Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԱՐԴ/10324/02/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԴ/10324/02/22

Վճռաբեկ դատարանԱՐԴ/10324/02/224 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) հայցի ընդդեմ «ՕԼԷԴ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) գումար բռնագանձելու պահանջի մասին, ո ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ Նախարարության՝ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2024 թվականի որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 4.580.589 ՀՀ դրամ՝ որպես

Ամբողջ Տեքստ

| //8 «Ր ՀՏ5/5 ին)

վ ՈՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/10324/02/22 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/10324/02/22

Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան

Դատավորներ՝ Հ. Ենոքյան

Կ. Համբարձումյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի դեկտեմբերի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) հայցի ընդդեմ «ՕԼԷԴ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) գումար բռնագանձելու պահանջի մասին, ո ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ Նախարարության՝ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2024 թվականի որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 4.580.589 ՀՀ դրամ՝ որպես չկատարված պարտավորության գումար, որից 98.604 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն հաշվարկված տույժ, 1.792.794 ՀՀ դրամը՝ որպես

2

պայմանագրի կատարման ապահովման տուժանք, իսկ 2.689.191 ՀՀ դրամը՝ որպես որակավորման ապահովման տուժանք:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել իր ն Նախարարության միջն 05.10.2021 թվականին կնքված թիվ «ԳՀԱՊՁԲ-21-3/8-1» ծածկագրով պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր)՝` Նախարարության կողմից 07.01.2022 թվականին թիվ ՊՆՏ/2-25 հայտարարությամբ (գրությամբ) կատարված միակողմանի լուծումը:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 21.02.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 31.10.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 21.02.2024 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 7-րդ, 454-րդ, 466-րդ, 468-րդ ն 538-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-9-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պայմանագրի փոփոխման համար օրենսդրությամբ նախատեսված են վարքագծի կանոններ, ն այդ իմաստով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառված կանոնը չի կարող գնահատվել որպես գործարար շրջանառության սովորույթ: Ավելին՝ նույնիսկ որպես գործարար շրջանառության սովորույթ որակվելու պարագայում այն սույն գործի շրջանակներում կիրառելի չէ, քանի որ հակասում է ոչ միայն օրենսդրության պարտադիր դրույթներին, այլ նան Պայմանագրի 8.5-րդ ն 8.6-րդ կետերի պահանջներին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է Պայմանագրի 8.5-րդ կետը՝ մասնավորապես այն, որ Պայմանագրում լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա Պայմանագրի անբաժանելի մասը: Մինչդեռ տվյալ դեպքում այդպիսի համաձայնություն ձեռք չի բերվել, ն համաձայնագիր չի կնքվել, հետնաբար՝ անհիմն է նան այն պնդումը, որ Նախարարությունը, չպատասխանելով համապատասխան գրությանը (Պայմանագրի ժամկետը մինչն 30 օրացուցային օր երկարացնելու առաջարկի վերաբերյալ), Ընկերության մոտ ստեղծել է ողջամիտ ն օբյեկտիվ համոզմունք, որ Պայմանագիրը համարվում է երկարաձգված 30 օրացուցային օրով:

3

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Պայմանագրի 8.6-րդ կետով նախատեսված պայմանն այն մասին, որ նշված կետով սահմանված դեպքում ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչն 30 օրացուցային օրով, բայց ոչ ավել, քան պայմանագրով սահմանված ժամկետն է: Տվյալ դեպքում Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող Վճարման ժամանակացույցով նախատեսվել է ֆինանսավորումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հատկացումների հաշվին, բայց ոչ ուշ, քան մինչն 10.12.2021 թվականը, որը Պայմանագրի առավելագույն ժամկետն է, ինչը, վերոգրյալի հաշվառմամբ, նշանակում է, որ Պայմանագրի 8.5-րդ կետով նախատեսված համաձայնագիր կնքելու դեպքում Պայմանագրի 8.6-րդ կետի պահանջի պահպանմամբ ապրանքի մատակարարման ժամկետը կարող էր երկարաձգվել առավելագույնը մինչն 10.12.2021 թվականը, ն այդ դեպքում նս 05.01.2022 թվականին Նախարարության կողմից Պայմանագրի միակողմանի լուծումն իրականացվել է Պայմանագրի պահանջներին համապատասխան, քանի որ այս դեպքում էլ ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները հնարավոր չէ դիտարկել որպես բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ, քանի որ վերջինս, քննարկման առարկա չդարձնելով Նախարարության դիրքորոշումը ն ներկայացված ապացույցները, միակողմանի համոզմունք է արտահայտել սույն գործի հանգամանքների կապակցությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.10.2024 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 21.02.2024 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Նախարարության (այսուհետ նան՝ Գնորդ) Ա Ընկերության (այսուհետ նան՝ Վաճառող) միջն 05.10.2021 թվականին կնքվելէ պետության կարիքների համար ապրանքի մատակարարման թիվ «ԳՀԱՊՁԲ-21-3/8-1» պայմանագիր, որի 1.1-ին կետի համաձայն՝ Վաճառողը պարտավորվում է նույն պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում ու հասցեով Գնորդին մատակարարել պայմանագրի թիվ 1 հավելվածով՝ Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված ապրանքը, իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել ապրանքը ն վճարել դրա համար:

