ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 322 — Հիմնական դատալսումներ նշանակելը 1.
Ամփոփում
Հոդված 322. Հիմնական դատալսումներ նշանակելը 1. Սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր հարցերի քննարկումն ավարտելուց հետո դատարանը կայացնում է հիմնական դատալսումներ նշանակելու մասին որոշում: 2. Հիմնական դատալսումներ նշանակելու մասին որոշումը բովանդակում է վարույթի համարը, մեղադրյալի մասին վերաբերելի տվյալներ, մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, հոդվ
Ամբողջ Տեքստ
Հոդված 322. Հիմնական դատալսումներ նշանակելը 1. Սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր հարցերի քննարկումն ավարտելուց հետո դատարանը կայացնում է հիմնական դատալսումներ նշանակելու մասին որոշում:
2. Հիմնական դատալսումներ նշանակելու մասին որոշումը բովանդակում է վարույթի համարը, մեղադրյալի մասին վերաբերելի տվյալներ, մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, հոդվածի մասը, կետը), ինչպես նաև տեղեկություններ հիմնական դատալսումների հրապարակայնության, առաջին դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին:
3. Առաջին դատական նիստը հրավիրվում է հիմնական դատալսումներ նշանակելու մասին որոշում կայացնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում: Այդ ընթացքում դատարանը միջոցներ է ձեռնարկում հիմնական դատալսումների պատշաճ անցկացումն ապահովելու համար: Գ Լ ՈՒ Խ 43 ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
