ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 56 — Իրավաբանական անձանց պետական գրանցումը 1.
Ամփոփում
Հոդված 56. Իրավաբանական անձանց պետական գրանցումը 1. Իրավաբանական անձը, օրենքով սահմանված կարգով, ենթակա է պետական գրանցման: Պետական գրանցման համար տվյալները` ներառյալ առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանումը, գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար: 2. Իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու հիմքերը սահմանվում են օրենքով: Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմ
Ամբողջ Տեքստ
Հոդված 56. Իրավաբանական անձանց պետական գրանցումը 1. Իրավաբանական անձը, օրենքով սահմանված կարգով, ենթակա է պետական գրանցման: Պետական գրանցման համար տվյալները` ներառյալ առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանումը, գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար:
2. Իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու հիմքերը սահմանվում են օրենքով: Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում: Պետական գրանցումը մերժելը, ինչպես նաև գրանցումից խուսափելը կարող են բողոքարկվել դատարան:
3. Իրավաբանական անձն ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից:
4. Իրավաբանական անձը ենթակա է վերագրանցման միայն օրենքով սահմանված դեպքերում: (56-րդ հոդվածը խմբ.
26.12.08 ՀՕ-39-Ն) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
