Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 88 — Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 88AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 88 — Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 88. Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը 1. Ընկերակցությունում մասնակցելու հետ չկապված պարտքերի համար (անձնական պարտքեր) լիակատար ընկերակցության գույքում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածել թույլատրվում է միայն պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում: Այդպիսի մասնակցի պարտատերերն իրավունք ունեն լիակատար ընկերակցությունից պահանջել առանձնացնելու բաժնեհավաք կապի

Ամբողջ Տեքստ

Հոդված 88. Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը 1. Ընկերակցությունում մասնակցելու հետ չկապված պարտքերի համար (անձնական պարտքեր) լիակատար ընկերակցության գույքում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածել թույլատրվում է միայն պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում: Այդպիսի մասնակցի պարտատերերն իրավունք ունեն լիակատար ընկերակցությունից պահանջել առանձնացնելու բաժնեհավաք կապիտալում պարտապանի բաժնեմասին համապատասխանող` ընկերակցության գույքի մասի վրա բռնագանձում տարածելու նպատակով: Ընկերակցության գույքի առանձնացման ենթակա մասը կամ դրա արժեքը որոշվում է առանձնացնելու մասին պահանջ ներկայացնելու պահին կազմված հաշվեկշռով:

2. Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասին համապատասխանող գույքի վրա բռնագանձում տարածելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերակցությունում և հանգեցնում է սույն օրենսգրքի 83 հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված հետևանքներին:

3. Կատարողական վարույթի շրջանակներում լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու հարաբերությունները կարգավորվում են «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: (88-րդ հոդվածը լրաց.

11.04.24 ՀՕ-187-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել