Հարությունյան — ԱՎԴ1/0209/02/21
Ամփոփում
քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի (այսուհետ՝ Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Հասմիկ Հարությունյանի, Արման Բաբայանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1 Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Հասմիկ Հարությունյանից ն Արման Բաբայանից համապարտության կարգով բռնագանձել 104.650 ՀՀ դրամ, որից՝ 100.000 ՀՀ դրամը` ավտոմեքենային հատուցված վնասի չափ, 3.000 ՀՀ դրամը՝ գործավարման
Ամբողջ Տեքստ
Հ 285».
Սր թեւ
/ՈՓՎԵՐԵԻՒ
Յայճ, րո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ10209/02/21 Դատարանի որոշում 2022թ.
Քաղաքացիական գործ էիվ ԱՎԴՍ0209/02/21
Նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
ն վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետնյալ կազմով՝ նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2022 թվականի հունվարի 2Էին
գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի (այսուհետ՝ Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Հասմիկ Հարությունյանի, Արման Բաբայանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1 Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Հասմիկ Հարությունյանից ն Արման Բաբայանից համապարտության կարգով բռնագանձել 104.650 ՀՀ դրամ, որից՝ 100.000 ՀՀ դրամը` ավտոմեքենային հատուցված վնասի չափ, 3.000 ՀՀ դրամը՝ գործավարման
2
ծախս, 1650 ՀՀ դրամը` մինչն 22.012021 թվականը ներառյալ հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, ինչպես նան 100.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 23.012021 թվականից մինչն պարտավորության դադարման օրը, ինչպես նան 40.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
ՀՀ Արարատի ն Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 22.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ Հասմիկ Հարությունյանից ն Արման Բաբայանից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է 104.650 ՀՀ դրամ, որից՝ 100.000 ՀՀ դրամը՝ վնասի չափ, 3.000 ՀՀ դրամը` գործավարման ծախս, 1650 ՀՀ դրամը՝ 04.12.2020 թվականից մինչն 22.01.2021 թվականը ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, ինչպես նան 2.093 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք ն 10.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Հասմիկ Հարությունյանից ն Արման Բաբայանից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է մայր գումարի՝ 100.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 23.01.2021 թվականից մինչն պարտավորության փաստացի դադարման օրը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ն. Գաբրիելյան) 03.06.2021 թվականի որոշմամբ Դատարանի 22.04.2021 թվականի վճռի դեմ Բյուրոյի վերաքենիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Վահե Աստվածատրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքեերիի ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի 6-րդ հոդվածի քին մասը:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Ս Այսպես` Վերաքննիչ դատարանը նշել է, որ Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1323 Ա որոշման պատճենը չի կարող համարվել Վաղինակ Եղիազարյանի՝ որպես Բյուրոյի գործադիր տնօրենի կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթուղթ, քանի որ այն ներկայացվել է պատճենի տեսքով:
Նախ Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1323 Ա որոշման բնօրինակն ընդամենը մեկ օրինակ է, ն հետնաբար չի կարող ներկայացվել բոլոր դատական գործերին կից: Բացի այդ, Դատարանը գործի քննության
Յ
ողջ ընթացքում նշված որոշման բնօրինակ փաստաթուղթ ներկայացնելու պահանջ կողմին չի ներկայացրել:
2) Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ քաղաքացիական գործում առկա է Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից փաստաբան Վահե Աստվածատրյանին տրված լիազորագիր, ինչը, սակայն, չի կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագիր այն հիմնավորմամբ, որ ստորագրությունը պատճեն է:
Սույն դեպքում Դատարանը գործը քննել ն վճիռը կայացրել է այն նույն լիազորագրի առկայության պայմաններում, որը Վերաքննիչ դատարանի կողմից կասկածի տակ է դրվել: Դատարանը գտել է, որ ներկայացված լիազորագիրը պատշաճ է ն գործը վարույթ ընդունելով, այնուհետն նան վճիռ կայացնելով՝ հաստատել է վերջինիս պատշաճությունը ն համապատասխանությունն օրենքին:
Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններից ն քննության առարկա է դարձրել լիազորագրի հավաստիությունն ու իսկությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի խախտման հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ. Սահմադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներին ու պարտականությունները (..), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ 8(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (8) կետով նախատեսված սկզբունքի համաճձայն՝ պետք
4
է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ն ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նան արդար դատաքննության իրավունքների կարնորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:
Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` արդար դատաքենության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին ն պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել լիրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես, Խ՛ճսշ Ն Քօժճոմ գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության ն Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարնոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանե ըեդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքենության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատճելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի
5
բուն էությունը: Դատարանի մատճելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե՛ս, /45հ/ոցմճոծ ս, 786 Սողճժ հԽոցմօտ, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652,
ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942,
ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-115, ՍԴՈ-127, ՍԴՈ-190, ՍԴՈ-192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197,
ՍԴՈ-ն20, ՍԴՈ-Չ22, ՆՍԴՈ-Հ257, ՍԴՈ-Ղ289 անդրադառնալով դատարանի մատչելիության սկզբունքին, արձանագրել է, որ՝
- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատճելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձնական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների ն նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝ գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի Լին մասի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:
6
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ ներկայացուցչության մասին դրույթները, նոյն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5Լրդ հոդվածի Լին մասի համաձայն` ի պաշտոնե ն օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նան՝ նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, վարչական շրջանի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են:
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նան՝ անձինք, որոնք՝ վճարովի կամ անվճար ներկայացնում են այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան ն ավելի տոկոսը պատկանում է իրենց կամ նույն կետի «ա» ենթակետում նշված անձանց:
Վերը նշված հոդվածների բովանդակության համադրումից հետնում է, որ իրավաբանական անձին օրենքով կամ դրա կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու լիազորություն ունեցող անձինք գործը կարող են վարել անձամբ կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի: Դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձինք իրենց լիազորությունները պետք է հավաստեն բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 55-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածը սահմանում է գործին մասնակցող անձի ներկայացուցջի լիազորությունները հավաստող փաստաթղթերը:
Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են` ֆիզիկական անձի` ոչ փաստաբանին տված լիազորագրով` վավերացված նոտարի կամ օրենքով նման իրավասություն Օ ունեցող պաշտոնատար անձի կողմից. իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նան համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի, վարչական շրջանի ղեկավարի` սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի
7
2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձնով տրված լիազորագրով. փաստաբանին հասարակ գրավոր ձնով տիված լիազորագրով:
Այսինքն՝ երբ իրավաբանական անձին դատարանում ներկայացնում է փաստաբանը, ապա դատարանն ընդունում է վերջինիս լիազորությունը, եթե վերջինիս կողմից ներկայացված լիազորագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին ն պարունակում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով նշված անհրաժեշտ լիազորությունները: Իսկ այն դեպքում, երբ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի ներկայանում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված անձը (անձինք), ապա վերջինս պետք է դատարանին ներկայացնի իր կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթղթեր, որոնք համապատասխանում են տվյալ իրավաբանական անձի գործունեությանը կարգավորող օրենքին ն նորմատիվ իրավական ակտերին:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.
