Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 2 — Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության նպատակները և խնդիրները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 2AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 2 — Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության նպատակները և խնդիրները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության նպատակները և խնդիրները 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության նպատակներն են դատապարտյալի վերասոցիալականացումը, նրա իրավահպատակ վարքագծի ձևավորումը և նոր հանցագործությունների կանխումը։ 2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության խնդիրներն են՝ սահմանել պատիժների կատարման և դատապարտյալի կողմից կրման, քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կար

Ամբողջ Տեքստ

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության նպատակները և խնդիրները 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության նպատակներն են դատապարտյալի վերասոցիալականացումը, նրա իրավահպատակ վարքագծի ձևավորումը և նոր հանցագործությունների կանխումը։

2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության խնդիրներն են՝ սահմանել պատիժների կատարման և դատապարտյալի կողմից կրման, քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները, իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման կարգն ու պայմանները, դատապարտյալի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման հիմնական միջոցները, պաշտպանել նրա իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը, վերահսկել դատապարտյալի պարտականությունների կատարումը, նախապատրաստել նրանց հասարակությունում վերաինտեգրմանը և պատժից ազատվող անձանց ցուցաբերել սոցիալական աջակցություն։

3. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը սահմանում է պատիժների կատարման ընդհանուր դրույթները և սկզբունքները, պատիժների կատարման կարգն ու պայմանները, քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգը, դրանց նկատմամբ իրականացվող հսկողությունն ու վերահսկողությունը, դատապարտյալի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման նպատակով հիմնական միջոցների կիրառումը, դատապարտյալի իրավական վիճակը, նրա իրավունքները և ազատություններն ապահովելու երաշխիքները, պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեության, պատժից ազատելու և դատապարտյալներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու կարգը, ինչպես նաև իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման կարգն ու պայմանները։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել