Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 74 — Միացման իրավական հետևանքները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 74AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 74 — Միացման իրավական հետևանքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 74. Միացման իրավական հետևանքները 1. Միացման պայմանագրով սահմանված ժամկետներում միացման մասին որոշում ընդունած կառավարիչներն իրականացնում են միացման պայմանագրով նախատեսված միջոցառումները, հաստատում են փոխանցման ակտը և պահպանվող կառավարչի կանոնադրության կամ կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնում են Կենտրոնական բանկ` գրանցման: Կենտրոնական բանկ

Ամբողջ Տեքստ

Հոդված 74. Միացման իրավական հետևանքները 1. Միացման պայմանագրով սահմանված ժամկետներում միացման մասին որոշում ընդունած կառավարիչներն իրականացնում են միացման պայմանագրով նախատեսված միջոցառումները, հաստատում են փոխանցման ակտը և պահպանվող կառավարչի կանոնադրության կամ կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնում են Կենտրոնական բանկ` գրանցման: Կենտրոնական բանկ է ներկայացվում նաև սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված այն ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության մասին որոշման վերաձևակերպման մասին հայտ, որն ստացել է միացող կառավարիչը (կառավարիչները), սակայն առկա չէ պահպանվող կառավարչի մոտ:

2. Պահպանվող կառավարչի կանոնադրությունը կամ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու պահից միացած կառավարչի (կառավարիչների) գործունեության դադարման վերաբերյալ կառավարիչների գրանցման մատյանում կատարվում է գրառում: Սույն մասում նշված գրառման պահից պահպանվող կառավարիչը համարվում է վերակազմակերպված:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել