ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 352 — Դատական վերանայման կառուցակարգերը 1.
Ամփոփում
Հոդված 352. Դատական վերանայման կառուցակարգերը 1. Դատական վերանայումը կարող է իրականացվել միայն սույն հոդվածով նախատեսված կառուցակարգերի շրջանակներում: 2. Վերաքննությունը կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկվում է առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած` 1) դատավճիռը. 2) վարույթը կարճելու մասին որոշումը. 3) անչափահասի նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որոշումը. 4) ան
Ամբողջ Տեքստ
Հոդված 352. Դատական վերանայման կառուցակարգերը 1. Դատական վերանայումը կարող է իրականացվել միայն սույն հոդվածով նախատեսված կառուցակարգերի շրջանակներում:
2. Վերաքննությունը կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկվում է առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած` 1) դատավճիռը. 2) վարույթը կարճելու մասին որոշումը. 3) անչափահասի նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որոշումը. 4) անչափահասի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու մասին որոշումը:
3. Վճռաբեկությունը կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկվում է վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած` 1) դատավճիռը. 2) վերաքննության արդյունքով կայացված այլ եզրափակիչ դատական ակտը. 3) բացառիկ վերանայման արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը:
4. Հատուկ վերանայումը վերաքննիչ դատարանում կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկվում է առաջին ատյանի դատարանի` սույն օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
5. Հատուկ վերանայումը Վճռաբեկ դատարանում կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկվում է վերաքննիչ դատարանի՝ սույն օրենսգրքի 394-րդ հոդվածով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
6. Բացառիկ վերանայումը կիրառվում է այն դեպքում, երբ հիմնարար խախտման, նոր հանգամանքի կամ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով բողոքարկվում է սույն օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: (352-րդ հոդվածը փոփ., լրաց.
09.06.22 ՀՕ-241-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
