Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան16 նոյեմբերի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 16 նոյեմբերի 2009թ. ՍԴԴԿՈ - | ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

16 նոյեմբերի 2009թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ` Վ. Պողոսյան

Անդամներ`

Կ. Բալայան

Վ. Հովհաննիսյան

Քննության առնելով ՀՀ քաղաքացիներ Արամ Սարգսյանի եւ Կարապետ Ռուբինյանի` 2009թ. նոյեմբերի 9-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը քննության ընդունելու հարցը

ՊԱՐԶԵՑ

•

Քաղաքացիներ Ա. Սարգսյանը եւ Կ. Ռուբինյանը դիմել են ՀՀ

սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Դիմողները գտնում են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասը` տառացի եւ լեգալ մեկնաբանությամբ, անձանց դատական պաշտպանություն ստանալու համար նախապայման է սահմանում, այն է՝ սպառել արտադատական կարգով պաշտպանության միջոցները, ընդ որում` ստանալ մերժում եւ դրանից հետո հնարավորություն ստանալ դիմելու դատական պաշտպանության։ Այլ կերպ ասած` սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթը թույլ չի տալիս անձանց, ում իրավունքներն ու օրինական շահերը խախտվել են պաշտոնատար անձի որոշումների կամ գործողությունների պատճառով, ուղղակիորեն հայցել դատական պաշտպանություն։ Դիմողները պնդում են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ մասը՝ «վարույթն իրականացնող մարմնի պարտականության» դրույթի պատճառով, թույլ չի տալիս ապահովել անձի խախտված իրավունքների լիարժեք NL ամբողջական վերականգնումը։

•

Դիմողները ՀՀ սահմանադրական դատարան են դիմել 09.11.2009թ: Վերջնական դատական ակտերը` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին, կայացվել են 2009թ. մայիսի 27-ին (դիմող Արամ Սարգսյանի նկատմամբ) եւ 2009թ. հուլիսի 3-ին (դիմող Կարապետ Ռուբինյանի նկատմամբ):

•

Առկա է միջնորդություն պետական տուրքից ազատելու վերաբերյալ: Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից` գտնում ենք, որ դիմումը պետք է ընդունել քննության, քանի որ.

•

դիմումում առաջադրված հարցերը ենթակա են ՀՀ սահմանադրական դատարանին,

•

դիմողներն իրավասու են դիմել ՀՀ սահմանադրական դատարան,

•

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ ՀՀ

սահմանադրական դատարանի որոշում,

•

դիմումի առարկայի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

•

դիմողները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 3-րդ մասով, 39 հոդվածով, 69-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 6-րդ մասերով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի «գ» կետով՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց

1.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերի

[անընթեռնելի] Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Ա. Սարգսյանի եւ Կ. Ռուբինյանի դիմումն ընդունել քննության։ 2.

Պետական տուրքից ազատելու վերաբերյալ

դիմողների

միջնորդությունը բավարարել։

3.

Որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովը։

4.

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ գործը գտնվում է ՀՀ սահմանադրական դատարանի վարույթում, առաջարկում ենք «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի համաձայն՝ այս գործերը միավորել եւ քննել մեկ վարույթում։

5. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական կազմի սույն որոշումն ընդունվել է ՀՀ սահմանադրական դատարանի անունից։

Նախագահող`

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Անդամներ՝

Կ. ԲԱԼԱՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱ

ՔԱՐՏՈՒՂԱ

"ՈՒԹՅՈՒՆ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ZZ

16 նոյեմբերի 2009 թ.

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 նոյեմբերի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել