ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի մարտի 4 - ին « ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 64-րդ կետով. «64) ա ռողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորում ՝ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացման, արդյունավետ և հասանելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծման, մարդու և հանրային առողջության պահպանման և տարածքային համաչափ զարգացման նպատակով առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ավագ և միջին բուժաշխատողների քանակի և մասնագիտությունների պահանջարկի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գնահատման և պահանջարկի բավարարմանն ուղղված միջոցառումների համալիր:»: Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 35. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումը 1. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումն իրականացնում է լիազոր մարմինը:
2. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումն իրականացվում է իրավիճակային վերլուծության և վիճակագրական ցուցանիշների հիման վրա, որով ապահովվում են բնակչության բժշկական օգնության և սպասարկման կայունությունը, անընդհատությունը, շարունակականությունը, ֆիզիկական հասանելիությունը, առաջնային և անհետաձգելի բժշկական օգնության համընդհանուր մատչելիությունը և հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացումը՝ ըստ մակարդակների:
3. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պահանջարկի բավարարման նպատակով յուրաքանչյուր տարի լիազոր մարմինը կրթության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն ընդհանուր մրցույթից առանձնացված միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով նպատակային ուսուցման անհրաժեշտ տեղերի վերաբերյալ` Կառավարության որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ընդհանուր մրցույթից առանձնացված ընդունելություն իրականացնելու համար:
4. Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր։»: Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կառավարությունն ընդունում է սույն օրենքի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտը։ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ա. Ս ԻՄՈՆՅԱՆ 2022 թ. մարտի 11 Երևան ՀՕ-54-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-54-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.03.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 04.03.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող Ստորագրման ամսաթիվ 11.03.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2023 Հիմնական ակտ 04.03.2022, ՀՕ-54-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.03.1996, ՀՕ-42 04.03.1996, ՀՕ-42 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 մարտի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-54-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
