ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 165.9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ մինչև սույն հոդվածի վերջը` Օրենք) կամ Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումն առաջացնում է հետևյալ պատասխանատվության միջոցների կիրառումը՝ 1) Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
2) Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը (ներառյալ` Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չորակելը) կամ ժամկետանց տրամադրելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
3) Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելը, ինչպես նաև սահմանված հաշվետվությունների մեջ տվյալները սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելը, հաստատված հաշվետվական ձևը կառուցվածքային փոփոխությունների ենթարկելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
4) Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
5) Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.
6) Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
7) Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված տեղեկությունների տրամադրման կամ հանձնարարականների կատարման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
8) Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
9) Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
10) Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
11) Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
12) Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
13) Օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
14) Օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
15) Օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
16) Օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
17) Օրենքի 27-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
18) Օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»: Հոդված 2. Օրենսգրքի 244.12-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ վերահսկող մարմին առկա չլինելու կամ վերահսկող մարմնին՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորման բացակայության դեպքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտման գործերը քննում է Կենտրոնական բանկը, որի անունից վարչական տույժեր նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2014 թ. հուլիսի 22 Երևան ՀՕ-116-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-116-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (28.10.2014-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2014.07.30/41(1054) Հոդ.642 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.06.2014 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.07.2014 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 28.10.2014 Հիմնական ակտ 21.06.2014, ՀՕ-116-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունիսի, 2014 թ.
- Գործի #:
- ՀՕ-116-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
