ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 18 — Պրոբացիայի ծառայողի մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումը 1.
Ամփոփում
Հոդված 18. Պրոբացիայի ծառայողի մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումը 1. Պրոբացիայի ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված քաղաքացիները հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են անցնել մասնագիտական պատրաստում: 2. Պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող պրոբացիայի ծառայողները ենթակա են վերապատրաստման՝ պրոբ
Ամբողջ Տեքստ
Հոդված 18. Պրոբացիայի ծառայողի մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումը 1. Պրոբացիայի ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված քաղաքացիները հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են անցնել մասնագիտական պատրաստում:
2. Պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող պրոբացիայի ծառայողները ենթակա են վերապատրաստման՝ պրոբացիայի ծառայողի անհատական վերապատրաստման կարիքի գնահատման հիման վրա՝ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կատարողականի գնահատականի արդյունքներով, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված՝ պրոբացիայի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտության դեպքում, սակայն ոչ ուշ, քան երեք տարին մեկ: Պրոբացիայի ծառայողների վերապատրաստման կարգը սահմանում է Նախարարը: Պրոբացիայի ծառայողների վերապատրաստումն իրականացվում է պետական բյուջեի և օրենքով չարգելված միջոցների հաշվին։
3. Պրոբացիայի ծառայողը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված միջոցների հաշվին վերապատրաստվելուց հետո (բացառությամբ կատարողականի գնահատականի արդյունքներով պարտադիր վերապատրաստման)՝ մեկ տարվա ընթացքում, Պրոբացիայի ծառայությունից ազատվելու դեպքում փոխհատուցում է իր վերապատրաստման համար կատարված ծախսերը՝ ծառայություն չիրականացրած ամիսներին համամասնորեն (մեկ ամսվա փոխհատուցման չափը հաշվարկվում է կատարված ընդհանուր ծախսը բաժանելով 12 ամսվա):
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