Սուն գործով Բյուրոյի ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանը 22.012021 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումին կից ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» 17.06.2020 թվականի թիվ 1323 Ա որոշման պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 18): Հայցադիմումին կից ներկայացվել է նան Բյուրոյի, ի դեմս տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից «ԲԵՍԹ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ-ի փաստաբաններ Վահե Աստվածատրյանին ն Աստղիկ Անտոնյանին 19.112020 թվականին հասարակ գրավոր ձնով տրված լիազորագիրը (հատոր 1-ին, գ.թ. 21):
Դատարանի 22.04.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բյուրոյի ներկայացուցիչը (հատոր 1-ին, գ.թ. 52):
Վերաքննիչ դատարանը, 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Բյուրոյի անունից բերված բողոքը վերադարձրել է պատճառաբանելով, որ թիվ ԱՎԴԱՍ0209/02/21 քաղաքացիական գործի նյութերում առկա է ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյա» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1323 Ա որոշման պատճենը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերա» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1323 Ա որոշման պատճենը չի կարող համարվել Վաղինակ Եղիազարյանի՝ որպես Բյուրոյի գործադիր տնօրենի կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթուղթ, քանի որ այն ներկայացվել է պատճենի տեսքով:
Դրանից բացի, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ փաստաբան Վահե Աստվածատրյանի կողմից վերաքննիչ բողոքին չի կցվել լիազորագիր, իսկ թիվ
8
ԱՎԴ10209/02/21 քաղաքացիական գործի նյութերում առկա լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճեն է:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները ն ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն, անհիմն են հետնյալ պատճառաբանությամբ.
Այսպես` բոլոր դեպքերում փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձնով, ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց կողմից: Հասարակ գրավոր ձնով տրված լիազորագիր է պահանջվում նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ընդհանրական կարգով սահմանում է օրինական ն ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունների հավաստման կարգը հղում աներով համապատասխան փաստաթղթին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական կողմի՝ դատարանում գործը վարելու լիազորագիր ներկայացնելու դեպքում դատարանը, ինչպես նան դատավարական կողմը կարող են ստուգել ր ներկայացված լիազորագիրը, հավաստիանալու համար՝ արդյոք ներկայացված փաստաթուղթը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանում է, թե ոչ: Օրենքով սահմանված կարգով չվիճարկված ն անվավեր չճանաչված լիազորագիրը, լիազորագրում նշված անձին թույլ է տալիս իրականացնելու լիազորագրում նշված ն օրենքով չարգելված իրավաբանական նշանակություն ունեցող ն հետնանքներ առաջացնող գործողություններ:
Այսպես, դատավարական կողմ հանդիսացող ֆիզիկական անձի օրինական ներկայացուցչի կարգավիճակը կարող է պայմանավորված լինել ներկայացվողի տարիքով, հիվանդությամբ, հաշմանդամությամբ կամ օրենքով նախատեսված այլ հանգամանքներով: Դատավարական կողմ հանդիսացող իրավաբանական անձի դեպքում, եթե դատարանում գործը վարում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը, ապա յուրաքանչյուծ դեպքում, կախված այն հանգամանքից, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտներից ով է կրում իրավաբանական անձի շահերն ի պաշտոնե նեկայացնելու լիազորությու, այդ լիազորություննեըը պետք է հավաստվեն ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, այնպես էլ տվյալ իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող ն գործունեությունը կարգավորող, ինչպես նան իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննի դատարանի
եզրահանգումներն այն հարցի շուրջ, որ գործի նյութերում առկա ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյա» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1323 Ա որոշման պատճենը չի կարող դիտվել Վաղինակ
9
Եղիազարյանի՝ որպես Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթուղթ, անհիմն է, քանի որ Բյուրոյի ներկայացուցիչը դեռնս հայցադիմում ներկայացնելիս պահպանել է իր վրա դրված օրենսդրական պահանջը՝ հայցադիմումին կից ներկայացրել է իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող ն գործունեությունը կարգավորող, ինչպես նան իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաղթերը:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն հիմքին, որ Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ կասկածի տակ դնել Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից փաստաբան Վահե Աստվածատրյանին տրված լիազորագիրը, լիազորագրում առկա ստորագրությունը պատճենի տեսքով լինելու հիմքով ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ որնէ գնահատական չի տվել 20.112020 թվականի լիազորագիրը Վաղինակ Եղիազարյանի կողմից ստորագրված լինելու կամ չլինելու հարցին, այլ իրավացիորեն արձանագրել է, որ լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճեն է, այսինքն իսկականը չէ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ բացահայտել է «ստորագրություն» եզրույթի ստուգաբանական բովանդակությունը, արձանագրելով, որ ըստ Էդուարդ Աղայանի բացատրական բառարանի «ստորագրություն» է՝ անուն-ազգանվան կամ դրանց կրճատումով կազմվող տառերի յուրահատուկ գրային-գծագիական ինքնագիրը, անուն-ազգանուն կամ կեղծանունը, որը մեկը դնում է իր գրածների տակ': Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ «ստորագրություն» է համարվում որնէ բանի տակ սեփական ձեռքով գրված անուն-ազգանունը»:
Ընդհանրացնելով վերը նշվածը «Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ստորագրությունը դա անձի անվան, մականվան կամ այլ բառերի, նշանների ձեռագիր պատկերումն է (ինքնագիր), որի միջոցով տվյալ անձը հաստատում է իր ինքնությունը, միաժամանակ այլ անձանց հնարավորություն է ընձեռում նույնականացնել ստորագրողի անձը (տե՛ս, ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հենրիխ Կարապետյանի, Մարինե Բալասաեյանի, Հայկ, Արմեն, Հրայր, Գայանե, Լիանա ն Ռուբեն Կարապետյանների թիվ ԵՄԴ/2035/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):
Սույն դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա նյութերից երնում է, որ 20.112020 թվականին Վաղինակ Եղիազարյանի կողմից Վահե Աստվածատրյանին ն Աստղիկ Անտոնյանին տիված լիազորագիրը ոչ թե ստորագրված է, ' Տես «Արդի հայերենի բացատրական բառարան», Էդուարդ Բագրատի Աղայան (1976):
2 Տե ս «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ (1969):
10
այլ լիազորագրի վրա առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեն Վերաքննիչ դատարանը Վաղինակ Եղիազարյանի կողմից Վահե Աստվածատրյանին ն Աստղիկ Անտոնյանին տրված լիազորագրի վրա դրված գրաֆիկական պատկերով դրոշմակնիքը դիտել է որպես ստորագրության պատճեն, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ լիազորագիրը ստորագրության փոխարեն գրաֆիկական պատկերով. դրոշմակնքելու ն թե՛' լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճենի տեսքով ներկայացնելու դեպքում տվյալ լիազորագիրը համարվում է ոչ պատշաճ լիազորագիր ն վերաքննիչ բողոքի վերադարձի հիմք է համարվում, հետնաբար Վերաքննիչ դատարանի կողմից որպես Բյուրոյի ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելը հիմնավոր է:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում նշել, որ սույն վճռաբեկ բողոքը ներկայացվել է Բյուրոյի ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանի կողմից, Վճռաբեկ դատարանն այն 14.07.2021 թվականի որոշմամբ ընդունել է վարույթ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փուլում Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել Վաղինակ Եղիազարյանի կողմից տրված լիազորագրի պատշաճ լինելու խնդրին, քանի որ ներկայացված բողոքով վիճարկվում է լիազորագրի պատշաճ լինելու հարցը, հետնաբար Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելու փուլում անդրադառնալով լիազորագրի հարցին կանխակալ վերաբերմունք կցուցաբերեր սույն գործով ներկայացված բողոքի վերաբերյալ, միաժամանակ բողոքաբերին կզրկեր Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքում նշված առաջին հիմքով բողոքարկելու հնարավորությունից:
Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթուղթ է, հետնաբար այդ մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է, ն կատարման ոչ ենթակա, իսկ լիազորագիրը պատշաճ ստորագրված չլինելու մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է, հետնաբար դատական ակտը պետք է թողնել անփոփոխ:
Հետնաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
11
ՈՐՈՇԵՑ
1 Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
Հատուկ կարծիք հայտնած դատավորներ՝ Ռ. Հակոբյան, Մ. Դրմեյան, Հ. Բեդնյան, Գ. Հակոբյան
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունվարի, 2022 թ.
- Գործի #:
- ԱՎԴ1/0209/02/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
