Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-40-Ն30 ապրիլի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի ապրիլի 30-ին «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով. «7.1) կազմակերպության ստանդարտ` իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ընդունված ստանդարտ.»: Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) հաստատում և պետական գրանցման է ներկայացնում տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչներն ու դրանց փոփոխությունները:»: Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով. «5) տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչները. 6) կազմակերպության ստանդարտները:»: Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին և 15.2-րդ հոդվածներով. « Հոդված 15.1. Տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչները 1. Տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչների մշակումը, հաստատումը, վարումը և կիրառումն իրականացվում են ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան:

2. Միջազգային, միջպետական կամ այլ պետությունների դասակարգիչները կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետությունում` ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան:

3. Տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչներն ու դրանց փոփոխությունները ենթակա են լիազորված պետական մարմնի կողմից հաստատման և պետական գրանցման: Հոդված 15.2. Կազմակերպության ստանդարտները 1. Կազմակերպության ստանդարտները մշակում, ընդունում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ հայտարարում և հաշվառում են իրավաբանական անձինք և (կամ) անհատ ձեռնարկատերերը: Կազմակերպության ստանդարտները մշակվում են արտադրանքի տեխնիկական պահանջների և նորմերի սահմանման, ինչպես նաև արտադրության կազմակերպման և կատարելագործման նպատակով:

2. Կազմակերպության ստանդարտները չպետք է հակասեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:»: Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18 օրենքի համաձայն կամ ի կատարումն դրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:»: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. մայիսի 25 Երևան ՀՕ-40-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-40-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (15.06.2013-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.06.05/29(969) Հոդ.527 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 30.04.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.05.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 15.06.2013 Հիմնական ակտ 30.04.2013, ՀՕ-40-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 08.02.2012, ՀՕ-21-Ն 08.02.2012, ՀՕ-21-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 ապրիլի, 2013 թ.
Գործի #:
ՀՕ-40-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել