Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 82 — ՀՏԿ-ների անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջները Կառավարությունը պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրամբարների օգտագործման, պահպանման, կապիտալ ներդրումների և
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 82AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 82 — ՀՏԿ-ների անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջները Կառավարությունը պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրամբարների օգտագործման, պահպանման, կապիտալ ներդրումների և

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 82. ՀՏԿ-ների անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջները Կառավարությունը պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրամբարների օգտագործման, պահպանման, կապիտալ ներդրումների և անվտանգության համար։ Կառավարությունն ապահովում է, որպեսզի հավաքվեն այդ գործունեության իրականացման համար պահանջվող բոլոր միջոցները, ավարտին հասցվեն առնչվող աշխատանքները, ջրամբարները շարունակաբար աշխատեն հուսալի և անվտանգ՝ ջրօգտագործման թույլտվության ամբողջ ըն

Ամբողջ Տեքստ

Հոդված 82. ՀՏԿ-ների անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջները Կառավարությունը պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրամբարների օգտագործման, պահպանման, կապիտալ ներդրումների և անվտանգության համար։ Կառավարությունն ապահովում է, որպեսզի հավաքվեն այդ գործունեության իրականացման համար պահանջվող բոլոր միջոցները, ավարտին հասցվեն առնչվող աշխատանքները, ջրամբարները շարունակաբար աշխատեն հուսալի և անվտանգ՝ ջրօգտագործման թույլտվության ամբողջ ընթացքում։ ՀՏԿ-ների անվտանգության ապահովման հիմքերն են դրանց՝ 1) վթարի թույլատրելի ռիսկի աստիճանի ապահովումը. 2) անվտանգության մասին ներկայացվող հայտարարագիրը. 3) գործունեության իրականացման թույլտվության կարգը. 4) օգտագործման անընդհատության ապահովումը. 5) անվտանգությունն ապահովող միջոցառումները, այդ թվում՝ ա) անվտանգության չափանիշների հաստատումը, բ) ՀՏԿ-ների հագեցումը այնպիսի տեխնիկական միջոցներով, որոնք հնարավորություն են տալիս մշտապես հսկել դրանց տեխնիկական վիճակը, գ) ՀՏԿ-ների օգտագործումը համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով.

6) ՀՏԿ-ում նախապես իրականացվող համալիր այն միջոցառումները, որոնք հնարավորություն են տալիս առավելագույնս նվազեցնելու արտակարգ իրավիճակների առաջացման հնարավորությունը. 7) անձանց պատասխանատվությունն այն գործողությունների համար, որոնք, թույլատրելի աստիճանի համեմատությամբ, նվազեցրել են ՀՏԿ-ների անվտանգությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել