ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի հոկտեմբերի 23-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 11-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Գլուխ 11. Վարչական իրավախախտումներ քաղաքաշինության և բնակարանային-կոմունալ տնտեսության բնագավառում»: Հոդված 2. Օրենսգրքի 151-րդ հոդվածի սանկցիայում «տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «քսանապատիկի» բառով։ Հոդված 3. Օրենսգրքի 152-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 152. Բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնները խախտելը Բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնները, ընդհանուր օգտագործման շինությունների (շենքերի մուտքեր, աստիճանավանդակներ, վերելակային և այլ հորեր, բնակելի և ոչ բնակելի շինություններից դուրս գտնվող միջանցքներ, տանիքներ, ձեղնահարկեր, տեխնիկական հարկեր) և ընդհանուր օգտագործման գույքի (վերելակներ, ջրի պոմպեր, ջրամատակարարման, ջրահեռացման և այլ ինժեներական համակարգեր, շենքի սանտեխնիկական և այլ սարքավորումներ) սանիտարական պահպանման, շահագործման կանոնները խախտելը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։»: Հոդված 4. Օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիայում «լրիվ չափից մինչև դրա եռապատիկը» բառերը փոխարինել «հիսնապատիկի չափով» բառերով։ Հոդված 5. Օրենսգրքի 154-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 154. Շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը Հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։»: Հոդված 6. Օրենսգրքի 156-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 156. Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով։»: Հոդված 7. Օրենսգրքի 157-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 157. Ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները վնասելը Ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները վնասելը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից իրենց տնօրինության տակ գտնվող կանաչ գոտիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների, կառուցապատողների կամ շինարարություն իրականացնողների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով։»: Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 157 1 -157 12 -րդ հոդվածներով. « Հոդված 157 1 . Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակությանը չիրազեկելը Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակությանը չիրազեկելը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։ Հոդված 157 2 . Սահմանված կարգի խախտումներով ճարտարապետահատակագծային առաջադրանքներ տրամադրելը Սահմանված կարգի խախտումներով ճարտարապետահատակագծային առաջադրանքներ տրամադրելը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Հոդված 157 3 . Կառուցապատողներին ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմաններ տրամադրելու կարգը խախտելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունների կողմից կառուցապատողներին օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմաններ տրամադրելու կարգը խախտելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Հոդված 157 4 . Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։ Նույն արարքը, որը պատճառ է դարձել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության նորմատիվային ցուցանիշների նվազեցմանը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ Նույն արարքը, որը պատճառ է դարձել շինարարության ընթացքում տեխնիկական վթարների՝ - առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։ Հոդված 157 5 . Ճարտարապետահատակագծային առաջադրանքին չհամապատասխանող նախագծերը համաձայնեցնելը Ճարտարապետահատակագծային առաջադրանքին չհամապատասխանող նախագծերը համաձայնեցնելը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ Հոդված 157 6 . Շինարարության և քանդման թույլտվություններ տալու սահմանված կարգը խախտելը Շինարարության և քանդման թույլտվություններ տալու սահմանված կարգը խախտելը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։ Հոդված 157 7 . Կառուցապատողի կողմից առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ իրականացնելը Կառուցապատողի կողմից առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ իրականացնելը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։ Հոդված 157 8 . Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ստանդարտների, շինարարական արտադրության և ընդունման նորմերի, ինչպես նաև տեխնիկական հսկողության կարգի խախտումներ թույլ տալը Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ստանդարտների, շինարարական արտադրության և ընդունման նորմերի, ինչպես նաև տեխնիկական հսկողության կարգի խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության վրա, վտանգ չեն պարունակում մարդկանց և (կամ) շրջակա միջավայրի համար և կարող են վերացվել՝ առանց դադարեցնելու ընդհանուր շինարարական աշխատանքները՝ - առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։ Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության վրա, վտանգ են պարունակում մարդկանց և (կամ) շրջակա միջավայրի համար և չեն կարող վերացվել առանց դադարեցնելու ընդհանուր շինարարական աշխատանքները՝ - առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։ Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների՝ - առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։ Հոդված 157 9 . Տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինական պետական տեսչությանը շինարարությունում տեխնիկական վթարների մասին քառասունութ ժամվա ընթացքում տեղյակ չպահելը Տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինական պետական տեսչությանը շինարարությունում տեխնիկական վթարների մասին քառասունութ ժամվա ընթացքում լիազորված մարմնի սահմանած կարգով տեղյակ չպահելը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։ Հոդված 157 10 . Քաղաքաշինական պետական տեսչության տեսուչին ստուգվող օբյեկտ մուտք գործել արգելելը, տեսչության կողմից տրված պարտադիր կատարման ցուցումները չկատարելը Քաղաքաշինական պետական տեսչության տեսուչին ստուգվող օբյեկտ մուտք գործել արգելելը, տեսչության կողմից տրված պարտադիր կատարման ցուցումները չկատարելը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։ Հոդված 157 11 . Շինարարության ավարտի փաստագրման սահմանված կարգը խախտելը Շինարարության ավարտի փաստագրման սահմանված կարգը խախտելը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Հոդված 157 12 . Ինքնակամ շինարարության կասեցման, կանխարգելման ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը Ինքնակամ շինարարության կասեցման, կանխարգելման ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը՝ - առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։»: Հոդված 9. Օրենսգրքի 219-րդ հոդվածի՝ 1) առաջին մասի «149-157» թվերը փոխարինել «149-156» թվերով. 2) երկրորդ մասի «152-157» թվերը փոխարինել «152-156» թվերով: Հոդված 10. Օրենսգրքի 220-րդ հոդվածից հանել «152, 154, 156,» թվերը: Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել 244 8 -րդ հոդվածով. « Հոդված 244 8 . Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի քաղաքաշինական պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի քաղաքաշինական պետական տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 157-157 12 -րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։ Քաղաքաշինական պետական տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և տուգանք նշանակելու իրավունք ունեն քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետերը, որոնց որոշումները հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը։»: Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2002 թ. նոյեմբերի 16 Երևան ՀՕ-438-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-438-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (28.11.2002-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.11.27/51(226) Հոդ.1188 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.10.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.11.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 28.11.2002 Հիմնական ակտ 23.10.2002, ՀՕ-438-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հոկտեմբերի, 2002 թ.
- Գործի #:
- ՀՕ-438-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
