ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 415 — Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը 1.
Ամփոփում
Հոդված 415. Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը 1. Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում կարանտին սահմանելու համար հիմք հանդիսացած վարակով՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 415. Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը 1. Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում կարանտին սահմանելու համար հիմք հանդիսացած վարակով՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր վնաս կամ 2) անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում կարանտին սահմանելու համար հիմք հանդիսացած վարակով՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով: (415-րդ հոդվածը լրաց.
09.06.22 ՀՕ-240-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
