Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 355 — Փորձաքննության ուղարկելը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 355AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 355 — Փորձաքննության ուղարկելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 355. Փորձաքննության ուղարկելը 1. Հարկային հսկողության ընթացքում հարկային հսկողության համար անհրաժեշտ բնագավառների հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ նշանակվում է փորձաքննություն: 2. Փորձաքննության արդյունքում փորձագետը տալիս է եզրակացություն: Փորձագետի առջև դրված հարցերը և նրա եզրակացությունը չեն կարող դուրս գալ փորձագետի հատուկ իմացությունների շրջանակներից: 3. Փորձագետն իրավունք ունի ծանո

Ամբողջ Տեքստ

Հոդված 355. Փորձաքննության ուղարկելը 1. Հարկային հսկողության ընթացքում հարկային հսկողության համար անհրաժեշտ բնագավառների հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ նշանակվում է փորձաքննություն:

2. Փորձաքննության արդյունքում փորձագետը տալիս է եզրակացություն: Փորձագետի առջև դրված հարցերը և նրա եզրակացությունը չեն կարող դուրս գալ փորձագետի հատուկ իմացությունների շրջանակներից:

3. Փորձագետն իրավունք ունի ծանոթանալու փորձաքննության առարկային վերաբերող նյութերին, միջնորդություններ ներկայացնելու լրացուցիչ նյութերի տրամադրման համար: Փորձագետը կարող է հրաժարվել եզրակացություն տալուց, եթե նրան տրամադրված նյութերը բավարար չեն, կամ նա չի տիրապետում փորձաքննությունն իրականացնելու համար բավարար գիտելիքների:

4. Կառավարության սահմանած կարգով նախատեսված դեպքերում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը փորձաքննության նշանակման մասին տեղեկացնում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին (այդ թվում` սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավունքների մասին), որի վերաբերյալ կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն:

5. Փորձաքննության նշանակման և իրականացման դեպքում հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի՝ 1) ներկա լինելու փորձաքննությանը և փորձագետին տալու բացատրություններ. 2) լրացուցիչ հարցեր ներկայացնելու` դրանց գծով փորձագետի եզրակացությունը ստանալու համար. 3) փորձագետին բացարկ հայտարարելու և դիմելու իր նշած անձանց փորձագետ նշանակելու համար. 4) ծանոթանալու փորձագետի եզրակացությանը:

6. Փորձագետը եզրակացությունը ներկայացնում է իր անունից՝ գրավոր: Փորձագետի եզրակացությունում շարադրվում են նրա կողմից կատարված հետազոտությունները, դրանց արդյունքում կատարված եզրակացությունները և առաջադրված հարցերի հիմնավոր պատասխանները: Եթե փորձագետը փորձաքննության ժամանակ հայտնաբերում է գործին վերաբերող պարագաներ, որոնց վերաբերյալ նրան հարցեր առաջադրված չեն եղել, ապա նա իրավունք ունի դրանց վերաբերյալ եզրակացությունները ևս ներառելու իր եզրակացության մեջ:

7. Փորձագետի եզրակացությունը կամ նրա կողմից եզրակացություն տալու անհնարինության մասին տեղեկանքը ներկայացվում է հարկային հսկողություն իրականացնող անձին, որն իրավունք ունի տալու իր բացատրությունները և առարկությունները, ինչպես նաև փորձագետի համար առաջադրելու նոր հարցադրումներ և դիմելու լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու համար:

8. Լրացուցիչ փորձաքննությունը նշանակվում է եզրակացության ոչ բավարար հստակ լինելու կամ ամբողջական չլինելու դեպքում և այն վերապահվում է նույն կամ այլ փորձագետի:

9. Կրկնակի փորձաքննություն նշանակվում է փորձագետի եզրակացության անհիմն լինելու կամ եզրակացության ճիշտ լինելու կասկածների առկայության դեպքում և այն հանձնարարվում է այլ փորձագետի:

10. Սույն հոդվածին համապատասխան փորձաքննության նշանակման, անցկացման և փորձագետի վարձատրության կարգը սահմանում է Կառավարությունը: (355-րդ հոդվածը փոփ.

23.03.18 ՀՕ-261-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել