Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 12 — Քրեական օրենքի գործողությունը քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարելու դեպքում 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 12AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 12 — Քրեական օրենքի գործողությունը քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարելու դեպքում 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 12. Քրեական օրենքի գործողությունը քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարելու դեպքում 1. Քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակ

Ամբողջ Տեքստ

Հոդված 12. Քրեական օրենքի գործողությունը քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարելու դեպքում 1. Քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը հանցանք է համարվում դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել: Եթե քրեական օրենքով նախատեսված արարքը նշված անձանց կողմից կատարվել է որևէ պետության չպատկանող տարածքում, ապա այդ արարքը կատարած անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում: Քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած՝ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե առկա են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված պայմանները:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով՝ անկախ արարքը կատարելու վայրի պետության տարածքում այն հանցանք համարվելուց:

3. Քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կողմից կատարված արարքը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանք է, և եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել՝ անկախ հանցանքը կատարելու վայրի պետության տարածքում այն հանցանք համարվելուց:

4. Քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքն ուղղված է Հայաստանի Հանրապետության շահերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձի կամ իրավաբանական անձի իրավունքների և ազատությունների դեմ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել