ՍԻԼՎԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 հուլիսի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 20 | ՍԻԼՎԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
22 հուլիսի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Վ. Պողոսյանի
Հ.
Նազարյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Սիլվա Ասատրյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Սիլվա Ասատրյանը 02.07.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4- րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես, վերջինիս 3, 18 և 19-րդ հոդվածների պահանջներին։ Դիմողը, մասնավորապես, խնդրում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4 հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով այդ նորմով
որպես նոր
հանգամանք դատական ակտի վերանայման հիմք չի համարվում այն դեպքը, երբ վիճարկվող օրենքը (օրենքի դրույթը) նախկինում կիրառվել է այդ նորմի սահմանադրականության հարցը լուծող սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասում արտահայտած իրավական դիրքորոշման հետ չհամընկնող մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 18 և 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»։
Սույն անհատական դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասով վիճարկումը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ։
ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 13-ի ՍԴՈ-833 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն այն մասով, որով սահմանափակվում է նոր հանգամանքների հիմքով այն անձանց իրավունքների վերականգնման հնարավորությունը, ովքեր տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու պոտենցիալ հնարավորություն։
Այսպիսով, 2009 թվականին քննության առնված գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականությունը գնահատելիս ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել դիմողի կողմից բարձրացված միանգամայն այլ հարցի վերաբերյալ։ Մինչդեռ դիմող Ս. Ասատրյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականությունը վիճարկվում է ՍԴՈ-833 որոշմամբ քննության առնված խնդրից միանգամայն այլ բնույթ և բովանդակություն ունեցող խնդիր։ Նման պարագայում, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով, անհատական դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականությունը վիճարկելու մասով ենթակա է ընդունման քանի որ առկա չէ դիմումում
բարձրացված հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի համապատասխան որոշում։ Սույն անհատական դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի մասով, անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ։
Անհատական դիմումին ներկայացվող պահանջներից է, ի թիվս այլնի, դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումը։ Այս պայմանը նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին կետով։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։
Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանների կողմից չեն կիրառվել դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը։ Հետևաբար, ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, վերոնշյալ դրույթների մասով դիմումի քննությունը ենթակա է մերժման, քանի որ դրանք չեն կիրառվել դիմողի նկատմամբ և այդ դրույթների մասով դիմումն ակնհայտ անհիմն է։ Դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում։ Դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածին համապատասխան դիմողը միջնորդություն է ներկայացրել քննության առարկա գործով պետական տուրքի վճարումից իրեն ազատելու մասին վկայակոչելով իր գույքային դրությունը (այս պահին պատիժ է կրում «Աբովյան ՔԿՀ» ՊՈԱԿ-ում և ֆիզիկապես ու նյութապես հնարավորություն չունի վճարելու սահմանված պետական տուրքը)։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Քաղաքացի Սիլվա Ասատրյանի անհատական դիմումով գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասով ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
3. Տվյալ անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի մասով մերժել։
4. Քաղաքացի Սիլվա Ասատրյանին ազատել ՀՀ սահմանադրական
դատարան դիմելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից։
Նախագահող
Անդամներ
22 հուլիսի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/1-20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հուլիսի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-20
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
