Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 296 — Հարկ վճարողի տվյալների փոփոխման մասին տեղեկություններ ներկայացնելը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 296AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 296 — Հարկ վճարողի տվյալների փոփոխման մասին տեղեկություններ ներկայացնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 296. Հարկ վճարողի տվյալների փոփոխման մասին տեղեկություններ ներկայացնելը 1. Պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպությունների և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց՝ հարկային մարմնում հաշվառվելու ժամանակ ներկայացված տվյալների փոփոխման մասին տեղեկությունները և փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալությունը տրամադրում է հարկային մարմնին` Կառավարության սահմանած կարգով : 2. Հայաստանի Հանրա

Ամբողջ Տեքստ

Հոդված 296. Հարկ վճարողի տվյալների փոփոխման մասին տեղեկություններ ներկայացնելը 1. Պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպությունների և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց՝ հարկային մարմնում հաշվառվելու ժամանակ ներկայացված տվյալների փոփոխման մասին տեղեկությունները և փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալությունը տրամադրում է հարկային մարմնին` Կառավարության սահմանած կարգով :

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների՝ հարկային մարմնում հաշվառվելու ժամանակ ներկայացված տվյալների փոփոխության մասին տեղեկությունները և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տրամադրում է հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով:

3. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և նոտարների անձնագրային տվյալների փոփոխության մասին տեղեկությունները բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմինը տրամադրում է հարկային մարմնին՝ Կառավարության սահմանած կարգով : (296-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն) Գ Լ ՈՒ Խ 61 ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել