ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ԱՄՆԻՍՏԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ԱՄՆԻՍՏԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից «05» հոկտեմբերի 1992 թ. հ.ն.-0696-1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ԱՄՆԻՍՏԻԱՅԻ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի առթիվ, առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 26-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. Հոդված 1. Պատժից ազատել` ա) այն անձանց, ովքեր դատապարտվել են մինչև երեք տարի ժամանակով ազատազրկման կամ ազատազրկման հետ չկապված պատիժների կամ ազատազրկման վայրերից ազատվել են պայմանականորեն` պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով. բ) մինչև հինգ տարի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձանց, ովքեր` - առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են. - մինչև 16 տարեկան երեխա ունեցող կամ հղի կանայք են. - 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների մասնակցելիս կամ այդ գործողությունների ընթացքում հարազատներից որևէ մեկի (ծնող, ամուսին, զավակ, քույր, եղբայր) զոհվելու հետևանքով դարձել են ընտանիքի միակ կերակրողը. - հանցագործությունը կատարել են մինչև 18 տարեկան դառնալը և ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել: Հոդված 2. Կարճել այն անձանց կողմից կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության, նախաքննության մարմինների և դատարանների վարույթներում գտնվող գործերը, որոնց համար օրենքով սահմանվում է ազատազրկում մինչև 3 տարի ժամանակով կամ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ, ինչպես նաև սույն օրենքի 1 հոդվածի «բ» կետում թվարկված անձանց կողմից կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնց համար օրենքով սահմանվում է ազատազրկում մինչև 5 տարի ժամանակով կամ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ: Հոդված 3. Նշանակված պատժաչափը կիսով չափ կրճատել հինգ տարուց ավելի ժամանակով դատապարտված` - առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին. - մինչև 16 տարեկան երեխա ունեցող կամ հղի կանանց. - հանցագործության կատարման պահին 18 տարին չլրացած և նախկինում ազատազրկման ձևով պատիժ չկրած անձանց: Հոդված 4. Նշանակված պատժաչափը կրճատել կիսով չափ` - 55 տարին լրացած կանանց և 60 տարին լրացած տղամարդկանց. - անզգույշ հանցագործության համար դատապարտված անձանց, բացի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173 հոդվածի երրորդ մասով դատապարտվածներից, եթե նրանց վրա չի տարածվում սույն օրենքի 1 հոդվածը: Հոդված 5. Կրճատել պատժաչափի չկրած մասը` ա) կիսով չափ այն անձանց նկատմամբ, ովքեր կրել են պատժաչափի կեսը. բ) մեկ քառորդով այն անձանց նկատմամբ, ովքեր չեն կրել պատժաչափի կեսը, եթե նրանց վրա չեն տարածվում սույն օրենքի 1, 3 և 4 հոդվածները: Հոդված 6. Ամնիստիան չկիրառել` ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49 1 հոդվածում նախատեսված հանցագործությունների համար դատապարտված և այդ հոդվածում թվարկված անձանց նկատմամբ. բ) այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում պատժից ազատվել են 1990 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման առթիվ ամնիստիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կատարել են դիտավորյալ հանցագործություն. գ) ազատազրկման վայրերից փախուստ կատարած և մինչև սույն օրենքը ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող դատապարտյալների նկատմամբ: Հոդված 7. Սույն օրենքը չի ազատում դատարանների դատավճիռներով և որոշումներով նշանակված լրացուցիչ պատիժներից, բացառությամբ աքսորի և արտաքսման: Հոդված 8. Այն անձանց նկատմամբ, ովքեր ազատազրկման վայրերում ենթարկվում են հարկադիր բուժման ալկոհոլիզմից, թմրամոլությունից կամ վեներական հիվանդություններից, ամնիստիան կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո: Հոդված 9. Ամնիստիան կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու նախորդ օրը ներառյալ: Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա է կատարման մինչև 1993 թվականի հունվարի 1-ը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 5 հոկտեմբերի 1992 թ. ՀՕ-40 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ԱՄՆԻՍՏԻԱՅԻ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-40 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.10.1992-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1992/19 (1023) 15 հոկտեմբեր, հոդ. 408 Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 05.10.1992 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 05.10.1992 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.10.1992 Հիմնական ակտ 05.10.1992, ՀՕ-40 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 հոկտեմբերի, 1992 թ.
- Գործի #:
- ՀՕ-40
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
