ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 95.6-րդ հոդվածով. « Հոդված 95.6. Առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման , մշակման կամ հավաքման աշխատանքների իրականացումը 1. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առանց Կադաստրի կոմիտեի թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների, ներառյալ՝ օդալուսանկարահանման իրականացումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից առանց Կադաստրի կոմիտեի թույլտվության «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների, ներառյալ՝ օդալուսանկարահանման իրականացումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:»: Հոդված 2. Օրենսգրքի 244.10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 244.10. Գեոդեզիայի և քարտեզագրման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը 1. Գեոդեզիայի և քարտեզագրման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 95.1-ին, 95.2-րդ, 95.4-րդ, 95.5-րդ և 95.6-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»: Հոդված 3. Օրենսգրքի 310-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «գեոդեզիայի և քարտեզագրման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ սույն օրենսգրքի 95.6-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում:»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-22-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-22-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (19.02.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.02.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.01.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 08.02.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 19.02.2023 Հիմնական ակտ 17.01.2023, ՀՕ-22-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 հունվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-22-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