Պայմանագրի 2.11-ին կետի համաձայն՝ Գնորդն իրավունք ունի ապրանքը պայմանագրով սահմանված ժամկետում Վաճառողի կողմից չմատակարարելու դեպքում հրաժարվել ապրանքից, եթե մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի:

Պայմանագրի 2.1.5-րդ կետի համաձայն՝ Գնորդն իրավունք ունի Վաճառողի կողմից մատակարարման ժամկետների խախտման դեպքում իր հայեցողությամբ սահմանել ապրանքի մատակարարման նոր ժամկետ ն պահանջել Վաճառողից վճարելու պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված տույժը:

Պայմանագրի 2.1.7-րդ կետի համաձայն՝ Գնորդն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե Վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը:

4

Պայմանագրի 2.17.-ին կետի «բ» ենթակետի համաձայն Վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի:

Պայմանագրի 2.2.3-րդ կետի համաձայն` Գնորդը պարտավոր է Պայմանագրով նախատեսված կարգով ն ժամկետներում մատակարարված ապրանքն ընդունելու դեպքում Վաճառողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ վճարման ժամկետի խախտման դեպքում՝ նան պայմանագրի 6.5 կետով նախատեսված տույժը:

Պայմանագրի 2.4.1-ին կետի համաձայն՝ Վաճառողը պարտավոր է Գնորդին հանձնել ապրանքը՝ պայմանագրով նախատեսված կարգով, ծավալներով, ժամկետներում ն հասցեով:

Պայմանագրի 2.4.7-րդ կետի համաձայն` Վաճառողը պարտավոր է պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել պայմանագրի 6.2-րդ ն 6.3-րդ կետերով նախատեսված տույժն ու տուգանքը:

Պայմանագրի 6.1-ին կետի համաձայն՝ Վաճառողը պատասխանատվություն է կրում հանձնած ապրանքի որակի Ա պայմանագրով նախատեսված մատակարարման ժամկետների պահպանման համար:

Պայմանագրի 6.2րդ կետի համաձայն Վաճառողի կողմից պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարման ժամկետների խախտման դեպքում Վաճառողից յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ' մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված ապրանքի գնի 0,05 տոկոսի չափով:

Պայմանագրի 6.3րդ կետի համաձայն՝ Պայմանագրի 11ին կետում նշված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք մատակարարելու յուրաքանչյուր դեպքում Վաճառողից գանձվում է տուգանք՝ պայմանագրի գնի 0,5 տոկոսի չափով: (...):

Պայմանագրի 8.1-ին կետի համաձայն՝ պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից ն գործում է մինչն կողմերի պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը: (...):

Պայմանագրի 8.5-րդ կետի համաձայն պայմանագրում փոփոխություններ ն լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կռանդիսանա պայմանագրի անբաժանելի մասը: (...):

Պայմանագրի 8.6-րդ կետի համաձայն՝ ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչն պայմանագրով այդ ժամկետը լրանալը՝ Վաճառողի առաջարկության առկայության դեպքում, պայմանով, որ Գնորդի մոտ չի վերացել ապրանքի շահագործման պահանջը, իսկ Վաճառողի առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան պայմանագրով ի սկզբանե մատակարարման համար սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ: Ընդ որում, նուն կետով սահմանված դեպքում ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչն 30 օրացուցային օրով, բայց ոչ ավել քան պայմանագրով սահմանված ժամկետն է:

Պայմանագրի թիվ 1 հավելվածով «Տեխնիկական բնութագիր ն գնման ժամանակացույց»-ով, սահմանվել է, որ 111 հատ հեռուստացույցի (հեռուստացույց 43) մատակարարումը նախատեսվում է 2021 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչն 30.11.2021 թվականը:

Պայմանագրի թիվ 2 հավելվածով՝ «Վճարման ժամանակացույց»-ով, նախատեսվել է

5

ֆինանսավորումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի 2021 թվականի հատկացումների հաշվին, բայց ոչ ուշ, քան մինչն 10.12.2021 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 20-25).

2) 01.10.2021 թվականին Ընկերության կողմից միակողմանիորեն հաստատվել է պայմանագրի ապահովման տուժանքի մասին հայտարարություն (այսուհետ նան՝ թիվ 1 համաձայնագիր):

Թիվ 1 համաձայնագրի 1.2-րդ կետի համաձայն՝ որպես գնման ընթացակարգի արդյունքում կնքվելիք պայմանագրի կատարման ապահովում, ..,Ընկերությունը Պատվիրատուին է ներկայացնում նույն տուժանքի համաձայնագիրը ն կից վճարման պահանջագիրը՝ լրացված ու հաստատված Ընկերության կողմից:

Թիվ 1 համաձայնագրի 1.6-րդ կետի համաձայն՝ Ընկերության կողմից գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, եթե այն հանգեցնում է Պատվիրատուի կողմից Պայմանագրի միակողմանի լուծման, Պատվիրատուն նույն տուժանքի համաձայնագիրը ն կից Պահանջագիրը բնօրինակներով ներկայացնում է Վճարող Բանկին՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ընկերությանը: (...):

Թիվ 1 համաձայնագրի 2.1-ին կետի համաձայն՝ նույն համաձայնագիրը ն պահանջագիրը անհետկանեչելի են, ուժի մեջ են մտնում Ընկերության կողմից վավերացման պահից ու ուժի մեջ են մինչն Ընկերության կողմից կնքվելիք պայմանագրով ստանձնվող պարտավորությունների ամբողջական կատարման վերջին օրվան հաջորդող քսաներորդ աշխատանքային օրը ներառյալ:

Վճարման պահանջագրի համաձայն՝ ակցեպտավորված վճարումը՝ որպես պայմանագրի կատարման ապահովում, կազմել է 1.800.000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ վճարող՝ Ընկերություն, շահառու՝ Նախարարություն, վավերապայմաններով (հատոր 1-ին, գ.թ. 27, 28).

3)01.10.2021 թվականին Ընկերության կողմից միակողմանիորեն հաստատվել է որակավորման ապահովման տուժանքի մասին հայտարարություն (այսուհետ` նան թիվ 2 համաձայնագիր):

Թիվ 2 համաձայնագրի 1.2-րդ կետի համաձայն` որպես գնման ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակից, կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորություններիի կատարման համար անհրաժեշտ որակավորման ապահովում Ընկերությունը Պատվիրատուին է ներկայացնում նույն տուժանքի համաձայնագիրը ն կից վճարման պահանջագիրը՝ լրացված ու հաստատված Ընկերության կողմից:

Թիվ 2 համաձայնագրի 1.4-րդ կետի համաձայն Ընկերության կողմից գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, եթե այն հանգեցնում է Պատվիրատուի կողմից Պայմանագրի միակողմանի լուծման, Պատվիրատուն նույն տուժանքի համաձայնագիրը ն կից Պահանջագիրը բնօրինակներով ներկայացնում է Վճարող Բանկին՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ընկերությանը: (...):

Թիվ 2 համաձայնագրի 2.1-ին կետի համաձայն՝ նույն համաձայնագիրը ն պահանջագիրը անհետկանեչելի են, ուժի մեջ են մտնում Ընկերության կողմից վավերացման պահից ու ուժի մեջ են մինչն Պատվիրատուի կողմից կնքված պայմանագրի կատարման արդյունքն ամբողջական ընդունվելու օրվան հաջորդող քսաներորդ աշխատանքային օրը ներառյալ:

Վճարման պահանջագրի համաձայն ակցեպտավորված վճարումը որպես

6

որակավորման ապահովում, կազմել է 2.700.000 (երկու միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ վճարող՝ Ընկերություն, շահառու՝ Նախարարություն, վավերապայմաններով (հատոր 1-ին, գ.թ. 29, 30).

4) Ընկերության տնօրեն (Թ. Ստեփանյանը 23.11.2021 թվականին գրություն է ուղղել Պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանին առ այն, որ «ԶԻԶԻ» ՍՊԸ բեռնափոխադրող ընկերությունը, որը հանդիսանում է Պայմանագրի շրջանակում Ընկերության` Չինաստան-Հայաստան բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը, իր գրությամբ փաստում է, որ ուղեբեռը նույն թվականի նոյեմբերի 18-ից գտնվում է ԻԻՀ Բանդար Աբբաս նավահանգստում, սակայն, պայմանավորված համաշխարհային համավարակով (ՇԶԾ 19, ինչպե նան Իրան-Հայաստան բեռնափոխադրման ճանապարհների փոփոխություններով, ՀՀ-ում տեղակայված նոր անցակետերով, որն առաջացրել է ինչպես ճանապարհային խցանումներ, այնպես էլ Իրան-Հայաստան բեռնափոխադրումների կրճատում, ստեղծվել է ֆորս-մաժորային իրավիճակ, ինչի արդյունքում մատակարարումը հետաձգվել է անորոշ ժամանակահատվածով: Հաշվի առնելով, որ թիվ «ԳՀԱՊՁԲ-21-3/8» ծածկագրով գնման գործընթացը տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին, իսկ այդ ժամանակահատվածում նման խնդիրներ առկա չեն եղել, ն հետագայում հնարավոր չէր կանխատեսել, որ կարող է առաջանալ ֆորս-մաժորային իրավիճակ՝ խնդրել է Պայմանագրի ժամկետը երկարացնել մինչն 30 օրացուցային օրով՝ հիմք ընդունելով Պայմանագրի 7-րդ ու 8.6-րդ կետերը:

Վերը նշված գրությանը Նախարարության կողմից պատասխան չի ներկայացվել (հատոր 1-ին, գ.թ. 179).

5) ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Ա.Պողոսյանի կողմից ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի ՊԺԿ Ս. Աբրահամյանին ուղղված 15.12.2021 թվականի գրությամբ հայտնվել է, որ 05.10.2021 թվականին կնքված Պայմանագրի համաձայն՝ Ընկերությունը 2021 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում՝ ոչ ուշ քան մինչն 30.11.2021 թվականը, պետք է մատակարարեր 1 անվանում ապրանքատեսակ՝ «Հեռուստացույց 43»: Պայմանագրի թիվ 1 հավելվածի պահանջների համաձայն՝ Ընկերությունը ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչություն պետք է ներկայացներ վերը նշված ապրանքատեսակի նմուշը՝ պատասխանատու ստորաբաժանման հետ աշխատանքի փորձարկում իրականացնելու համար, ինչը, սակայն, չի կատարել ն ապրանքատեսակը չի մատակարարել: Հավաստվել է, որ նույն թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ «Հեռուստացույց 43» ապրանքատեսակի մատակարարման գործընթացը կասեցվել է, Ա մատակարարում իրականացվելու դեպքում չի ընդունվի: Ելնելով վերոգրյալից` առաջարկվել է Ընկերության նկատմամբ Պայմանագրի 2.1.7.1-ին կետի «բ» ենթակետի համաձայն նախաձեռնել պայմանագրի միակողմանի լուծման գործընթաց: Միաժամանակ հայտեվել է, որ ապրանքների մատակարարման ուշացումը նույն թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ կազմում է 11 աշխատանքային օր (հատոր 1-ին, գ.թ. 33).

6) ՀՀ ՊՆ ՆՏԱԳՎ վճարահաշվարկային գործառնությունների վարչության պետ Ա. Հակոբյանը ՀՀ ՊՆ ՆՏԱԳՎ ԹԱ վարչության պետ Հ. Մելիքյանին ուղղված 17.12.2021 թվականի գրությամբ նշել է, որ Նախարարության ն Ընկերության միջն 05.10.2021 թվականին կնքված Պայմանագրի միակողմանի լուծման դեպքում վճարման ենթակա տույժերի չափը,

7

Պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն, կկազմի 98.604 ՀՀ դրամ, մասնավորապես՝ «Հեռուստացույց 43» 111 հատ » 11 օր 2 161.513 » 0,052-98.604 ՀՀ դրամ: Համաձայն Ֆինանսների նախարարության կողմից թիվ 03/26/18969-2021 գրությամբ տրված պարզաբանման՝ Պայմանագրով սահմանված վճարման ենթակա տուգանքը կկազմի՝ 17.927.94320,576-89.640 ՀՀ դրամ: Ինչպես նան ենթակա է գանձման պայմանագրի կատարման ապահովումը (տուժանք)՝ 17.927.943»1076-1.792.794 ՀՀ դրամ Ա որակավորման ապահովում՝ 17.927.943»15264-2.689.191 ՀՀ դրամի չափով՝ օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն (հատոր 1-ին, գ.թ. 32).

7) 07.01.2022 թվականին Պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանը գրություն է ուղղել Ընկերության տնօրեն (Թ. Ստեփանյանին այն մասին, որ Նախարարության ն Ընկերության միջն 05.10.2021 թվականին կնքված Պայմանագրի շրջանակներում Ընկերությունը 2021 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչն 30.11.2021 թվականը, պետք է մատակարարեր ընդհանուր 111 հատ հեռուստացույց («Հեռուստացույց 43»), սակայն չի մատակարարել: Հիմք ընդունելով Պայմանագրի 2.1.7.1-ին կետի «բ» ենթակետի պահանջները՝ Նախարարությունը 05.01.2022 թվականին միակողմանի ամբողջությամբ լուծել է վերոնշյալ Պայմանագիրը: Տեղեկացվել է, որ Ընկերությունը պարտավոր է նույն ծանուցումն ստանալուց հետո 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական 900005028106 հաշվեհամարին փոխանցել 98.604 ՀՀ դրամ՝ որպես տույժ' Պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն, ն 89.604 ՀՀ դրամ՝ որպես տուգանք՝ Պայմանագրի 6.3-րդ կետի համաձայն, ինչպես նան վերոնշյալ ժամկետում Ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական 900005000758 հաշվեհամարին ենթակա է գանձման 1.792.794 ՀՀ դրամ` որպես պայմանագրի կատարման ապահովում ն Ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական 900008000664 հաշվեհամարին ենթակա է գանձման 2.689.191 ՀՀ դրամ՝ որպես որակավորման ապահովում (հատոր 1-ին, գ.թ. 34):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների Ա ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 7-րդ, 466-րդ, 468-րդ ու 538-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ մատակարարման պայմանագիրը լուծելու առանձեահատկություններին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական

8

օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները ն իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով ն ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները ն պարտականությունները, որոշելու պայմանագրի՝ օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նան քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են օրենքով նախատեսված պայմանագրերից ն այլ գործարքներից (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345րդ հոդվածի 1-ին կետի -համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է' վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն ն այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետնանքով ն նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին ն այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների ն ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1ին կետի -համաձայն՝ պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ

9

պայմանագրով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ Ա պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ նույն գլխի Ա պայմանագրերի առանձին տեսակների մասին նույն օրենսգրքի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: (...):

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխումը ն լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Էական է ճանաչվում կողմերից մեկի թուլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձնով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 540-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական կարիքների համար ապրանքները մատակարարվում են պետական կարիքների համար ապրանքներ մատակարարման պետական պայմանագրի (այսուհետ` պետական պայմանագիր), ինչպես նան դրան համապատասխան կնքված պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրերի հիման վրա: Պետական կարիքներ են ճանաչվում պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվող Ա օրենքով սահմանված կարգով որոշվող Հայաստանի Հանրապետության պահանջմունքները:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պետական կարիքների համար ապրանքների

10

մատակարարման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են մատակարարման պայմանագրի մասին կանոնները (521-538 հոդվածներ), եթե այլ բան նախատեսված Հէ նույն պարագրաֆի կանոններով: (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 538-րդ հոդվածի 1ին կետի :համաձայն՝ մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխել կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվել (լրիվ կամ մասնակի) թույլատրվում է, եթե պայմանագրի մյուս կողմն էականորեն խախտել է պայմանագիրը (466 հոդվածի 2-րդ կետ):

Նույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն մատակարարի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե բազմիցս խախտվել են ապրանքների մատակարարման ժամկետները:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն կողմերի համաձայնությամբ կարող են նախատեսվել մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխելու կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվելու այլ հիմքեր:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ մատակարարման պայմանագիրը համարվում է փոփոխված կամ լուծված այդ մասին կողմերից մեկի ծանուցումը մյուս կողմի ստանալու պահից, եթե ծանուցման մեջ նախատեսված չէ կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ պայմանագրի փոփոխման կամ լուծման այլ ժամկետ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական օրենսդրության վերը նշված սկզբունքներից կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով ն ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները ն ,պլարտականություններն ազատ սահմանելու, պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքների իրականացումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների մասնակիցների` կողմերի համար նախատեսել է հնարավորություն` կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր ն սահմանելու պայմանագրի պայմանները, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:

Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը, սահմանելով կողմի՝ գնորդի կամ մատակարարի պահանջով մատակարարման պայմանագիրը լուծելու հիմքերը, ամրագրել է նան կողմերի իրավունքը՝ սահմանելու մատակարարման պայմանագրով պայմանագիրը լուծելու ինքնուրույն այլ հիմքեր: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրական նման կարգավորումը բխում է պայմանագրի ազատության սկզբունքից, ըստ որի՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:

Ամփոփելով վերոնշյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մատակարարման պայմանագրով կողմերը կարող են սահմանել պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու ինչպես օրենքով նախատեսված, այնպես էլ՝ այլ հիմքեր, որոնց առկայությունը հիմք է պայմանագիրը լուծելու համար (տե՛ս «Դեագա» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայեքի թիվ ԿԴԼԼ25/02/17 քաղաքացիական գործով ՀՀ

11

վճռաբեկ դատարանի 27.07.2021 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել միայն այն ձնով, ինչ ձնով կնքվել է պայմանագիրը: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ որնէ օրենքով կամ պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով նախատեսված է պայմանագրի կնքման ձնից տարբերվող ձնով այն փոփոխելու կամ լուծելու իրավական հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պայմանագրով սահմանված պարտավորությունները փոփոխված կամ դադարած կարող են համարվել միայն օրենքով նախատեսված կարգով փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնության կայացման պահին, եթե այլ բան չի բխում համաձայնությունից կամ պայմանագրի փոփոխության բնույթից, իսկ դատական կարգով պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից (տե՛ս Երնան համայնքնե ընդդեմ Տիգրան Ղալումյաեի ն մյուսների թիվ ԵԿԴ/2654/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.10.2022 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարար շրջանառության սովորութ է համարվում ձեռնարկատիրական գործունեության որնէ բնագավառում ձնավորված ն լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի կանոնը, անկախ դրա՝ որնէ փաստաթղթում ամրագրման հանգամանքից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենսդրության պարտադիր դրույթներին կամ պայմանագրին հակասող գործարար շրջանառության սովորույթները չեն կիրառվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է գործարար շրջանառության սովորույթներ: Կիրառման ենթակա գործարար շրջանառության սովորույթի առկայությունն ապացուցելու պարտականությունը կրում է այն վկայակոչող գործին մասնակցող անձը:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործարար շրջանառության սովորութը ձեռնարկատիրական գործունեության որնէ բնագավառում ձնավորված ն լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի կանոն է, անկախ դրա՝ որնէ փաստաթղթում ամրագրման հանգամանքից: Վեճը լուծելիս դատարանը կարող է կիրառել գործարար շրջանառության սովորույթ միայն օրենքով նախատեսված դեպքերում, իսկ դրա առկայությունն ապացուցելու պարտականությունը կրում է այն վկայակոչող գործին մասնակցող անձը: Միննույն ժամանակ օրենսդիրը սահմանել է, որ օրենսդրության պարտադիր դրույթներին կամ պայմանագրին հակասող գործարար շրջանառության սովորույթը կիրառվել չի կարող, այսինքն՝ օրենսդիրն արգելել է օրենսդրության պարտադիր դրույթներին կամ պայմանագրին հակասող գործարար շրջանառության սովորույթի կիրառումը, ինչը բխում է իրավական նորմերի ենթակարգության սկզբունքից. օրենսդրության պարտադիր դրույթներն ունեն գերակա ուժ սովորույթների նկատմամբ, իսկ պայմանագրի պայմանները՝ որպես կողմերի ազատ կամահայտնության արդյունք, առաջնահերթ են իրենց փոխադարձ հարաբերություններում:

12

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Նախարարության ն Ընկերության միջն 05.10.2021 թվականին կնքվել է Պայմանագիր, որով Ընկերությունը պարտավորվել է 2021 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչն 30.11.2021 թվականը, Նախարարությանը մատակարարել Պայմանագրի թիվ 1 հավելվածով՝ «Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույց»-ով նախատեսված ապրանքը՝ 111 հատ հեռուստացույց (հեռուստացույց 43), իսկ Նախարարությունը պարտավորվել է ընդունել ապրանքը ն վճարել դրա համար ՀՀ պետական բյուջեի 2021 թվականի հատկացումների հաշվին, բայց ոչ ուշ, քան մինչն 10.12.2021 թվականը Ապրանքներ: սահմանված ժամկետում չմատակարարելու դեպքում Նախարարությանը վերապահվել են հետնյալ իրավունքները՝ հրաժարվել ապրանքից, եթե մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի, իր հայեցողությամբ սահմանել ապրանքների մատակարարման նոր ժամկետ՝ վաճառողից յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձելով մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված ապրանքի գնի 0,05 տոկոսի չափով տույժ, իսկ մատակարարման ժամկետները 10 օրից ավելի խախտված լինելու դեպքում՝ Պայմանագիրն էականորեն խախտված լինելու հիմքով այն միակողմանի (լրիվ կամ մասնակի) լուծել:

Պայմանագրի 8.1-ին, 8.5-րդ ն 8.6-րդ կետերով սահմանվել է, որ պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից ու գործում է մինչն կողմերի՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը, դրանում փոփոխություններ ու լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, իսկ ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչն պայմանագրով այդ ժամկետը լրանալը՝ Վաճառողի առաջարկության առկայության դեպքում՝ պայմանով, որ Գնորդի մոտ վերացած չլինի ապրանքի շահագործման պահանջը, իսկ Վաճառողի առաջարկությունը ներկայացված լինի ոչ ուշ, քան պայմանագրով ի սկզբանե մատակարարման համար սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ, ընդ որում, տվյալ դեպքում ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչն 30 օրացուցային օրով, բայց ոչ ավել քան պայմանագրով սահմանված ժամկետն է (տե՛ս փաստ 1):

Ընկերության կողմից, որպես Պայմանագրի պատշաճ կատարման երաշխիք, 01.10.2021 թվականին միակողմանիորեն հաստատվել են թիվ 1 ն թիվ 2 հայտարարությունները (տե՛ս փաստեր 2, 3):

23.11.2021 թվականին Ընկերության տնօրեն Թ. Ստեփանյանը գրություն է ուղղել Պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանին այն մասին, որ, պայմանավորված համաշխարհային համավարակով (ՇՕՄԾ 19 ն Իրան-Հայաստան բեռնափոխադրման ճանապարհների փոփոխություններով, ՀՀ-ում տեղակայված նոր անցակետերով, որն առաջացրել է ինչպես ճանապարհային խցանումներ, այնպես էլ Իրան-Հայաստան բեռնափոխադրումների կրճատում, ստեղծվել է ֆորս-մաժորային իրավիճակ, ինչի արդյունքում մատակարարումը հետաձգվել է անորոշ ժամանակահատվածով, ուստի, հաշվի առնելով, որ թիվ «ԳՀԱՊՁԲ-21-3/8» ծածկագրով գնման գործընթացը տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին, իսկ այդ ժամանակահատվածում նման խնդիրներ առկա չեն եղել, ու հետագայում հնարավոր

13

չր կանխատեսել, որ կարող է առաջանալ ֆորս-մաժորային իրավիճակ, խնդրել է Պայմանագրի ժամկետը երկարացնել մինչն 30 օրացուցային օրով՝ հիմք ընդունելով Պայմանագրի 7-րդ ու 8.6-րդ կետերը:

Վերը նշված գրությանը Նախարարության կողմից պատասխան չի ներկայացվել:

Նախարարության ն Ընկերության միջն 05.10.2021 թվականին կնքված Պայմանագրի շրջանակներում Ընկերությունը 2021 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչն 30.11.2021 թվականը, չի մատակարարել ընդհանուր 11 հատ հեռուստացույցը («Հեռուստացույց 43»), իսկ 15.12.2021 թվականի դրությամբ ապրանքների մատակարարման ուշացումը կազմել է 11 աշխատանքային օր, ուստի Նախարարությունը, հիմք ընդունելով Պայմանագրի 2.17.1-ին կետի «բ» ենթակետի պահանջները, 05.01.2022 թվականին միակողմանի ամբողջությամբ լուծել է Պայմանագիրը: Նշվածի վերաբերյալ Ընկերության տնօրեն Թ. Ստեփանյանը տեղեկացվել է Պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանի 07.01.2022 թվականի գրությամբ (տե՛ս փաստեր 5, 7):

Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 4.580.589 ՀՀ դրամ՝ որպես չկատարված պարտավորության գումար, որից 98.604 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն հաշվարկվող տույժ, 1.792.794 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրի կատարման ապահովման տուժանք, իսկ 2.689.191 ՀՀ դրամը՝ որպես որակավորման ապահովման տուժանք:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել իր ն Նախարարության միջն 05.10.2021 թվականին կնքված թիվ «ԳՀԱՊՁԲ-21-3/8-1» ծածկագրով պայմանագրի Նախարարության կողմից 07.01.2022 թվականի թիվ ՊՆՏ/2-25 հայտարարությամբ (գրությամբ) կատարված միակողմանի լուծումը:

Դատարանը 21.02.2024 թվականի վճռով հայցը բավարարել է, իսկ հակընդդեմ հայցը մերժել է նան այն պատճառաբանությամբ, որ՝

- «գործում առկա ապացույցներով ն դրանցում պարունակող փտեղեկություններով հաստատվում է, որ հայցվոր ՀՀ պաշտպանության նախարարության ն պատասխանող «Օլէդ» ՍՊԸ-ի միջն 05. 10.2021թ. կեքված Ի/ ԳՀԱՊՁԲ-21-3/8-1 գեման պայմանագրի շրջանակներում «Օլէդ» ՍՊԸ-ն 2021թ. 4րդ եռամսյակի ընթացքում, բայց ոչ ուշ քան 30.11.2021թ. չի մատակարարել ընդհանուր 111 հատ հեռուստացույցը («Հեռուստացույց 43»), իսկ 2021թ-ի դեկտեմբերի 15-ի դրությամբ ապրանքների մատակարարման ուշացումը կազմել է 1 (տասեմեկ) աշխատանքային օր, որպիսի փաստը՝ որպես պայմանագրի էական պայմանի խախտում, հիմք ընդունելով Պայմանագրի 2.17.1 կետի բ) ենթակետի պահանջներով ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022թ. հունվարի 5-ին միակողմանի ամբողջությամբ լուծել է վերոնշյալ Պայմանագիրը, ինչի վերաբերյալ «Օլէդ» ՍՊԸ-ե տեղեկացվել է տնօրեն Թ. Ստեփանյանին ուղղված ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանի' 07.01.2022թ.-ի Ի ՊՆՏ/2-25 գրությամբ, իսկ թիվ ԳՀԱՊՁԲ-2Լ3/8-/ ծածկագրով պայմանագիրը միակողմանի ամբողջությամբ լուծելու վերաբերյալ թիվ ՆՏԱ/-25 հայտարարությունը հոմ. ՋՈԱՈՈ6Ի.ո/որուռո կայքում հրապարակվել է 10.01.2022թ.-իե, որպիսի փաստը գործի քննության ընթացքում ըեդունել է նան պատասխանող «Օլէդ» ՍՊԸ-ն»,

- «վաճառող «Օլէդ» ՍՊԸ-ի կողմից պայմանագրի էական պայմանների խախտման հիմքով գնորդի կողմից Պայմանագիրը միակողմանի լուծվելու պայմաններում հայցվոր ՀՀ

14

պաշտպանության նախարարության մուր ծագել է Պայմանագրի 6.2 կերով նախատեսված տույժը՝ յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված ապրանքի գնի 0,056 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական տոկոս) չափով, որը 2021թ.-ի դեկտեմբերի 15-ի դրությամբ կազմել է 98.604 ՀՀ դրամ (հեռուստացույց 43' 111 հատ 2 11 օր 2 161-513 դրամ 0,054-98.604 ՀՀ դրամ) ն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի Ի 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի գ) պարբերության ն 9-րդ ենթակետով պետության կարիքների համար ապրանքի մատակարարման հ| ԳՀԱՊՀԲ-2Լ3/8- 1 պայմանագրի պատշաճ կատարման երաշխիք, ընտրված մասնակից «Օլէդ» ՍՊԸ-ի կողմից 01.10.2021 թվականին միակողմանի սահմանված որակավորման ն պայմանագրի ապահովման տուժանքի մասին համաձայնագրերով ն անհետկանչելի վճարման պահանջագրերով համապատասխանաբար 2.689.191 (երկու միլիոն վեց հարյուր ութսունինը հազար հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ (17.927.943 » 154Հ2.698. 191) ն 1.792.794 (մեկ միլիոն յոթ հարյուր ինեսուներկու հազար յոթ հարյուր ինեսունչորս) ՀՀ դրամ (17.927.943 » 1024»-1792.794) ապահովման միջոցները պահանջ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԱՐԴ/10324/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել