Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 35 — Ուսումնական հաստատության լուծարումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 35AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 35 — Ուսումնական հաստատության լուծարումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 35. Ուսումնական հաստատության լուծարումը 1. Ուսումնական հաստատությունը լուծարվում է` 1) հիմնադիրների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ. 2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելով` կապված դրա ստեղծման ժամանակ թույլ տրված` օրենքի կամ իրավական ակտերի խախտումների հետ. 3) դատարանի վճռով` առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու դեպքում. 4) ու

Ամբողջ Տեքստ

Հոդված 35. Ուսումնական հաստատության լուծարումը 1. Ուսումնական հաստատությունը լուծարվում է` 1) հիմնադիրների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ. 2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելով` կապված դրա ստեղծման ժամանակ թույլ տրված` օրենքի կամ իրավական ակտերի խախտումների հետ. 3) դատարանի վճռով` առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու դեպքում. 4) ուսումնական հաստատության սնանկության հետևանքով. 5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Ուսումնական հաստատությունը լուծարվելիս դրա պարտատերերի պահանջները բավարարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

3. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո ուսումնական հաստատության մնացած գույքը հանձնվում է դրա հիմնադիրներին, եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

4. Ուսումնական հաստատության լուծարումը համարվում է ավարտված, իսկ դրա գոյությունը` դադարեցված, իրավաբանական անձանց պետական գրանցման մատյանում այդ մասին գրառում կատարելու պահից:

5. Լուծարված ուսումնական հաստատության սովորողների հետագա ուսուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: (35-րդ հոդվածը փոփ.

26.07.01 ՀՕ-209) Գ Լ ՈՒ Խ 4. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել