Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Քոչարյան — ԵԴ/66351/02/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Քոչարյան — ԵԴ/66351/02/22

Վճռաբեկ դատարանԵԴ/66351/02/2219 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Հայաստանի 0Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) հայցի ընդդեմ Անի Քոչարյանի, երրորդ անձ Արման Մուշեղյանի՝ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին եզրակացությունը հաստատելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2023 թվականի որոշման դեմ Արման Մուշեղյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Նախարարությունը պահանջել է հաստատել 25.10.1980 թվականի «Երեխայի միջազգային առնանգման քաղաքացիական մոտե

Ամբողջ Տեքստ

27/17 ՆԻՆ

3/4 ա» ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/66351/02/22 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/66351/02/22

Նախագահող դատավոր՝ Ս. Մատինյան

Դատավորներ՝ Ն. Կարապետյան

Տ. Նազարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի հունիսի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Հայաստանի 0Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) հայցի ընդդեմ Անի Քոչարյանի, երրորդ անձ Արման Մուշեղյանի՝ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին եզրակացությունը հաստատելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2023 թվականի որոշման դեմ Արման Մուշեղյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան Նախարարությունը պահանջել է հաստատել 25.10.1980 թվականի «Երեխայի միջազգային առնանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակներում գործող Կենտրոնական մարմնի (այսուհետ՝

2

Կենտրոնական մարմին) կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին եզրակացությունը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.02.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 20.10.2023 թվականի որոշմամբ Արման Մուշեղյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 07.02.2023 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արման Մուշեղյանը (ներկայացուցիչներ Աշխեն Դաշյան ն Արայիկ Ղազարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անի Քոչարյանը (ներկայացուցիչ Ռաֆայել Կրոյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքեեիչ։ դատարանը խախտել է «Երեխայի միջազգային առնանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայի (այսուհետ Հաագայի կոնվենցիա) Լին, 2րդ, 3Յրդ ե 1216րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-9-րդ, 13-րդ, 58-րդ, 59-րդ, 66-րդ, 203-րդ, 206 ու 208-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին, մասնավորապես` երեխայի անօրինական տեղափոխման կամ պահման փաստի հաստատման, ն այդպիսով կիրառել է բացառություններ առաջնորդվելով չվերադարձելիության սկզբունքով: Մինչդեռ բացառությունները կիրառելի են, երբ դատարանները հաստատում են անօրինական տեղափոխման ն (կամ) պահման փաստը:

Վերաքննիչ դատարանը չի գնահատել Հաագայի կոնվենցիայի առարկայի ն նպատակի լույսի ներքո՝ նույն կոնվենցիայի իրարամերժ՝ 12-րդ ու 13-րդ հոդվածները, մեկնաբանելով ն կիրառելով զուգահեռաբար ու համադրաբար, մինչդեռ այդ հոդվածներից մեկի առկայությունը պետք է բացառեր մյուսի կիրառելիությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ երեխայի մշտական բնակության վայր է հանդիսանում Գերմանիայի Դաշնության Բիլեֆելդ քաղաքը, ինչն ամրագրված է նան Գերմանիայի Դաշնության Բիլեֆելդի ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2020 թվականի որոշմամբ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել վերաքննիչ բողոքին կից ներկայացրած նոր ապացույցների շարքում ՍԷԿՏ համակարգի վրիպակի արդեն շտկված տարբերակը կցած լինելու հանգամանքը, որով որպես երեխայի Հայաստանի Հանրապետություն տեղափոխման հստակ ամսաթիվ նշված է 27.01.2022 թվականը: Ավելին, Վերաքննիչ դատարանը, մի դեպքում գտել է, որ գրության ամսաթիվն ամբողջական չէ, ն վիճելի է

3

մնացելի Հայաստանի Հանրապետություն տեղափոխման ժամանակահատվածն ու արդյունքում նախապատվություն է տվել «առնանգող» ծնողի հայտարարությանը, ով հայտնել է, որ 2021 թվականի հունվարին է երեխայի հետ Հայաստանի Հանրապետություն եկել, մյուս դեպքում՝ իր կողմից ներկայացված համապատասխան գրությունը՝ տարեթվի ամբողջական տեսքով, չի թույլատրել գործով որպես ապացույց այն պատճառաբանությամբ, որ այն չի ներկայացվել Դատարանում:

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Կենտրոնական մարմնի կողմից ներկայացված հայցը ենթակա է մերժման՝ Հաագայի կոնվենցիայի 12-րդ ն 13-րդ հոդվածներով սահմանված՝ երեխայի վերադարձը բացառող հիմքերի առկայության պատճառաբանությամբ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը կիրառել է Հաագայի կոնվենցիայի 12-րդ հոդվածի կարգավորումն այն դեպքում, երբ այդ կարգավորումը ենթակա չէր կիրառման, քանի որ իր կողմից Կենտրոնական մարմնում երեխայի վերադարձի վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու պահի դրությամբ երեխայի՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխումից կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահումից դեռ չէր անցել մեկ տարի ժամանակ:

Վերաքննիչ դատարանը, կիրառելով Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի «բ» կետի կարգավորումը, անտեսել է «լուրջ վտանգ» եզրույթի միջազգային իրավունքում տրված մեկնաբանությունը: Ցանկացած անհարմարություն, որ երեխան կարող է կրել վերադարձի արդյունքում, ն նույնիսկ վտանգի առկայությունն ինքնին չի կարող համարվել «լուրջ վտանգի» շեմը բավարարող, քանի որ վտանգը պետք է լինի իրական ու լուրջ, այնպիսին, որ ունակ լինի վնաս պատճառել երեխային: Մինչդեռ ստորադաս դատարանները որպես երեխայի համար լուրջ վտանգ են դիտարկել այն հանգամանքը, որ երեխան ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, խոսում է հայերեն, մեկ տարի վերադարձից հետո բնակվում է Հայաստանի Հանրապետությունում ն այլ միջավայր տեղափոխվելը կհանգեցնի երեխայի համար հոգեբանական վնասի:

Վերաքննիչ դատարանն անդրադարձել է միայն երեխայի վերադարձի մերժման այնպիսի հիմքերին, որոնք վերաբերում են ինտեգրմանը, լուրջ վտանգին՝ անտեսելով երեխայի տեղափոխման ն պահման օրինականության հարցի պարզաբանումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատական քննության ընթացքում երեխայի հետ դատավորի հարցազրույցը խախտումով է իրականացվել` առանց համապատասխան մասնագետների մասնակցության, քանի որ անչափահասի հետ հարցաքննությունը, վերջինիս լսված լինելու իրավունքի ապահովումը պետական մարմինների կողմից չի կարող իրականացվել առանց օրինական ներկայացուցչի կամ առանց հոգեբանի մասնակցության:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.10.2023 թվականի որոշումն ամբողջությամբ ն գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության կամ բեկանել ու փոփոխել՝ կայացնելով նոր դատական ակտ՝ հայցապահանջը բավարարել ամբողջությամբ:

4

2.1 Անի Քոչարյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Հաագայի կոնվենցիան սույն պարագայում ընդհանրապես կիրառելի չէ, քանի որ Գերմանիայի Դաշնության Հանրապետությունն Օ։Ցանչափահաս Դավիթ Մուշեղյանի մշտական բնակության վայրը երբնէ չի հանդիսացել: Ինչպես ինքը, այնպես էլ անչափահաս Դավիթ Մուշեղյանի՝ մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում ն հաշվառված են եղել Հայաստանի Հանրապետությունում (հիմք` 26.01.2022թի Վ 220034003023 տեղեկանքը՝ անչափահաս Դավիթ Մուշեղյանի հաշվառման վերաբերյալ), սակայն եթե նույնիսկ պայմանականորեն դիտարկելի լիներ, որ անչափահաս Դավիթ Մուշեղյանի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստի կապակցությամբ կիրառելի են Հաագայի կոնվենցիայի դրույթները, միննույն է վերջինիս վերադարձն այլնս հնարավոր չէ նույն Հաագայի կոնվենցիայի իմաստով, քանի որ առկա է Հաագայի կոնվենցիայի 12-րդ հոդվածով նախատեսված վերադարձը բացառող հիմքը:

Հաագայի կոնվենցիայի կիրառությունը չի կարող իրականացվել երեխայի շահերին հակառակ, իսկ նման հանգամանքներում, երբ անչափահաս երեխան բնակվում է իր մշտական բնակության վայրում` ամբողջությամբ ինտեգրված իր երկրում` ունենալով սեփական կարծիքը (որ վերջինս մանրամասն արտահայտել է դատական գործի քննության ընթացքում) Գերմանիայի Դաշնության Հանրապետություն չմեկնելու վերաբերյալ, ինքը գտնում է, որ առավել քան ակնհայտ է, որ հարկադրաբար երեխային Գերմանիայի Դաշնության Հանրապետություն տեղափոխելու գործողությունը ոչ միայն վերջինիս կդնի անտանելի իրավիճակի մեջ, այլ նան կխաթարի երեխայի բնականոն կյանքի ընթացքը, ինչը չի կարող բխել երեխայի լավագույն շահերից:

Միայն վերը նշված հանգամանքն արդեն իսկ բացառում է երեխայի՝ Գերմանիայի Դաշնության Հանրապետություն տեղափոխելու պահանջի բավարարումը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1)-Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետի կողմից տրված թիվ 175273 ծննդյան վկայականի համաձայն` Դավիթ Արմանի Մուշեղյանը ծնվել է 2011 թվականի դեկտեմբերի 3-ին: Նրա հայրն է Արման Ֆելիքսի Մուշեղյանը, մայրը` Անի Մանվելի Քոչարյանը (հատոր 2-րդ, գ.թ. 41).

2) Արման Մուշեղյանը 27.01.2022 թվականին դիմում է ներկայացրել Կենտրոնական մարմին` անչափահաս Դավիթ Մուշեղյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն վերադարձնելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 17-21).

3 Կենտրոնական մարմնի 08.12.2022 թվականի եզրակացությամբ, Արման Մուշեղյանի դիմումի Ա գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Կենտրոնական մարմինը գտել է, որ մոր գործողությունները՝ երեխային Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու ու պահելու մասով չեն կարող գնահատվել որպես օրինական: Միննույն ժամանակ քննարկելով երեխայի վերադարձը մերժելու հիմքերի առկայությունը՝

5

Կենտրոնական մարմինը նշել է, որ չունի բավարար գործիքակազմ ստուգելու երեխայի իրական վերաբերմունքը հոր նկատմամբ, ինչը պահանջում է մասնագիտական գիտելիքներ: Կենտրոնական մարմինը եզրահանգել է, որ հարցի լուծումը թողնում է դատարանի քննարկմանը (հատոր 2-րդ, գ.թ. 14-22).

4) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բիլեֆելդի ընդհանուր իրավասության ընտանեկան դատարանի 28.07.2016 թվականի 34 ք 126316 վճոի վավերացված թարգմանության պատճենի համաձայն՝ լուծվել է Անի Քոչարյանի ն Արման Մուշեղյանի միջն 20.01.2010 թվականին թիվ 33 համարի ներքո գրանցված ամուսնությունը: Վճռով հաստատված է համարվել այն փաստը, որ կողմերը մեկ տարուց ավել է, ինչ բաժանված են (հատոր 2-րդ, գ.թ. 46-48).

5) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բիլեֆելդի ընդհանուր իրավասության ընտանեկան դատարանի 13.07.2020 թվականի 34 Է 1065/20 վճռի վավերացված թարգմանության պատճենի համաձայն՝ «(...) Երեխայի ծնողները համաձայն են միմյանց հետ, որ Դավիթի հիմնական բնակության վայրը երեխայի մոր մոտ է՝ այստեղ՝ Բիլեֆելդում: Երեխայի մայրը չի նախատեսել Դավիթի հետ Հայաստան տեղափոխվել: Երեխայի մայրը միակողմանի չի փոխի Դավիթի հիմնական բնակության վայրը» (հատոր 2-րդ, գ.թ. 52-54).

6) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բիլեֆելդի ընդհանուր իրավասության ընտանեկան դատարանի 10.12.2015 թվականի 34 Է 288715 վճռի վավերացված թարգմանության պատճենի համաձայն՝ «(...) Երեխայի ծնողները պայմանավորվել են, որ երեխայի հայրն իրավունք ունի շփվելու երեխայի հետ յուրաքանչյուր երկրորդ շաբաթվա վերջում՝ ուրբաթ օրը մանկապարտեզից հետո մինչն երկուշաբթի առավոտ: Երեխայի հայրը ուրբաթ օրը կեսօրից հետո մանկապարտեզից վերցնում է իրենց համատեղ որդուն՝ Դավիթ Մուշեղյանին, ծնվ. 03.12.201թ. ն երկուշաբթի առավոտյան նրան ետ բերում մանկապարտեզ: Հաջորդ շփման օրը 18քից մինչն 2112.2015թ: .Այնուհետն պայմանավորված շփում՝ 23-ից մինչն 27 ն 02-ից մինչն 03.01.2016թ.: Հաջորդ որոշված շաբաթվա վերջը շփման համար սկսած ուրբաթից, 15.01.2016թ. Ա այսպես, յուրաքանչյուր երկրորդ շաբաթվա վերջում: (...) Երեխայի ծնողները պայմանավորվում են, որ բնակության հիմնական վայրն իրենց համատեղ որդու համար երեխայի մոր կեցության վայրն է» (հատոր 2-րդ, գ.թ. 108-109).

7 Բիլեֆելդի ոստիկանության վարչության ընտանեկան բռնության դեպքում ոստիկանության միջամտության վերաբերյալ կազմված փաստաթղթերի վավերացված թարգմանության պատճենի համաձայն՝ ըստ թիվ 400000-022175-15/9 գործի՝ 28.04.2015 թվականին ժամը 21:25-ին Արման Մուշեղյանը ֆիզիկական բռնություն է գործադրել Անի Քոչարյանի նկատմամբ՝ բազմիցս խփելով գլխին: Արձանագրվել է վտանգի կանխատեսում՝ այլ ֆիզիկական ընդհարումներն անհավանական են, բայց ամբողջովին բացառված չեն, հարաբերություններն ընդհատված են, ամուսինը ծանր հիվանդության պատճառով թեթնե հոգեկան խանգարում է ստացել: Կինը մինչն տեղափոխվելը պետք է խուսափի ամուսնուց: Նշվել է նան, որ մեղադրյալն անվասայլակի վրա է ն քաղցկեղով ծանր հիվանդ է (հատոր 3-րդ, գ.թ. 76-77).

8) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բիլեֆելդի ոստիկանության վարչության

6

ընտանեկան բռնության դեպքում ոստիկանության միջամտության վերաբերյալ կազմված փաստաթղթերի 6վավերացված թարգմանության պատճենի համաձայն թիվ 400000-027798-15/5 գործի համաձայն՝ 26.05.2015 թվականին Արման Մուշեղյանը ֆիզիկական բոռնություն է գործադրել Անի Քոչարյանի նկատմամբ, սեղմել է հատակին, մարմնի կողմից խփել, այնուհետն սպառնացել, որ «Սպասիր, ես քեզ սպանելու եմ» (հատոր 3-րդ, գ-թ. 73-74).

9) Գերմանիայի Դաշնային Հանրապետության ընտանեկան գործերով Բիլեֆելդի առաջին ատյանի դատարանի 03.06.2015 թվականի ն 06.07.2015 թվականի որոշումներով կիրառվել են հայցի ապահովման միջոցներ՝ կապված Արման Մուշեղյանի կողմից Անի Քոչարյանի նկատմամբ բռնության դեպքերի հետ (հատոր 3-րդ, գ.թ. 79-81, 85-87).

10) Երնանի քաղաքապետարանի Երեխաների ն սոցիալական պաշտպանության վարչության երեխաների պաշտպանության բաժնի աշխատակիցների կողմից 17.05.2022 թվականին կազմված Անի .Քոչարյանի ու նրա որդու Դավիթ Մուշեղյանի կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն՝ Անի Քոչարյանը բնակվում է իր ամուսնու հորը պատկանող բնակարանում՝ ք. Երնան, Ուլնեցի փող., 66 Ա 2., բնակարան 6 հասցեում, երեխան ունի առանձնասենյակ՝ կահավորված անհրաժեշտ գույքով, տունայցի պահին երեխան դասապատրաստում էր կատարում, ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ երեխայի խնամքն ն դաստիրակությունն ապահովելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 86).

1) Երեխաներ ն սոցիալական պաշտպանության վարչության երեխաների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ-հոգեբանի կողմից 17.05.2022 թվականին կազմված տեղեկատվության համաձայն՝ «(..) Զրույցն ընթացել է մոր՝ Ա.Քոչարյանի ներկայությամբ՝ առաջնորդվելով երեխայի ցանկությամբ, սակայն մոր հետ աչքի կոնտակտ չեն ունեցել, Ա մայրը որնէ կերպ չի միջամտել զրույցին: Դ. Մուշեղյանը գտնվում էր հուզական կայուն վիճակում, շփվում էր անկաշկանդ, խոսքը հստակ էր ն տրամաբանված: (...) Գերմանիայում ապրած տարիներին անդրադարձի ժամանակ Դ. Մուշեղյանը լարված էր Ա գերակշռում էին բացասական ապրումներով ուղեկցվող հիշողությունները: (..) Դ. Մուշեղյանը նշեց, որ ՀՀ տեղափոխվելուց հետո հայրը որնէ կերպ կապ չի հաստատել իր հետ, ինքն էլ չի ցանկանում խոսել հոր հետ» (հատոր 2-րդ, գ.թ. 86 դարձերես. գ.թ. 87).

12) Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/7720/02/22 քաղաքացիական գործն ըստ Անի Քոչարյանի հայցի ընդդեմ Արման Մուշեղյանի, իրավասու անձ Երնան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խնամակալության ն հոգաբարձության մարմնի՝ ալիմենտի բռնագանձման ու երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով որոշելու պահանջների մասին, ինչպես նան Արման Մուշեղյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Անի Քոչարյանի, իրավասու անձ Երնան քաղաքի -Քանաքեո-Զեյթուն վարչական շրջանի խնամակալության ն հոգաբարձության մարմնի՝ երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով որոշելու, ինչպես նան երեխայի խնամքն ու դաստիարակությունը հորը հանձնելու պահանջների մասին (հիմք` «Հոոթճտ» պաշտոնական տեղեկատվական համակարգ).

7

13) «Ուղեկից հոգեբանական կենտրոն» ՍՊ ընկերության կողմից 05.08.2022 թվականին տրված թիվ 22-006Պ հոգեբանական եզրակացության համաձայն` Դավիթ Մուշեղյանը ներկայումս որպես իր ընտանիքի անդամներ ընկալում է իր մորը՝ Անի Քոչարյանին ն նրա ներկայիս ամուսնուն, ունի սերտ հուզական կապվածություն ու նույնականացում մոր ն ներկայիս ամուսնու հետ, հոր՝ Արման Մուշեղյանի նկատմամբ առկա է արտահայտված զգուշավոր ու մերժողական վերաբերմունք, Դավիթ Մուշեղյանը ցանկանում է բնակվել մոր ն մոր ներկայիս ամուսնու հետ: Դավիթ Մուշեղյանի հիշողության մեջ պահպանվել են անցյալում տեղի ունեցած բացասական իրադարձությունների՝ հոր կողմից մորը ն որոշ իրավիճակներում նան իրեն ուղղված բացասական բովանդակությամբ արտահայտությունների ու ֆիզիկական բռնությունների բովանդակությամբ դրվագներ: (...) Երեխան ամբողջովին ադապտացվել է իր ներկայիս միջավայրում, ունի անվտանգության Ա ապահովության զգացում, տվյալ փուլում Դավիթ Մուշեղյանին իր միջավայրից այլ միջավայր տեղափոխելը կարող է հանգեցնել Դավիթ Մուշեղյանի հոգեբանական անվտանգության զգացողության խաթարմանը, անելանելիության զգացողության ու տրավմատիկ փորձի վերապրման (հատոր 3-րդ, գ.թ. 53-58).

14) Դատարանը 26.01.2023 թվականին որոշում է կայացրել անչափահաս երեխայի կարծիքը լսելու համար դռնփակ դատական նիստ հրավիրելու մասին: Որոշումը տեղեկություններ է պարունակում անչափահաս երեխայի՝ դատավորին ուղղված նամակի վերաբերյալ:

Նշված որոշումը Դատարանի կողմից ուղարկվել է նան բողոքաբերի ներկայացուցչին (օժտված է նան ծանուցում ե, դատավարական փաստաթղթեր ստանալու լիազորությամբ), վերջինն այն ստացել է 01.02.2023 թվականին: Դատարանի 26.01.2023 թվականի որոշմամբ անչափահաս երեխայի կարծիքը լսելու համար հրավիրված դռնփակ դատական նիստին ներկայացել է երրորդ անձ Արման Մուշեղյանը. վերջինս գտնվել է Հայաստանի Հանրապետությունում (հատոր 3-րդ, գ.թ. 100-104, 110).

15) Անչափահաս երեխա Դավիթ Մուշեղյանի կարծիքը լսելու համար հրավիրված դատական նիստին երեխային ուղեկցել է մայրը՝ Անի Քոչարյանը: Երեխայի կարծիքը Դատարանը լսել է դռնփակ նիստում` դատական նիստերի դահլիճից դուրս հրավիրելով ծնողներին՝ Անի Քոչարյանին ն Արման Մուշեղյանին, ինչպես նան նրանց ներկայացուցիչներին:

16) Կենտրոնական մարմինն իր դիմումում նշել է, որ երեխան Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 20.01.2022 թվականին: Պատասխանողն առարկել է հիշյալ փաստարկի դեմ՝ նշելով, որ ինքը երեխայի հետ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել դեռնս 2021 թվականի հունվար ամսին` ներկայացնելով իր ն երեխայի անձնագրերի լուսապատճենները (հատոր 2-րդ, գ.թ. 9-24, հատոր 3-րդ, գ.թ. 3-20, 25-32).

17 ՀՀ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի կողմից հայցվորին տրված 05.05.2022 թվականի գրության համաձայն՝ «ՍԷԿՏ» համակարգում գրանցված անձանց տվյալների համաձայն՝ Անի Քոչարյանը ն Դավիթ Մուշեղյանը Հայաստանի Հանրապետություն են ժամանել «20.01.202թ.» (հատոր 2-րդ, գ.թ. 89).

8

18) 14.02.2023 թվականին Արման Մուշեղյանը Դատարանի 07.02.2023 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կից ներկայացրել է նոր ապացույցներ, այդ թվում՝ ՀՀ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի կողմից 13.02.2023 թվականի գրությունը, համաձայն որի՝ «Ի լրումե 05.05.2022 թ. 12/5/38435 գրությանը հայտնում եմ, որ Անի Քոչարյանի ն իր անչափահաս որդի' Դավիթ Մուշեղյանի տվյալները համադրվել են «ՍԷԿՏ» համակարգում գրանցված անձանց տվյալների հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջիններս 20012022 թվականին ժամանել են Հայաստանի Հանրապետություն» (հատոր 4-րդ, գթ. 33-ի դարձերես):

19) 16.05.2025 թվականին Արման Մուշեղյանը, ի լրումն վճռաբեկ բողոքի, ներկայացրել է միջնորդություն՝ ձեռքբերված նոր ապացույց թույլատրելու վերաբերյալ:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույ է տվել Հաագայի կոնվենցիայի 12-րդ ու 13-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ վեճեր քննելիս դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («օյ օքո6/օ») պարզելու հնարավորությանը, ինչպես նան երեխայի կարծիքը լսելու դատավարական կարգին ն երեխայի լսված լինելու իրավունքն իրացնելիս սեփական հայացքներն արտահայտելու հարցում երեխայի կարողությունների անհատական գեահատմանը:

Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի տեղափոխումը կամ պահելը անօրինական է դիտվում, եթե.

ա) դրանով խախտվում են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որնէ անձի, հաստատության կամ այլ մարմնի՝ այն Պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, ն

բ) տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը:

«ա» կետում նշված խնամակալության իրավունքները կարող են առաջանալ,

9

մասնավորապես, օրենքի ուժով կամ դատական կամ վարչական որոշման կամ տվյալ Պետության օրենսդրությանը համապատասխան իրավական ուժ ունեցող համաձայնության արդյունքում:

Հաագայի կոնվենցիայի բացատրական զեկույցի (այսուհետ` Բացատրական զեկույց) 57-րդ կետի համաձայն՝ «անօրինական պահվող» արտահայտությունը վերաբերում է այն դեպքերին, երբ երեխան խնամակալի համաձայնությամբ գտնվում է (բնակվում է) իր հիմնական (հճեաձի բնակության վայրից դուրս այլ վայրում ն չի վերադարձվում այն անձի կողմից, որի հետ նա բնակվում է (գտնվում է) իր հիմնական (հճեհած|) բնակության վայրից դուրս այլ վայրում: Սա այն դեպքն է, որն ի հայտ է գալիս, երբ երեխայի տեղափոխումը հանդիսանում է տեսակցության իրավունքի չարաշահման արդյունք:

Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն` կոնվենցիան կիրառվում է ցանկացած երեխայի նկատմամբ, որը խնամակալության կամ տեսակցության իրավունքների խախտումից անմիջապես առաջ մշտապես բնակվել է որնէ Պայմանավորվող պետությունում: Կոնվենցիայի կիրառումը դադարեցվում է, երբ երեխան դառնում է 16 տարեկան:

Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ նույն կոնվենցիայի նպատակների համար՝

ա) «խնամակալության իրավունքներ»-ը ներառում են երեխայի անձի նկատմամբ խնամք տանելուն ն, մասնավորապես, երեխայի բնակության վայրը որոշելուն վերաբերող իրավունքները.

բ) «տեսակցության իրավունքներ»-ը ներառում են երեխային սահմանափակ ժամանակով իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր տանելու իրավունքը:

Բացատրական զեկույցի 84-րդ կետի համաձայն՝ 3-րդ հոդվածի ընդհանուր մեկնաբանությունից բխում է, որ այն պաշտպանում է նան համատեղ (միասնական) խնամակալության իրավունքի իրականացումը:

Հաագայի կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարզելու համար, թե արդյոք առկա՞ է 3-րդ հոդվածի իմաստով անօրինական տեղափոխման կամ պահման փաստ, հայցվող պետության դատական կամ վարչական մարմինները կարող են ուղղակի հաշվի առնել երեխայի մշտական բնակության պետության իրավունքը Ա այնտեղ պաշտոնապես ճանաչված կամ չճանաչված դատական կամ վարչական որոշումները՝ առանց դիմելու տվյալ իրավունքը ստուգելու կամ օտարերկրյա որոշումը ճանաչելու հատուկ ընթացակարգերի, որոնք այլ կերպ կիրառելի կլինեն:

Հաագայի կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ եթե երեխան ապօրինաբար տեղափոխվել կամ պահվել է, ըստ 3-րդ հոդվածի դրույթների, երեխայի գտնվելու վայրի Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերը սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու տարվա ամիս-ամսաթվից անցել է մեկ տարուց պակաս, համապատասխան մարմինները կարգադրություն են անում երեխային անհապաղ վերադարձնելու մասին:

Դատական կամ վարչական մարմինները նույնիսկ այն դեպքերում, երբ ընթացակարգերը սկսվել են նախորդ կետում նշված մեկամյա ժամկետն անցնելուց հետո,

10

նույնպես կարգադրություն են անում երեխային վերադարձնելու մասին, եթե միայն ապացուցված չէ, որ երեխան արդեն լիովին համակերպվել է իր նոր միջավայրին:

Եթե դատական կամ վարչական մարմինները հայցվող Պետությունում հիմքեր ունեն հավատալու, որ երեխան դուրս է բերվել այլ Պետություն, նրանք կարող են դադարեցնել ընթացակարգերը կամ մերժել երեխայի վերադարձման մասին դիմումը:

Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` չնայած նախորդ հոդվածի դրույթներին հայցվող Պետության դատական կամ վարչական մարմինները պարտավորված չեն կարգադրություններ անել երեխային վերադարձնելու մասին, եթե երեխայի վերադարձին դեմ հանդես եկող անձը, հաստատությունը կամ այլ մարմինն ապացուցում են, որ.

ա) երեխայի նկատմամբ խնամք իրականացնող անձը, հաստատությունը կամ այլ մարմինը տեղափոխման կամ պահելու պահին փաստացի չեն իրականացրել խնամակալության իրավունքները, կամ համաձայնություն են տվել, կամ հետագայում ընդունել են տեղափոխման կամ պահելու փաստը.

բ) գոյություն ունի լուրջ վտանգ, որ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ:

Դատական կամ վարչական մարմինները կարող են նան մերժել երեխայի վերադարձման մասին կարգադրություն անելը, եթե նրանք պարզում են, որ երեխան դեմ է վերադարձին ն հասել է այնպիսի տարիքի ն հասունության մակարդակի. որ նպատակահարմար է հաշվի առնել նրա կարծիքը:

Քննարկելով սույն հոդվածում նշված հանգամանքները` դատական կամ վարչական մարմիններն ուշադրություն են դարձնում երեխայի մշտական բնակության երկրի Կենտրոնական մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից տրամադրված երեխայի սոցիալական ծագմանը վերաբերող տեղեկատվությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, Աշոտ Ղազարյանն ընդդեմ Աննա Վարդանյանի թիվ ԵԴ/2440/02/18 քաղաքացիական գործով 23.10.2020 թվականի որոշմամբ արձանագրել է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի լույսի ներքո անդրադառնալով ծնողի՝ իր երեխայի հետ վերամիավորվելու իրավունքին՝ իր նախադեպային իրավունքում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Եվրոպական կոնվենցիան պետք է կիրառվի միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանությանը վերաբերող նորմերին համապատասխան: Անդամ պետությունների վրա Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով դրվող ծնողներին իրենց երեխաների հետ վերամիավորելու պոզիտիվ պարտականությունը պետք է մեկնաբանվի Հաագայի կոնվենցիայի լույսի ներքո (տե՛ս 19165/05 Շ11 զոժ 4.Ս.Լ մ. Տքօյո գործով Եվրոպական դատարանի 29.04.2003 թվականի վճիռը, 5Ւրդ կետ):

Եվրոպական դատարանը նշել է, որ որոշիչ խնդիրն այն է, թե արդյոք ներպետական դատարաններն այս գործերով իրենց հայեցողության սահմաններում ապահովել են

11

մրցակից կողմերի` երեխայի, ծնողների Ա հասարակական կարգի շահերի ճիշտ հավասարակշռումը՝ հաշվի առնելով այն, որ երեխայի լավագույն շահերն առաջնային ուշադրության առարկա են:

Ինչպես Եվրոպական կոնվենցիայից, այնպես էլ Հաագայի կոնվենցիայից բխում է, որ երեխայի վերադարձն իր մշտական բնակության վայր չի կարող կատարվել մեխանիկորեն: Եվրոպական կոնվենցիայի ն Հաագայի կոնվենցիայի ներդաշնակ մեկնաբանությունն ապահովելու համար՝ գործը քննող դատարանն այս հարցի վերաբերյալ պետք է բավարար կերպով հիմնավորված որոշում կայացնի՝ դիտարկելով Հաագայի կոնվենցիայի 12-րդ, 13-րդ ու 20-րդ հոդվածներով նախատեսված երեխայի անհապաղ վերադարձման բացառությունները, այնուհետն դրանք գնահատելով Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի լույսի ներքո (տե'ս 70 մ. ԼԾո/օ թիվ 27853/09 գանգատով Եվրոպական դատարանի 26.11.2013 թվականի վճիռը, 95, 98, 106 կետեր):

Մեկ այլ որոշմամբ Եվրոպական դատարանը նշել է, որ Հաագայի կոնվենցիայի հիման վրա հարուցված վերադարձի վարույթում, որը համապատասխանաբար տարբերվում է երեխայի խնամքը որոշելու ընթացակարգից, «երեխայի լավագույն շահ» գաղափարը պետք է գնահատվի Հաագայի կոնվենցիայով նախատեսված բացառությունների լույսի ներքո, որոնք վերաբերում են ժամկետներին (հոդված 12), Հաագայի կոնվենցիայի կիրառելիության պայմաններին (հոդված 13-րդ, «ա» կետ), «լուրջ վտանգի» առկայությանը (հոդված 13, «բ») ն պետության հիմնարար սկզբունքներին համապատասխանությանը, որոնք վերաբերում են մարդու հիմնարար իրավունքներին ու ։առզատություններին (հոդված 20): Այս պարտականությունը դրված է ներպետական իշխանությունների վրա, ովքեր հնարավորություն ունեն անմիջապես շփվելու կողմերի հետ:

Կա լայն կոնսենսուս, ներառյալ միջազգային իրավունքում, ի պաշտպանություն այն գաղափարի, որ երեխաներին վերաբերող բոլոր որոշումներում նրանց լավագույն շահը պետք է առաջնահերթ լինի: Նույն փիլիսոփայությունն արտացոլված է նան Հաագայի կոնվենցիայում, որտեղ այս շահը կապում է ստատուս քվոյի «Տէճխտ զսօ» վերականգնման հետ՝ իր մշտական բնակության երկիր երեխայի անհապաղ վերադարձի մասին կարգադրություն անելու միջոցով, եթե առկա է անօրինական առնանգում՝ միննույն ժամանակ հաշվի առնելով, որ վերադարձնելու անհնարինությունը, երբեմն, կարող է արդարացվել օբյեկտիվ պատճառներով, որոնք բխում են երեխայի շահից, ինչն էլ բացատրում է բացառությունների առկայությունը, մասնավորապես՝ լուրջ վտանգի (ՇՈՅԿՇ Բյ5ի) դեպքում, երբ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ (Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետ):

Երեխայի շահը ներառում է երկու տարր: Մի կողմից այն թելադրում է, որ երեխայի կապն իր ընտանիքի հետ պահպանվի, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտանիքը պատշաճ չէ: Նշվածից հետնում է, որ ընտանեկան կապերը կարող են խզվել միայն բացառիկ հանգամանքներում ն ամեն ինչ պետք է արվի անձնական կապերը պահպանելու ու հարկ եղած դեպքում ընտանիքը «վերականգնելու» ուղղությամբ: Մյուս կողմից, ակնհայտ է նան, որ երեխայի շահից ելնելով պետք է ապահովել նրա զարգացումն առողջ

12

միջավայրում, ն Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ ծնողն իրավասու չէ այնպիսի գործողություններ կատարել, որոնք վնաս կհասցնեն երեխայի առողջությանն ու զարգացմանը (ե՛ս ՍտհցիօՄ չ. Թսջջօռ թիվ 15122/17 գանգատով Եվրոպական դատարանի 18.06.2019 թվականի վճիռը, 79-81 կետեր)»:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Հաագայի կոնվենցիայով նախատեսված՝ երեխային իրեն վերադարձնելու ծնողի իրավունքի դատական պաշտպանության հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Հաագայի կոնվենցիայի նպատակներն են.

1) ապահովել որնէ Պայմանավորվող պետություն անօրինականորեն տեղափոխված կամ այնտեղ պահվող երեխաների անհապաղ վերադարձը, Ա

2) երաշխավորել մի Պայմանավորվող պետության օրենսդրությամբ նախատեսված՝ խնամակալության ն տեսակցության իրավունքների արդյունավետ հարգումն այլ Պայմանավորվող պետություններում:

Այս նպատակների իրականացման համար Պայմանավորվող պետություններն անհապաղ պետք է ձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցները: Երեխաները, ովքեր անօրինական կերպով տեղափոխվել կամ պահվում են որնէ Պայմանավորվող պետության տարածքում, զրկված են իրենց խնամքն իրականացնելու իրավունք ունեցող անձի հետ կայուն հարաբերություննե պահպանելու հնարավորությունից, ե հենց այդ հարաբերություններն անհապաղ վերականգնելուն է ուղղված Հաագայի կոնվենցիայի նպատակների իրագործումը: (Թեն այս կոնվենցիան օգտագործում է «առնանգում» եզրույթը, այնուամենայնիվ, այն չպետք է ընկալվի քրեաիրավական իմաստով, քանի որ Հաագայի կոնվենցիան վերաբերում է երեխայի միջազգային առնանգման միայն քաղաքացիական ձներին ն դրանում օգտագործվող հասկացություններն ունեն ինքնուրույն իմաստ:

Մասնավորապես` Հաագայի կոնվենցիայի նպատակների լույսի ներքո դրա 3-րդ ն 12-րդ հոդվածների վերլուծությունից բխում է, որ «առնանգում» հասկացությունն այդ կոնվենցիայի իմաստով ընդգրկում է երեխային մի Պայմանավորվող պետությունից մյուս Պայմանավորվող պետություն անօրինական տեղափոխելու կամ պահելու դեպքերը: Իսկ այդ կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն` երեխայի տեղափոխումը կամ պահելն անօրինական է այն դեպքում, երբ՝

1) դրանով խախտվում են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որնէ անձի, հաստատության կամ այլ մարմնի՝ այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, ն

2) տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ այդ կոնվենցիայի պաշտպանության ներքո են գտնվում երեխայի նկատմամբ խնամակալության ն տեսակցության իրավունքները: Ըստ այդմ՝ «խնամակալության իրավունքները» ներառում են երեխայի անձի նկատմամբ խնամք տանելուն ն, մասնավորապես, երեխայի բնակության վայրը որոշելուն

13

վերաբերող իրավունքները, իսկ «տեսակցության իրավունքները» ներառում են երեխային սահմանափակ ժամանակով իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր տանելու իրավունքը (տե՛ս Արսեն Բաբասյանն ընդդեմ Արմինե Բաբասյանի թիվ ԵԱՔԴ/0229/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով նախկինում արտահայտած դիրքորոշումը, արձանագրել է, որ նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով երեխայի տեղափոխումը կամ պահելն անօրինական համարելու համար անհրաժեշտ է հետնյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը.

ա) երեխային տեղափոխելով կամ պահելով խախտվել են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որնէ անձի, հաստատության կամ այլ մարմնի՝ այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, Ա

բ) տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը:

Այսինքն՝ Հաագայի կոնվենցիայի իմաստով տեղափոխումը կամ պահումը համարվում է ապօրինի, եթե երեխան իր մշտական բնակության վայրից այլ վայր է տեղափոխվել առանց վերադարձ պահանջող ծնողի համաձայնության կամ պահվել է տեղափոխման երկրում առանց վերջինիս համաձայնության, ն վերադարձ պահանջող ծնողն ունեցել է ն փաստացի իրականացրել է խնամակալության իրավունք երեխայի նկատմամբ մինչն նրա տեղափոխելը կամ պահելը: Ընդ որում, Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածը վերաբերում է նան համատեղ (միասնական) կարգով իրականացվող խնամակալության իրավունքներին: «Համատեղ (միասնական) կարգով իրականացվող խնամակալության իրավունքը» ենթադրում է, որ ծնողներն իրենց այդ իրավունքն իրացնում են հավասար հիմունքներով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ երեխաներին վերաբերող բոլոր որոշումներում նրանց լավագույն շահը պետք է առաջնահերթ լինի: Նույն գաղափարն արտացոլված է նան Հաագայի կոնվենցիայում, որտեղ այս շահը պայմանավորված է ստատուս քվոյի վերականգնումով, այսինքն` երեխայի անհապաղ վերադարձն իր մշտական բնակության երկիր ապահովելով, եթե առկա է անօրինական առնանգում՝ միննույն ժամանակ հաշվի առնելով, որ վերադարձնելու անհնարինությունը, երբեմն, կարող է արդարացվել օբյեկտիվ պատճառներով, որոնք բխում են երեխայի շահից, ինչն էլ բացատրում է Հաագայի կոնվենցիայում բացառությունների առկայությունը: Հաագայի կոնվենցիայի հիման վրա վերադարձի վարույթի շրջանակներում «երեխայի լավագույն շահ» գաղափարը պետք է գնահատվի Հաագայի կոնվենցիայով նախատեսված բացառությունների լույսի ներքո:

ՀՀ վճռաբեկ դատարանը Հաագայի կոնվենցիայի 12-րդ հոդվածի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ եթե Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերն սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու օրվանից անցել է մեկ տարի, ապա վերադարձի իմպերատիվ պահանջն

14

այլնս չի գործում ն առաջնային է դառնում որոշելը՝ արդյո՞ք երեխան ինտեգրվել է նոր միջավայրին: Գործնականում դա հիմնավորվում է երեխայի սոցիալականացման վերաբերյալ փաստերով ն դրանք հիմնավորող ապացույցներով՝ նոր միջավայրում դպրոց, մանկապարտեզ, տարբեր խմբակներ հաճախելով, հոգեբանի եզրակացությամբ, հարազատների, բարեկամների (տատիկ, պապիկ, քույր, հորաքույր) առկայությամբ, որոնց հետ երեխան պարբերաբար շփվում է, սոցիալականացման ու ընտանեկան միջավայրի մասին այլ փաստերով ն ապացույցներով:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ Հաագայի կոնվենցիայով երեխայի՝ իր նոր միջավայրին արդեն լիովին համակերպվելու վերաբերյալ գնահատման չափորոշիչներ չեն սահմանվել: Նշվածի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանը յուրաքանչյուր դեպքում երեխայի՝ իր նոր միջավայրին արդեն լիովին համակերպվելու հանգամանքը գնահատելիս պետք է հաշվի առնի երեխայի տարիքը, նոր միջավայրում երեխայի բնակվելու կայունությունը, երեխայի դպրոց կամ այլ հաստատություն հաճախելը, նոր միջավայրում ընկերներ կամ բարեկամներ ունենալու հանգամանքը, առնանգող (տեղափոխող) ծնողի աշխատանքի կայունությունը ն այլե:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ «երեխան արդեն լիովին համակերպվել է իր նոր միջավայրին» պայմանը ենթակա է քննարկման միայն այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերն սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու օրվանից անցել է մեկ տարի:

Բացատրական զեկուցի 116-րդ կետի համաձայն՝ բացառությունները, որոնք ներառված են «բ» կետում, վերաբերում են այն իրավիճակներին, երբ իսկապես տեղի է ունեցել երեխայի միջազգային առնանգում, սակայն` երեխայի վերադարձը կհակասի երեխայի շահին այն իմաստով, ինչ իմաստով որ այդ արտահայտությունը հասկացվում է նույն ենթակետում: Նույն դրույթում օգտագործված տերմիններից յուրաքանչյուրը Հատուկ հանձնաժողովի քննարկումների ընթացքում ձեռք բերված նուրբ փոխզիջման արդյունքն է ն պահպանվել է անփոփոխ: Սրանից չի կարելի բխեցնել, որ եթե վերադարձը երեխային կարող է պատճառել տնտեսական վնաս կամ խաթարել նրա կրթական հեռանկարները, ապա կարող է համարվել Կոնվենցիայով նախատեսված բացառությունը, այսինքն՝ բացառությունները չպետք է լայն մեկնաբանել:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներին, արձանագրել է, որ Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով առանձնացվում են լուրջ վտանգի (Շոճխծ ԽՏ5ի)»

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հունիսի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/66351/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել