ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 366 — Անձնակազմի նախապատրաստումը մարտական հերթապահության կատարվում է ստորաբաժանումների, մարտական անձնակազմերի, հերթապահ հերթափոխերի կազմում` զորամասի հրամանատարի հաստատած պլանի հիման վրա
Ամփոփում
Հոդված 366. Անձնակազմի նախապատրաստումը մարտական հերթապահության կատարվում է ստորաբաժանումների, մարտական անձնակազմերի, հերթապահ հերթափոխերի կազմում` զորամասի հրամանատարի հաստատած պլանի հիման վրա` ամեն անգամ հերթապահության անցնելուց առաջ: Այն անցկացվում է զորամասի հրամանատարի կամ նրա հանձնարարությամբ` այլ անձանց կողմից` խնդիրների բնույթի ու ծավալի, զորամասի, ստորաբաժանման առանձնահատկությունների, մարտական հերթապահության կատարման տեղի ու ժամանակի հաշվ
Ամբողջ Տեքստ
Հոդված 366. Անձնակազմի նախապատրաստումը մարտական հերթապահության կատարվում է ստորաբաժանումների, մարտական անձնակազմերի, հերթապահ հերթափոխերի կազմում` զորամասի հրամանատարի հաստատած պլանի հիման վրա` ամեն անգամ հերթապահության անցնելուց առաջ: Այն անցկացվում է զորամասի հրամանատարի կամ նրա հանձնարարությամբ` այլ անձանց կողմից` խնդիրների բնույթի ու ծավալի, զորամասի, ստորաբաժանման առանձնահատկությունների, մարտական հերթապահության կատարման տեղի ու ժամանակի հաշվառումով, մարտական հերթապահության նախապատրաստման դասարաններում կամ հատուկ նախապատրաստված տեղերում` ուսումնական (ուսումնամարզական) տեխնիկայի, ապարատուրայի, մանրակերտների և ուսումնական ձեռնարկների օգտագործումով: Սպառազինությունը և ռազմական տեխնիկան պատրաստվում են նախօրոք: Հերթապահ ուժերի և միջոցների նախապատրաստման բոլոր միջոցառումները ավարտվում են մարտական հերթապահություն կատարելու նրանց պատրաստության ստուգումով: Ստուգման արդյունքները արտացոլվում են մարտական հերթապահության նախապատրաստության հաշվառման մատյանում: Զորամասի հրամանատարը մարտական հրաման է արձակում մարտական հերթապահության անցնելու մասին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
