Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 82 — Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի քննությունը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 82AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 82 — Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի քննությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 82. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի քննությունը 1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր, բացառությամբ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցման, որի պարագայում դիմում կարող է ներկայացնել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ՝ սույն օրեն

Ամբողջ Տեքստ

Հոդված 82. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի քննությունը 1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր, բացառությամբ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցման, որի պարագայում դիմում կարող է ներկայացնել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ՝ սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Դիմումում պետք է մատնանշվի Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքը:

3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև դիմումին պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը հավաստող ապացույցներ:

4. Սահմանադրական դատարանի այն դատավորը, որին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող և օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում նրա պարտականությունները:

5. Պատշաճ ծանուցված՝ Սահմանադրական դատարանի դատավորի` առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

6. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է

բանավոր ընթացակարգով:

7. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

8. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման: Դիմումից հրաժարումը ձևակերպվում է դիմող դատավորների միաձայն համաձայնությամբ:

9. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 50 օր հետո ընդունում է հետևյալ որոշումներից մեկը. 1) դիմումը մերժելու մասին.

2) Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը կիրառելու մասին:

10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը դատավորի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ կարգապահական տույժերից որևէ մեկը. 1) նախազգուշացում. 2) նկատողություն. 3) խիստ նկատողություն:

11. Դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Սահմանադրական դատարանը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

12. Եթե խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, նկատողություն ստանալու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նախազգուշացում ստանալու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:

13. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանը գնահատում է նաև Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն ամրագրող օրենքի սահմանադրականությունը և, հանգելով դրանց՝ Սահմանադրությանը հակասելու համոզմանը, ընդունում է սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետում նշված որոշումը: (82-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-198-Ն) (25.03.20 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել