ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 55 — Հրատարակչի իրավունքը 1.
Ամփոփում
Հոդված 55. Հրատարակչի իրավունքը 1. Հրատարակությունների հրատարակչական ձևավորումների նկատմամբ բացառիկ իրավունքները պատկանում են տվյալ ձևավորումն իրականացրած հրատարակչին: 2. Հրատարակիչն իրավունք ունի արգելելու կամ թույլատրելու երրորդ անձանց իր հրատարակությունների հրատարակչական ձևավորումների վերարտադրությունը: 3. Հրատարակիչը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։ 4. Հրատարակիչը կարող է պայմանա
Ամբողջ Տեքստ
Հոդված 55. Հրատարակչի իրավունքը 1. Հրատարակությունների հրատարակչական ձևավորումների նկատմամբ բացառիկ իրավունքները պատկանում են տվյալ ձևավորումն իրականացրած հրատարակչին:
2. Հրատարակիչն իրավունք ունի արգելելու կամ թույլատրելու երրորդ անձանց իր հրատարակությունների հրատարակչական ձևավորումների վերարտադրությունը:
3. Հրատարակիչը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։
4. Հրատարակիչը կարող է պայմանագրով այլ անձանց փոխանցել նաև հրատարակչական ձևավորումն օգտագործելու իրավունքը: Պայմանագրում նշվում են օգտագործման ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, տարածքը և այլն:
5. Հրատարակչական ձևավորման նկատմամբ գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
