ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 87 — Պատժից ազատելը կամ պատիժը հետաձգելը հիվանդության հետևանքով 1.
Ամփոփում
Հոդված 87. Պատժից ազատելը կամ պատիժը հետաձգելը հիվանդության հետևանքով 1. Եթե հանցանքը կատարելուց հետո, բայց մինչև դատավճիռ կայացնելը անձի մոտ ի հայտ է եկել հոգեկան առողջության այնպիսի խնդիր, որն անհնարին է դարձնում պատիժ նշանակելը, ապա դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա պատժի նշանակումը հետաձգվում է: Այդ անձի նկատմամբ նշանակվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, իսկ առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հոգեբո
Ամբողջ Տեքստ
Հոդված 87. Պատժից ազատելը կամ պատիժը հետաձգելը հիվանդության հետևանքով 1. Եթե հանցանքը կատարելուց հետո, բայց մինչև դատավճիռ կայացնելը անձի մոտ ի հայտ է եկել հոգեկան առողջության այնպիսի խնդիր, որն անհնարին է դարձնում պատիժ նշանակելը, ապա դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա պատժի նշանակումը հետաձգվում է: Այդ անձի նկատմամբ նշանակվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, իսկ առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ անձը կարող է կրել պատիժ, դատարանը վերացնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը և նշանակում է պատիժ:
2. Եթե դատավճիռ կայացնելուց հետո անձի մոտ ի հայտ է եկել հոգեկան առողջության այնպիսի խնդիր, որն անհնարին է դարձնում պատիժը կատարելը, ապա դատարանը դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա նրան ազատում է պատիժը կրելուց: Այդ անձի նկատմամբ նշանակվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, իսկ առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ անձը կարող է կրել պատիժ, դատարանը վերացնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը և որոշում է կայացնում անձին ուղարկել պատիժը կրելու:
3. Եթե հանցանքը կատարելուց հետո, բայց մինչև դատավճիռ կայացնելը անձի մոտ ի հայտ է եկել այնպիսի այլ հիվանդություն, որն անհնարին է դարձնում պատիժ նշանակելը, ապա դատաբժշկական փորձաքննության հիման վրա պատժի նշանակումը հետաձգվում է: Անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը, բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, հնարավոր է դարձնում պատժի կատարումը, դատարանը պատիժ է նշանակում:
4. Եթե դատավճիռ կայացնելուց հետո անձի մոտ ի հայտ է եկել այնպիսի այլ հիվանդություն, որն անհնարին է դարձնում պատիժ կրելը, ապա դատարանը դատաբժշկական փորձաքննության հիման վրա նրան ազատում է պատիժը կրելուց: Անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը, բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, հնարավոր է դարձնում պատժի կատարումը, դատարանը որոշում է կայացնում անձին ուղարկել պատիժը կրելու:
5. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում անձի առողջական վիճակի փոփոխության հարցը բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովը քննության է առնում 6 ամիսը մեկ պարբերականությամբ:
6. Սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը հնարավոր է դարձնում պատժի կատարումը, անձը ենթակա է պատժի, եթե չեն անցել սույն օրենսգրքի 83-րդ կամ 106-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները: Սույն հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով նախատեսված անձի ապաքինվելու դեպքում նա ենթակա է պատժի, եթե չեն անցել սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները:
7. Եթե սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված անձը մինչև սույն օրենսգրքի 83-րդ կամ 106-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցնելը կատարում է նոր հանցանք, ապա դատարանը պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե սույն հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով նախատեսված անձը մինչև սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցնելը կատարում է նոր հանցանք, ապա դատարանը պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով:
8. Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողը պատիժը կրելուց ազատվում է այնպիսի հիվանդության դեպքում, որի հետևանքով նա համարվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի: (87-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն, լրաց.
25.03.26 ՀՕ-115-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
