկետում՝ տվյալ անհատական իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից :

Դիմողը նաև գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ համակցված «Քրեակատարողական ծառայության մասին « օրենքի 45 -րդ հոդվածի հետ, հակասում է Սահմանադրության 79 -րդ հոդվածով սահմանված՝ իրավական որոշակիության սկզբունքին՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում տվյալ դրույթներին տրված մեկնաբանությունը , համաձայն որի՝ քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից 5

ազատելու մասին որոշումը դատական կարգով պետք է բողոքարկվի երկամսյա ժամկետում՝ տվյալ անհատական իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կանոնի պահպանմամբ՝ այն պարագայում , երբ նշված իրավակարգավորումներից հստակ չէ՝ արդյո՞ք տվյալ իրավահարաբերության նկատմամբ կարող է կիրառելի լինել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կանոնը , և ո՞ր պահից քրեակատարողական ծառայողը պետք է իրացնի քրեակատարողական

ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումը դատական կարգով վիճարկելու իր իրավունքը :

Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթները «իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը « հակասում են Սահմանադրության նաև 75-րդ հոդվածին այնքանով , որքանով նշված իրավադրույթները հստակ չեն սահմանում , թե քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումն ի՞նչ կարգով ու ժամկետներում կարող է դատական կարգով բողոքարկվել , և ո՞ր պահից քրեակատարողական ծառայողը պետք է իրացնի քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումը դատական կարգով վիճարկելու իր իրավունքը :

Դիմողը նշում է, որ ՀՀ դատարանների կողմից վիճարկվող դրույթների կիրառման արդյունքում խախտվում է նաև քրեակատարողական ծառայողի՝ Սահմանադրության 49 -րդ հոդվածով երաշխավորված՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքը : Այս առումով Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթների անհամապատասխանությունը Սահմանադրության 61, 63, 75 և 79 -րդ հոդվածներին հանգեցրել է նաև քրեակատարողական ծառայողի՝

Սահմանադրության 49 -րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման , քանի որ սահմանափակվել են վերջինիս՝ հետագա պաշտոնավարման և կամայական հիմքերով պաշտոնից չազատվելու իրավունքները , որն էլ ազդել է նրա մասնագիտական աճի վրա:

6

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթեր ը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին » սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք ) 29 և 69 -րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմում ի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ .

Սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում , եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին : Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8 -րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով , երբ առկա է դատարանի վերջնական ակտը , սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները , և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը , ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված

մեկնաբանությունը։

Սահմանադր ության հիշյալ դրույթն իր ամրագր ումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69 -րդ հոդվածի 1-ին մասո վ, որը սահմա նում է այն հիմքերը , որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը ,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները ,

7

գ) երբ վիճարկ վում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը , ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը :

Սահմանադրական դատարան ի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ -21 աշխատակարգային որոշմամբ արձանագր ված է․ «(…) բոլոր այն դեպքերում , երբ դիմողը , ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց , ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (... ), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման ` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ »:

Սահմանադրական դատարան ն ընդգծում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր , որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ ) իրավական հանգամանքների գնահատման , վիճարկվող իրավական նորմ (եր)ի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման , այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (սույն պարագայում՝ դրույթների , ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության ( սահմանադրականության գնահատման հարցեր :

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց , որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը ՝ հետևյալ պատճառաբանությամբ .

դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը , ձևականորեն վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1 -ին մասի 1 -ին կետի և «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 45 -րդ հոդվածի «իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության « սահմանադրականությունը , ըստ էության , բարձրացնում է հիշյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց : Այսպես , Դիմող ը նշել է ««... « Սույն դեպքում , դատարանները գտել են, որ 8

քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումը դատական կարգով պետք է բողոքարկվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով «Վիճարկման հայցի » համար սահմանված երկամսյա ժամկետային իրավակարգավորման կանոնի պահպանմամբ : Մինչդեռ , «... «, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի , « Քրեակատարողական ծառայության մասին » ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի , «Քրեակատարողական ծառայության մասին » ՀՀ օրենքի 45 -րդ հոդվածի , ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 39 -րդ հոդվածի 1-ին մասի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս , որ քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումը չի կարող դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով «Վիճարկման հայցի » համար սահմանված կանոնների համաձայն , քանի որ քրեակատարողական ծառայության անցնելու , այն իրականացնելու , ծառայությունից ազատելու հետ կապված վեճերով անհատական իրավական ակտերը դատական կարգով վիճարկելու կարգի ու ժամկետների վերաբերյալ հարաբերությունները կարգավորված են «Քրեակատարողական ծառայության մասին » ՀՀ օրենքի «Վեճերի լուծման համար դիմելու կարգը և ժամկետները » վերտառությամբ 45 -րդ հոդվածով «:

Հաշվի առնելով Դիմողի վերոնշյալ , ինչպես նաև սույն անհատական դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը , ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ 5/0519/05/24 վարչական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72 -րդ հոդվածի 1 -ին մասի 1 -ին կետի և «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 45 -րդ հոդվածի «իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության « հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայաց րել , իսկ որպես փաստարկ ներկայացվ ած դիրքորոշումներն առավելապես վերաբերում են վերոնշյալ վարչական 9

գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի ( իրավաչափությանը :

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրաց ված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների «իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության « սահմանադրականության գնահատում , այլ ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից : Հետևաբար՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով :

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին » սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«Գեղամ Սարգսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Քրեակատարողական ծառայության մասին » օրենքի 45 -րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ » գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՓՈԽ ՆԱԽԱԳԱՀ Է. ՇԱԹԻՐՅԱՆ

30 հոկտեմբերի 2026 թվականի

ՍԴԱՈ -233

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հոկտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-233
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել