ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 320 — Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու գործով դատարանի որոշումը 1.
Ամփոփում
Հոդված 320. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու գործով դատարանի որոշումը 1. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները: 2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝ 1) վիճարկվող վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը. 2) վիճարկվող վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը. 3) գործին մասնակցող անձանց անունները (ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 320. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու գործով դատարանի որոշումը 1. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝ 1) վիճարկվող վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը. 2) վիճարկվող վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը. 3) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու) վայրը. 4) դատարանի եզրահանգումը՝ ա. արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու, բ. դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու, գ. սույն օրենսգրքի 318-րդ հոդվածի 2.1-ին և 2.2-րդ մասերով սահմանված դեպքերում՝ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու և արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ:
3. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4. Արբիտրաժի վճռի չեղյալ ճանաչելը խոչընդոտ չէ կրկին արբիտրաժ դիմելու համար, եթե արբիտրաժ դիմելու հնարավորությունն սպառված չէ:
5. Այն դեպքում, երբ արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ է ճանաչվում արբիտրաժային համաձայնության անվավերության հետևանքով, կամ եթե նման վճիռը կայացվել է արբիտրաժային համաձայնությամբ արբիտրաժին չվերապահված վեճի վերաբերյալ կամ չի համապատասխանում դրա պայմաններին կամ արբիտրաժային համաձայնությամբ չնախատեսված հարցերով որոշումներ է պարունակում, ապա արբիտրաժային վարույթի կողմերն իրենց վեճը լուծելու համար կարող են դիմել դատարան՝ սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կանոնների պահպանմամբ: (320-րդ հոդվածը խմբ. 03.05.23 ՀՕ-159-Ն ) ԳԼՈՒԽ 46 ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎՃԻՌԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ (վերնագիրը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
