Գրիգորյան — ԼԴ/0003/12/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 2ի դատավճռով Հովհաննես Համազասպի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդված 3-րդ մասի 1.1րրդ կետով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 67րդ հոդվածի Լին մասի կանոնների կիրառմամբ` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Հ.Գրիգորյա
Ամբողջ Տեքստ
շտ 26- ԼԴ/0003/12/23
Հ ՀՂՐՏՆ 14275
(4 ԱՏԳԱԱ ւն
17 1ՐՋԱՐՆԻՏ Ը
(ԱԽ
Սորա: ՀՀ
Լ ԽՀ 1
ՀՀԶՅԱղՈՒՑ7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Լոռու մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Կարապետյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Հովհաննիսյան
18 ապրիլի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով, քննության առնելով դատապարտյալ Հովհաննես Համազասպի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1 Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 2ի դատավճռով Հովհաննես Համազասպի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդված 3-րդ մասի 1.1րրդ կետով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67րդ հոդվածի Լին մասի կանոնների կիրառմամբ` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Հ.Գրիգորյանի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 30-ի դատավճռով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի ձնով պատժից 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամը ն նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս տարի ժամկետով ն տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ առանց գույքի բռնագրավման: Պատժի կրման սկիզբը հաշվվել է Հ.Գրիգորյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան|՝ 2021 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ ամբաստանյալ Հ.Գրիգորյանի պաշտպան Վ.Սուղյանի վերաքննիչ բողոքը մերժվել է ն Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ:
Դատավճիոը մտել է օրինական ուժի մեջ 2021 թվականի մայիսի 14-ին:
2. Քրեակատարողական ու պրոբացիայի ծառայությունների զեկույցների հաշվառմամբ, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր»
քրեակատարողական հիմնարկի պետը, 2023 թվականի մարտի 23-ին որոշում է կայացրել Կդատապարտյալ Հ.Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին ն նույն թվականի
Յ
մարտի 27-ին միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
Յ. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14ի որոշմամբ Շ.Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի չկրած՝ 2 (երկու) տարի 7 (յոթ) ամիս 13 (տասներեք) օր մասը կրելուց ն սահմանվել է փորձաշրջան՝ պատժի՝ չկրած մասի չափով փորձաշրջանի ընթացքում առանց ՀՀ
արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համաձայնության ՀՀ տարածքը չլքելու, բնակության վայրը փոխելու դեպքում իր նոր բնակության վայրի մասին սեղմ ժամկետներում ՀԸ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը հայտնելու, վերահսկողության ընթացքում պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի կողմից նշանակված օրերին այդ մարմին ներկայանալու, պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվող վերասոցիալականացման ն վերականգնողական ծրագրերին Օ։-մասնակցելուԼ ինչպե նան հանրօգուտ աշխատանքներում ներգրավվելու պարտականություններ դնելով:
4. Դատախազ Ս.Տոնոյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը, 2023 թվականի հունիսի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի ապրիլի 14ի որոշումը թողնելով անփոփոխ:
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավազյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոք բերած անձը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, մասնավորապես, սխալ են մեկնաբանել ն կիրառել 2021 թվականի
4
մայիսի 5-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 8-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3- րդ հոդվածի դրույթները:
6.Լ Բողոքաբերը նշել է, որ Հ.Գրիգորյանի կողմից հանցավոր արարքը կատարելու պահին գործել է ՀՀ նախկին քրեական օրենսգիրքը: Սույն դեպքում ընդունվել է նրա անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք: Մասնավորապես, նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ նա պետք է կրեր նշանակված պատժի կեսը, իսկ ՃՇ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված պատժի մեկ երրորդը: Մակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքով այդ դրույթին հետադարձ ուժ տալու մասին իրավակարգավորում առկա չէ, այլ կերպ ասած՝ մինչն 2022 թվականի հուլիսի Լը ազատազրկման ձնով պատժի դատապարտված անձանց համար նշված փոփոխությունը չունի հետադարձ ուժ, քանի որ դրա հետադարձ ուժ ունենալու մասին ՀՀ քրեական օրենսգրքում ն «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում առկա չէ համապատասխան իրավակարգավորում:
62. Բողոքաբերի պնդմամբ,։ դատապարտյալի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի գործադրմանն առնչվող
իրավահարաբերությունների կարգավորումն ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքի, այլ ոչ թե ՀՀ քրեակատարողական օրենսգրքի տիրույթում: Մասնավորապես, ՀՀ քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված չէ որնէ նորմ, որով կարգավորվում են դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանները: Դրանով նախատեսված են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի վերաբերելի այլ հանգամանքներ՝ քրեակատարողական ն պրոբացիայի ծառայության կողմից կազմվող զեկույցների բովանդակությունը, դրանք կազմելու ժամկետները, չափանիշները, այդ գործընթացում դատապարպյաի ն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի իրավունքները ն
պարտականությունները:
7. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հունիսի 15-ի որոշումը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ն կայացնել նոր դատական ակտ՝
5
մերժեով դատապարտյալ Հ.Գրիգորյանին պատիժը կրելոց ՛պայմանական վաղաժամկետ ազատելը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8 Ազատազրկման կատարումն ապահովելու համար Հ.Գրիգորյանը 2021 թվականի նոյեմբերի 27-ին ընդունվել է քրեակատարողական հիմնարկ:
9. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(..) (Այրարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող իրավական ակտերն աներկբայորեն ունեն հետադարձ ուժ, իսկ ինչ վերաբերում է անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող իրավական ակտերին, ապա դրանց հետադարձությունը պայմանավորված է ակվտն ընդունող մարմնի կամահայտնությաւմը: Այսինքն` յուրաքանչյուր կոնկրետ, ակվտվ պետք է հարակ նախատեսված լինի անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմերի հետադարձության կանոնը, այլապես դրանք հետադարձ ուժ չեն ունենա:
Սույն դեպքում 2022 թվականի հուլիսի Էին ուժի մեջ մրած քրեական օրենսգրքի ծ»րդ հոդվածը դատապարտյալին պայմանական վաղաժամկետ պատժի կրումից ազապելու պայմաններից մեկր՝ պապժի որոշակի ժամկեվր կրած լինելը, կապում է ոչ թն հանցագործության ծանրության աստիճանի հեր, այլ այն հանգամանքի հեվ, թե ինչ ժամկետով է դատապարտյալն ազատազրկման դատապարվվել: Մինչդեռ, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի 76-րդ հոդվածը հիշյալ հանգամանքը կապում էր անձին վերագրվող հանցագործության ծանրության աստիճանի հետ: Հիշատակված -իրավակարգավորումների համեմատական վերլուծությունը ցույց է ալիս, որ գործող քրեական օրենսգրքով ավելի մեղմ պայմաններ են նախատեսվել դատապարտյալին -պայմանական վաղաժամկետ պատժի կրումից ազատելու համար պատիժն այս կամ այն չափով կրած լինելու ժամկետի հաշվարկի վերաբերյալ:
Դրանից բացի, Դատարանի գնահատմամի ՀՀ գործող ն նախկին քրեական օրենսգրքերի համապատասխանարար 85-րդ ն 76րդ հոդվածներով նախատեսված "Տնննյութեր, հատոր է թերթեր34:
6
իրավակարգավորումները վերաբերելի են պավժին, քանի որ դրանցով նախատեսվում, են պատժից պայմանական վաղաժամկեր ազատմամն հիմքերն ու պայմանները: Հետնաբար նոր քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու պայմաններում դրա 85-րդ հոդվածով նախատեսված մեղմացնող դրույթները, պազտժի մեղմացման նորմերի հետաղարձության կանոնի համաձայն` պետք է վերաբերելի մասով կիրառվեն նան այն դատապարվյալների նկատմամբ, որոնց նկատմամբ վերջնական դատական ակտերը կայացվել ն օրինական ուժ են ատացել 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված քրեական օրենսգիքի գործողության ժամանակահատվածում:
Վերոգրյալով պայմանավորված` Դատարանը փաստում է, որ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները կիրառելի են դատապարտյալ Հովհաննես Գրիգորյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատկու հարցը քննարկելու համար, ն րատ այդմ՝ Դատարանը պետք է հիմք ընդունի այն, ոյ. Հովհաննես Գրիգորյանն արդեն իսկ կրել է պատժի մեկ երրորդից ավելին (-»»:
10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) Վերոգրյալ իրավական նորմերի ն ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում: արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Առաջին ատյանի դատարունի որոշման վերը նշված հիմնավորումներն ընդունելի են նան Վերաքննիչ դատարունի համար:
(-) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնը նախատեսում է, որ արարքի հանցավորությունը, պավզժելիությունը ն քրեաիրավական այլ հետնանքները որոշվում: են. արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Միննույն ժամանակ, արարքի կատարումից հետո ընդունված քրեական օրենքին կարող է հետադարձ ուժ տրվել միայն այն դեպքում, երբ փվյալ օրենքը լիիվ կամ մասնակի վերացնում է արարքի հանցավորությունը, մեղմացնում է պատիժը կամ այլ կերպ բարելավում է հացանք կատարած անձի վիճակը:
(--)
"Տես հատոր 1-րդ, թերթեր 48-67:
7
Նախկին ն նտր քրեական օրենագրքերի վերոնշյալ իրավակարգավորումների համեմատական վերլուծությաւն հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագիում է, որ 2022 թվականի հուլիսի Էին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածին պեվք է տրվի հետադարձ ուժ՝ հիմք ընդունելով մեջբերված միջազգային- իրավական, սահմանադրաիխրավական, ն քրեաիրավական կարգավորումները:
Այսպես, վերոգրյալ իխրավական վերլուծությունների ն հիմնավորումների շիջանակներում համադրելով 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը՝ 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի հեվ., Վերաքննիչ դատարանը փաարում է, որ գործող օրենսդրություն, Հովհաննես Գրիգորյանի վիճակն այլ կերպ բարելավող է, ուստի նման պայմաններում վերջինի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ, ազատելու հարցի լուծման համար անհրաժեշտ է կիրառվի 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի պայմանները:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Լոռու մարզի դափախազության ավագ դատախազ ՍՏոնոյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել` Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի ապրիլի 1էի ԼԴ/0003/12/23 որոշումը թողնելով անփոփոխ՝ հիմք ընդունելով առյն որոշման մեջ արտահայվված իրավական դիրքորոշումները (.--»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ դատապարտյալ Հ.Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը ենթակա է հաշվարկման ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված կանոնով:
12. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` «Լ Արարքի հանցավորությունը, պավժելիությունը ն քրեաիրավական այլ հերնանքները որոշվում, են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
"Տես հատոր 2-րդ, թերթեր 24-45:
8
2 Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողություն, կամ անգործությունը կատարելու պահր՝ անկախ հետնանքներն առաջանալու պահից: (..)»:
Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հանցանք կամ քրեական օրենադրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենադրությունն ունի հետադարձ ուժ, եթն դաւ նախաւտեսված է օրենքով»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3րդ մասի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկետ ազատում կարող Լէ կիրառվել միայն, եթե դատապարտյալը փատրացի կրել է`
Ը)
2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը. (-)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատապարվյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազավվել, եթե կրել է`
1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազավազրկմուն ձեով նշանակված պավժի ոչ պակաս քան մեկ երրորդը, (-)»:
3. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների հետադարձ ազդեցության հնարավորության հիմնախնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վանիկ Առուստամյանի գործով որոշման շրջանակներում՝ արձանագրելով, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է ն պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, որոնց անտեսումը կհանգեցնի նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման: Տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման առավել բարենպաստ կանոն է սահմանվել, սակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով
9
դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել::
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- ծանը հանցագործության համար մեղավոր ճանաչված Հ.Գրիգորյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով ն տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ առանց գույքի բռնագրավման»:
- ազատազրկման կատարումն ապահովելու համար ՀՃ.Գրիգորյանը
քրեակատարողական հիմնարկ է ընդունվել 2021 թվականի նոյեմբերի 27-ին::
- 2023 թվականի մարտի 27ին, ՀԸ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալ Հ.Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՛:
- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ՀՀ գործող ն նախկին քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 85-րդ ն 76-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները վերաբերելի են պատժին, քանի որ դրանցով նախատեսվում են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հիմքերն ու պայմանները ն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածին հետադարձ ուժ է տվել՝ համարելով այն պատիժը մեղմացնող: Վերոգրյալի հաշվառմամբ, Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Հ.Գրիգորյանին պայմանական վաղաժամկետ ազատել է պատժի չկրած՝ 2 (երկու) տարի 7 (յոթ) ամիս 13 (տասներեք) օր մասը կրելուց` սահմանելով փորձաշրջան՝ պատժի չկրած մասի չափով':
- Վերաքննիչ դատարանը, 2023 թվականի հունիսի 15-ի որոշմամբ` դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի որոշումը թողնելով անփոփոխ՝ հիմք ընդունելով իր որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Վերաքննիչ դատարանը, մասնավորապես արձանագրել է, որ հիմք ընդունելով մեջբերված միջազգային- " Տես Վճռաբեկ դատարանի` Վանիկ Առուարամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը:
5 Տե՛ս, սույն որոշման 1-ին կետը:
6 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը:
7 Տե՛ս, սույն որոշման 2-րդ կետը:
Ց Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը:
10
իրավական, սահմանադրաիրավական, ն քրեաիրավական կարգավորումները, 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածին պետք է տրվի հետադարձ ուժ, քանզի այն Հովհաննես Գրիգորյանի վիճակն այլ կերպ բարելավող է՞։
5. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով Վանիկ Առուարամյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոք բերած անձի այն եզրահանգմանը, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պայման հանդիսացող` պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգման տեսանկյունից, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի կանոնը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի կարգավորման համեմատ համարվում է դատապարտյալ Հ.Գրիգորյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, որպիսի արձանագրում է կատարել նան Վերաքննիչ դատարանը, սակայն այն հետադարձության ուժով կիրառելու հատուկ կարգավորում օրենքով նախատեսված չէ, ուստի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնի ուժով, քրեական նոր օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
Հետնաբար, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ ստորադաս
դատարանների այն հետնությունը, որ մինչն ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը հանցանք կատարած ՀՇ.Գրիգորյանի նկատմամբ պետք է կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի Լին կետով սահմանված կանոնը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այն հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն օրենքով նախատեսված չէ:
Վերոգրյալի հաշվառմամբ, անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3րդ մասի 2րդ կետով սահմանված նվազագույն ժամկետը դատապարտյալ Հ.Գրիգորյանի կողմից փաստացի կրած լինելու հարցին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Հ.Գրիգորյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով, այնուհետն` դատավճիռն ի կատար ածելու համար, 2021 թվականի նոյեմբերի 27-ին, ՀԳրիգորյանն ընդունվել է քրեակատարողական հիմնարկ ն 202: թվականի ապրիլի 14ին պայմանական
1
վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ ՀԿԳրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ նշանակված պատժից փաստացի կրել է 1 (մեկ) տարի 4 (չորս) ամիս 17 (տասնյոթ) օրը:
Ընդհանրացնելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանր
հանցագործութան համար ազատազրկման Օ։Օ»դատապարտված Հ.Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա՝ 2023 թվականի ապրիլի 14-ի դրությամբ, փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկման կեսը:
15.. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, որ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը նվազեցնող օրենքը համարվում է պատիժը մեղմացնող՝ հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում բազմիցս ընդգծել է, որ պատժից ազատելու հիմքերի ն պայմանների հետ կապված՝ առավել նպաստավոր պայմաններ ստեղծող նոր օրենքը համարվում է անձի վիճակն այլ կերպ բարելավող: Բացի այդ, հարկ է նկատել, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցում դատարանին տրված է չափելի հայեցողություն, այսինքն, պատժի պարտադիր կրման նվազագույն առավել նպաստավոր ժամկետի սահմանումը պատժից անվերապահ ազատում նախատեսող նորմ չէ":
16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, այն է՝ կիրառել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման ն չեն կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի` հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 օ Տե՛ս, ուսմճնՏ տղամռոմչ, Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10- ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշումը:
12
թվականի հունիսի 15ի որոշումը բեկանելու ու դատապարտյալ Հ.Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդությունը մերժելու համար:
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով ՇՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ 36Լրդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Դատապարտյալ Հովհաննես Համազասպի Գրիգորյանի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 15-ի որոշումը բեկանել ն ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի
միջնորդությունը մերժել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ԼԴ/0003/12/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
